Jump to content

ակոսել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ակօսել

վանկեր՝ ա•կո•սել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. հողը ակոս-ակոս կտրտել, ակոս բացել
  2. հերկել, վարել ◆ Գեղջուկը տխուր խորհում է խեղճ-խեղճ, որ չունի նա հող - հողն ակոսե: (Հակոբ Հակոբյան)
  3. (տպգր․) կազմի երեսի ու տակի կողի և կռնակի միջև ակոսաձև փոսիկ անել
  4. (փխբ․) ակոսի նման հետք թողնել, ակոսաձև սպի գոյացնել ◆ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ (Ակսել Բակունց) ◆ Հորդաները խուժ հոների ակոսել են տափերն անծիր։ (Ավետիք Իսահակյան)
  5. (փխբ․) կնճռոտել, կնճիռներով ծածկել ◆ Երեսունինը տարեկան հասակում խորշոմներն ակոսել՝ աղճատել են նրա երբեմնի գեղեցիկ դեմքը։ (Գարեգին Սևունց)
  6. (բնստ․) կտրել, ճեղքել
  7. (փխբ․) ակոսաձև ձգվել, բաժանել ◆ Տեղը, ուր կանգ էր առել կառքը, շինամիջով անցնող խճուղին էր, որ դեղնագույն ժապավենի նման ակոսում էր գյուղամիջի սևահողը։ (Մուրացան)
  8. (բնստ․) ուղենշել ◆ Բացվել է հորիզոնը լուսե, Պայքարով ակոսել մի կյանք։ Եղիշե Չարենց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վարել, հերկել, ցելել, (հզվդ․)՝ արորադրել, արտավորել, վարուցանել, վար անել, լուծ անել, վարուցանք անել
  2. ակոսավորել, ակոսատել
  3. ուղենշել, կողմնորոշել, ուղեգծել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]