Jump to content

երբեմն

Վիքիբառարան-ից

Հայերեն

«երբեմն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ եր•բե•մ(ը)ն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Մակբայ

  1. մի ժամանակ, ինչ-որ ժամանակ երբեմն հոգիս աստղի մի բույլ և թիթեռնի ուներ թևեր ◆ Իշխան Սևադան երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս։ (Մուրացան)
  2. ժամանակ առ ժամանակ, մեկ-մեկ, դեպքից դեպք, երբեմն գալիս է մեզ մոտ ու պատմում իր գործերի մասին◆ Վասակը երբեմն բռնկվում էր, քիչ էր մնում հարձակվեր Գադիշոյի վրա։ Դերենիկ Դեմիրճյան
  3. որոշ դեպքերում՝ հանգամանքներում ◆ Հորդորանքը երբեմն ավելի զորեղ է, քան հրամանը։
  4. մի ժամանակ, ժամանակով, երբեմնի ◆ Ասում էիր հիվանդ եմ, մայրիկ, նանիկ ասա ինձ, որ ասում էիր ինձ երբեմն օրրանում։ Հովհաննես Թումանյան ◆ Սկսեց գաղտնի մի ձայն ինձ ասել, թե երբեմն այնտեղ ապրել եմ ես էլ։ Հովհաննես Թումանյան
  5. մերթ, մեկ-մեկ, մերթընդմերթ ◆ Երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս։ Հովհաննես Թումանյան ◆ Դերերի փոփոխությունը երբեմն վատ չէ լինում (Րաֆֆի) ◆ Ամենից զարմանալին ուղևորների համար այդ եղեգնուտներն էին, որ երբեմն բռնում են ահագին տարածություններ ափերի երկարությամբ։ ◆ Նեղ ճանապարհը, որով գնում էին նրանք, երբեմն կապվում էր պատնեշի նման ամբարտակներով։ (Րաֆֆի)
  6. իրար հետ կապված նախադասություններից առաջ կրկնվելով ցույց է տալիս, որ ենթական մի որոշ ժամանակում մի գործողություն է կատարում կամ մի վիճակում գտնվում, մի այլ ժամանակում հակադիր գործողություն է կատարում կամ վիճակում գտնվում, մերթ-մերթ, որոշ ժամանակ ◆ Օ՜, դու, բարբարոս, խելագար, ցավոտ, երբեմն իմաստուն, երբեմն - գազան։ Եղիշե Չարենց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. մերթ, հազվադեպ, մերթընդմերթ, երբեմն-երբեմն, մեկ-մեկ, ատենոք (արևմտհ․), ժուկով (ժղ․)
  2. տե՛ս երբեմնակի, երբեմնապես

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. երբեմն երբեմն - տե՛ս երբեմն-երբեմն ◆ Երբեմն երբեմն չախկալ կիրճում երեխի նման լալիս էր, ճչում։ Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]