անզգա
Արտաքին տեսք
Հայերեն
Ածական
- ՄՀԱ՝ [ɑnzˈɡɑ]
վանկեր՝ ան•(ը)զ•գա
- որ չի զգում, զգայական տպավորություներ չստացող
- զգացմունքները բթացած, անտարբեր
- խղճի զգացում չունեցող, անսիրտ (փխբ․) ◆ Օտարականներ՝ անփույթ, անզգա կարտաքսեին զինքը։ (Գրիգոր Զոհրապ)
- զգայությունից զուրկ, անկենդան ◆ Բայց Առաքելը … մահվան հանդեպ անզգա, գնաց ընդհուպ մոտեցավ Վարդանին։ Դերենիկ Դեմիրճյան
- անզգալի (հնց․)
- որտեղ ոչինչ չեն զգում ◆ Անզգա շիրիմ
- մեռած, անշնչացած ◆ Դեպի նավակներն էին տանում նրանց անզգա մարմինները։ (Ակսել Բակունց)
- ուշագնաց ◆ Հայրս կողքիս վայր էր ընկած անզգա։ (Ջավախեցի)
Հոմանիշներ
[խմբագրել]- անշունչ, անկենդան, անկենդանի, անգիտակից, ուշաթափ, խելակորույս, անծնչավոր, անշնչական, շնչազուրկ, զգայազուրկ, զգայազիրկ, անզգած (հնց․)
- տե՛ս անզգայուն
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։