դիր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [diɾ]
Դասական ուղղագրութեամբ՝ դիր
վանկեր՝ դիր
Գոյական
- դրվածք, դրվելու՝ զետեղվելու ձև, դրություն
- զորքի դասավորության տեղը ռազմադաշտում ◆ Այս դամբարանը, որ հնումն ասվում էր դիր, երկու բանով է նշանավոր։ (Ղազարոս Աղայան)
- հասարակության կամ ծառայության մեջ մարդու գրաված տեղը, աստիճան, պաշտոն ◆ Յոթը դիր։
- մարմնի կամ նրա մի մասի ընդունած դրությունը՝ վիճակը
- որոշակի ուղղություն ներկայացնող սկզբունքների՝ հայացքների համակարգ
- գրքի՝ լրագրի մեծություն, չափս (ֆորմատ)
- ռազմական ամրություն՝ կառուցում
- շախմատի և այլ խաղերի մեջ՝ քարերի՝ ֆիգուրների դասավորությունը խաղի տվյալ փուլում
- տվյալ միավորի՝ բաղադրիչի տեղը կառուցվածքի մեջ (գիտ․)
- դիրքորոշում, կողմնորոշում, վերաբերմունք (փխբ․)
- վիճակ, դրություն (հնց․)
Հոմանիշներ
[խմբագրել]- դրվածք, տեղադրություն
- կայք, կայություն, նիստ (հնց․)
- դրություն, կացություն, վիճակ
- կեցվածք
- դիրքավորում, վերաբերմունք, վարմունք
- պաշտոն, տեղ, աստիճան, բարձ, գահ (հնց․)
- ամրություն
- խրամատ
Արտահայտություններ
[խմբագրել]- դիրք բռնել, գրավել, մտնել ― 1. * [[դիրքավորվել, դիրքերում տեղավորվել։ 2. վերաբերմունք ցույց տալ, վերաբերվել։ 3. դիրք ընդունել։ 4. հասարակության մեջ որոշակի աստիճան, պաշտոն ունենալ
- դիրք ընդունել ― դիրք, կեցվածք ընդունել նկարվելու համար
- դիրքերն ամրացնել ― 1. ամուր պաշտպանություն ստեղծել։ 2. իրեն պաշտպանելու անհրաժեշտ միջոցներ օգտագործել։ 3. հաստատվել, ամրանալ, տեղը պնդացնել
- դիրքերը թողնել, լքել ― գրաված դիրքերից ետ քաշվել
- դիրքերը ճշտել ― որոշակի վերաբերմունք արտահայտել, կողմնորոշվել
- դիրքերը զիջել ― 1. իր տեղը, պաշտոնը, հեղինակությունը զիջել մեկ ուրիշին։ 2. տեղի տալ, նահանջել։
- դիրքերից ընկնել
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։