Jump to content

գետին

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝


վանկեր՝ գե•տին 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ * uedeno՝ * ued- «հող, գետին» արմատից. հմմտ. հունարեն ούδας՝ «գետին, հողի մակերես», έδαφος՝ «հիմք, հող, գետին», խեթերեն utne «երկիր»։

Գոյական

  1. երկրի երեսի շերտը
  2. երկրի ցամաք մակերևույթը, որի վրա քայլում ենք
  3. երկիր, երկրագունդ
  4. հող, հողային տարածություն
  5. հատակ
  6. (նորբ․) (փխբ․) հիմք, հիմունք, հող ◆ Հրապարակեցինք մի կոչ ուղղել հակամարտ ուժերին, խնդիր դնելով, որ կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները, և պատրաստվի գետին՝ գտնելու մի արդար ու խաղաղ լուծում։ (Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ուղերձը ՀՀ նախագահին)
  7. Սեբաստիա՝ (փխբ․) ստոր՝ գծուծ մարդ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. գետին գլորել - վայր գցել
  2. գետին գլորել - սպանել
  3. գետին զարկել` զարնել` խփել - ուժով գետին տապալել, գցել ◆ Ամբոխի առջև իգիթն իր օրում գետին չի զարկիլ ընկեր իգիթին։ Հովհաննես Թումանյան
  4. գետին զարկել` զարնել` խփել - ջարդել, ոչնչացնել
  5. գետին ընկնել - վայր ընկնել
  6. գետին ընկնել - անպատվել, անարդել
  7. գետին թողնել - անուշադրության մատնել
  8. գետին ձգել - վայր գցել
  9. գետին ձգել - ցած դնել, իջեցնել
  10. գետին ձգել - ոչնչացնել, սպանել
  11. գետին տապալել - վայր գցել
  12. գետին տապալել - կործանել
  13. գետին տապալել - ոչնչացնել, սպանել
  14. գետին փռել - գետին գցել` գլորել
  15. գետին փռել - սպանել
  16. գետին փռել - կոտորել
  17. գետինը առնել (մութը, լույսը և այլն) - երկիրը պատել ◆ Մթնշաղը գետինն առել, լուռ է աշխարհք-արարած։ Հովհաննես Թումանյան
  18. գետինն անցնել` մտնել - սաստիկ ամաչելուց չհամարձակվել մարդկանց երեսին երևալ, սաստիկ ամոթահար լինել
  19. գետինն անցնել` մտնել - անհետանալ, աներևույթանալ ◆ Հիմա հոս էր, ու՞ր է, գետի՞նն անցավ: ԱՃ
  20. գետինն անցնել` մտնել - ◆ Վա՜յ, գետինն անցնեք,- ճչաց խորթ մերը։ Հովհաննես Թումանյան
  21. գետինը կոխել - թաղել, հողի մեջ դնել (անեծք)
    1. ամոթահար անել, անպատվել ◆ Մեզ ուզում են գետին կոխել: (Պերճ Պռոշյան)
  22. գետինը տեղ չտալ մեկին -
  23. գետնի աստղ -
  24. գետնի երես դուրս գալ -
  25. գետնի երես դուրս գալ -
  26. գետնի բութ -
  27. գետնի կոճակ - Թբիլիսի՝ (փխբ․) կարճահասակ մարդ
  28. գետնի տակը անցնել` մտնել - տե՛ս գետինը մտնել ◆ Թեկուզ գետնի տակը մտնեք, միևնույն է կխանեմ ձեզ,- պարծեցավ տասնապետը։ (Գարեգին Սևունց) ◆ Հյուրերի ներկայությամբ իրեն այնպես պահեց, որ տանտիկինը գետնի տակն անցավ:
  29. գետնի տակը անցնել` մտնել -
  30. գետնի տակը անցնել` մտնել -
  31. գետնի տակը անցնել` մտնել -
  32. գետնի տակից բուսնել` դուրս գալ - հանկարծակի՝ անսպասելի հայտնվել ◆ Ասես գետնի տակից բուսավ: (Ակսել Բակունց) ◆ Ոնց որ թե գետնի տակից դուրս գա, մինը դուրս ՝ գալիս, վաճառականի առաջին կանգնում։ Հովհաննես Թումանյան
  33. գետնին թողնել - անուշադրության մատնել, չկատարել ◆ Լավ, բա հո գործը չենք թողնի գետնին: (Ստեփանոս Մալխասյանց)
  34. գետնին հավասար անել` հավասրեցնել` հավասարել - ոչնչացնել, ավերել ◆ Ով կանի նրան, գետնին հավասար, թե չլինին կինն ու գինին։ Հովհաննես Թումանյան ◆ Եդ խեղճ կնկա տունը գետնին հավասարեցին: (Ձեռագիր)
  35. գետնին զարկել` խփել -
  36. գետնին կպած - ցածր, կարճահասակ ◆ Գետնին կպած տներ։
  37. գետնին մնալ -
  38. գետնին մնալ -
  39. գետնին մնալ -
  40. գետնին փռել - վայր գցել
  41. գետնին փռել - կործանել
  42. գետնին փռել - ոչնչացնել, սպանել
  43. գետնից բուսնել - անսպասելի կերպով երևան գալ ◆ Աղվեսն ասես գետնից բուսավ: ՀԹ
  44. գետնից կտրել` պոկել -
  45. գետնով(ը) տալ - տապալել, գետնին գցել ◆ Փահլևանին հենց գետնովը տվուց, գլուխն օխտը տեղ պատռեց։ (Պերճ Պռոշյան) ◆ Ուրախացավ, թե հիմի Սոսին գետնովը կտա: (Պերճ Պռոշյան)
    1. որևէ իր գետնին խփել ◆ Ձեռր փարչը գետնովը տվեց:
  46. գետնով(ը) տալ -
  47. գետին դնել - տապալել, գետին գցել ◆ Բռնել, բոլորին դրել է գետին, Աղցան է շինել մեր տղաներին։ (Մկրտիչ Խերանյան)
  48. գետին լիզել - շողոքորթել ◆ Մարդիկ, որ դրսում գետին են լիզում, դառնում են բռնակալ իրենց խեղճ ընտանիքին։ (Րաֆֆի)
  49. գետինը ականջ ունի - Սեբաստիա, Խարբերդ՝ գաղտնիքը, միևնույն է տարածվում է
    1. լսող՝ ունկնդրող կա
  50. գետինը գցել (խոսք և այլն) - անուշադրության մատնել, չկատարել ◆ Կանաչի էս սհաթա ձեր գեղի կոտորված խալխին, տեսնեմ՝ քանի գլխանի եք, որ թագավորական հրամանը գետինն եք ուզում քցել: (Պերճ Պռոշյան)
  51. գետինը ձենը տեղ կհասցնի - Շիրակ՝ տե՛ս գետինը ականջ ունի
  52. գետինը ճանկռտել - սաստիկ ցավից տանջվել ◆ Ատամներն այնպես էին ցավում, որ գետինն էր ճանկռտում: (Ստեփանոս Մալխասյանց)
  53. գետինը մտած - անամոթ, անպատկար, խայտառակ, գետնի տակ անցնելու արժանի ◆ Ատոնց հարերը յարաբ հա՞ցնինկը... «Աղջի, գետինը մտած, աս կես գիշերին հու՞ր տեղ էիր, հու՞մ հետ ժուռ գուգայիր»։ (Խաթաբալա)
  54. գետինը մտնել - խիստ ամաչել, պատկառել ◆ Չէր իմանում ի՞նչ անի... գետինն էր ամաչելուց մտնում: (Պերճ Պռոշյան) ◆ Ամոթու գեդինը մըտա։ (Խաթաբալա)
    1. չքանալ, կորչել ◆ Ամեն ծակ ու ծուկ փնտրեցի... չկա ու չկա եդ դանակը, ոտով-գլխով կորավ, գետինը մտավ։ Ռափայել Պատկանյան
    2. մեռնել (անեծք)
  55. գետինը չտանել - հողը չհանդուրժել՝ չընդունել՝ չպահել
  56. գետինը պատառ(վ)ի, քեզ մեջը տանի (անեծք) - գետնի տակ անցնես, հետինը մտնես
  57. գետինը պոկել - ուժեղ ցավիղ, ծանր վշտից խիստ տանջվել ◆ Իր կիսամեռ մարդի առաջին թավալ-թավալ էր տալիս, գետինը պոկում: (Խաչատուր Աբովյան)
  58. գետինը վեր խորտակվել - մեռնել ◆ Էս ինչ օրի հասցրիր մեզ, այ գետինը վեր խորտակվես դու էլ, քո մերն էլ։ (Պերճ Պռոշյան)
  59. գետինը տեղ չտալ - դադար չտալ, հանգիստ չմնալ ◆ Գետինը տեղ չէր տալիս, որ մի տեղ սթրի։ Սահակ Ամատունի
  60. գետնեգետին անցնել - Պոլիս՝ սաստիկ ամաչել ◆ Վարդապետը գետնեգետին կանցնի։ (Թլկատինցի)
  61. գետնի թութ - Պարտիզակ, Նիկոմեդիա՝ տե՛ս գետնաթութ
  62. գետնի երես դուրս գալ - հայտնել, երևան գալ ◆ Մի տեղից գետնի երես դուրս կգա, կվազի տուն, էնտեղ հո չի մնալու։ (Անահիտ Սահինյան)
  63. գետնի լակոտ - Տարոն՝ իշախառն
  64. գետնի կալուկ - Առտիալ՝ դալուկ
  65. գետնի հետ հավասարվել - Թբիլիսի՝ գետնի երեսից ջնջվել, ոչնչանալ, հետքն անգամ չմնալ
  66. գետնի մուսես - Արարատյան՝ կարճահասակ (մարդ)
    1. (փխբ․) խորամանկ, ոչ բացահայտորեն գործող
  67. գետնի մուտ ըլել - տե՛ս գետինը մտնել
  68. գետնի տակից գտնել - մեծ դժվարությամբ գտնել՝ ձեռք բերել ◆ Բավական է նրանց կանանց սիրտը մի բան ուզի, նրանք, գետնի տակից էլ լինի, գտնում են: (Գարեգին Սևունց)
  69. գետնի սուրուլիկ՝ ցից - Մալաթիա՝ գազար
  70. գետնին գերի անել - Սեբաստիա՝ անկողնային հիվանդ դարձնել ◆ Տաժանելի պարապմունքները շաբաթներով գետնին գերի արին: (Պերճ Պռոշյան)
  71. գետնին գերի լինել - Արարատյան՝ անկողնային հիվանդ դառնալ
  72. գետնին հավասարվել - ավերվել, անհետանալ ◆ Հողե պատերը քայքայվում են, հետզհետե հավասարվում գետնին: (Ղազարոս Աղայան)
  73. գետնից գտնված չէ - ինքն իրեն ստեղծված չէ, աշխատանք է թափված
  74. գետնից ելած - Սեբաստիա՝ զավակ, ազգական չունեցող, միայնակ
  75. գետնով(ը) դիպչել - ընկնել, տապալվել ◆ Թվանքը, որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս ընկավ ու ետ գետնովը դիպավ: Հովհաննես Թումանյան
  76. գետնովը մին անել - շաղ տալ, ամբողջը գետնի վրա թափել, ցիրուցան անել
    1. կողոպտել, թշվառացնել
  77. գետնուց անել - տե՛ս գետնովը մին անել ◆ Տեփուր մը ցորենը ձգեց, գետնուցը ըրավ։ (Կարապետ Գաբիկյան)
  78. գետնին գամել - հակառակորդի վրա բացել այնպիսի կրակ, որ նա ստիպված լինի անշարժանալ, մնալ տեղում, կաթվածահար լինել
  79. գետնից կտրված
  80. գետնից կտրվելու կետ

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։