Jump to content

երկարանալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ եր•կա•րա•նալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. երկայնքը՝ երկարությունը ավելանալ, երկար դառնալ ◆ Թախտի վրա, անկողնու մեջ պառկած էին Սաքուլը, գլուխը կապած սպիտակ ձաթաթանով, որի տակից դուրս են պրծել երկարացած մազերը։ (Նար-Դոս) ◆ Կամսարյանի առաջ բացվեց մի քանի ընդարձակ և սիզավետ բակ, որի արևմտյան և հյուսիսային կողմը երկարանալով ձգվում էր հեռու, մինչև լճափը։ (Մուրացան) ◆ Սովդաքյարի սիրտը տրըփում էր անհանգսստությունից, նրա համար մի ժամը տարու չափ երկարանում էր։ (Ղազարոս Աղայան) ◆ Փշերի միջից երկարացան երկու սուր գլուխներ։ (Րաֆֆի)
  2. ժամանակն ավելանալ, երկարաձգվել, հետաձգվել,
  3. շատ ժամանակ տևել
  4. երկարությամբ ձգվել՝ տարածվել
  5. ձգձգվել
  6. հասակը բարձրանալ
  7. տևական դառնալ, տևականորեն արտասանվել (լեզվբ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. երկարել, երկայնանալ, երկայնքին տալ
  2. տե՛ս հետաձգվել
  3. տե՛ս ձգձգվել
  4. տե՛ս տարածվել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]