Jump to content

հանդուգն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ յանդուգն

վանկեր՝ հան•դու•գ(ը)ն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։ Կա պարսկերեն han duga «հրովարտակ», բայց իմաստով հեռու է։

Ածական

  1. չափազանց համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ ◆ Ու նա կատաղած` հանդուգն անեծքով ծառս եղավ դուշման երկնքի դիմաց: Հովհաննես Թումանյան
  2. խոսելու՝ վերաբերմունքի մեջ անզուսպ՝ անխոհեմ, անպատկառ, ժպիրհ ◆ Լռիր, հանդուգն, կոտորվեք դուք: (Աթաբեկ Խնկոյան)
  3. անձնապաստան, չափազանց ինքնավստահ
  4. ոչ հարգալից, չափը չճանաչող, անպատկառ
  5. (մկբ․) հանդուգն կերպով, հանդգնաբար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. համարձակ, խիզախ, անվեհեր
  2. անզուսպ, հոխորտ
  3. անպատկառ, լկտի, լպիրշ, (հին)՝ ժմերտ, ժիտ, ժպիրհ
  4. անձնապաստան, ինքնավստահ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]