հանդուգն
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɑnˈduɡn]
Դասական ուղղագրութեամբ՝ յանդուգն
վանկեր՝ հան•դու•գ(ը)ն
Ստուգաբանություն
Ծագումն անհայտ է։ Կա պարսկերեն han duga «հրովարտակ», բայց իմաստով հեռու է։
Ածական
- չափազանց համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ ◆ Ու նա կատաղած` հանդուգն անեծքով ծառս եղավ դուշման երկնքի դիմաց: Հովհաննես Թումանյան
- խոսելու՝ վերաբերմունքի մեջ անզուսպ՝ անխոհեմ, անպատկառ, ժպիրհ ◆ Լռիր, հանդուգն, կոտորվեք դուք: (Աթաբեկ Խնկոյան)
- անձնապաստան, չափազանց ինքնավստահ
- ոչ հարգալից, չափը չճանաչող, անպատկառ
- (մկբ․) հանդուգն կերպով, հանդգնաբար
Հոմանիշներ
- համարձակ, խիզախ, անվեհեր
- անզուսպ, հոխորտ
- անպատկառ, լկտի, լպիրշ, (հին)՝ ժմերտ, ժիտ, ժպիրհ
- անձնապաստան, ինքնավստահ
Արտահայտություններ
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։