թառամել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰɑrɑˈmɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ թառամել
վանկեր՝ թա•ռա•մել
Բայ
- թարմությունը կորցնել, սկսել դեղնել ու չորանալ, թարշամել, թոշնել, ճլորել ◆ Եվ մազերը պճնող դրախտավարդերի պսակը թառամել էր արդեն։ (Ավետիք Իսահակյան) ◆ Արտերը անջուր մնալով ծարավությունից թառամել, թարշամել էին։ (Րաֆֆի)
- (փխբ․) խորշոմել, կնճռոտվել ◆ Նրա դեմքը թառամեց մինչև գարուն մնացած տանձի պես։ (Բոգդան Վերդյան)
- (փխբ․) թուլանալ, աշխույժը կորցնել, եռանդից, ավյունից զրկվել (մարդկանց մասին)
- (փխբ․) պայծառությունը կորցնել, գույնը գցել, խամրել, խունանալ
- (փխբ․) ջերմությունը՝ պայծառությունը թուլանալ, մարել ◆ Արևը… թառամած ճառագայթներով ներկում էր բարձր շենքերի կտուրները։ (Նար-Դոս)
- (փխբ․) զարգանալուց դադարել, լճանալ, առաջադիմություն՝ զարգացումը խիստ թուլանալ ◆ Շահ Աբասի ժամանակ ծաղկած ու նրանից հետո թառամած վաճառականությունը մի փոքր շունչ առավ։ (Րաֆֆի)
- (փխբ․) ծերանալ
- (փխբ․) նվաղել, սիրտը մարել
- (փխբ․) երիտասարդական թարմությունը կորչել՝ կորցնել ◆ Նախանձը չափ չուներ այդ փառասեր Արծրունու սրտում, թեև նա արդեն հասակ առած և թառամած կին էր։ (Րաֆֆի) ◆ Օրիորդն օրեցօր թառամում է, մաշվում ու հալվում։ (Շիրվանզադե)
- (փխբ․) եռանդը՝ աշխուժությունը կորչել ◆ Թառամում է սիրտս ահա, պաղ է էս կյանքն ու տխուր։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
[խմբագրել]- թոշնել, թորշոմել, թոռոմել, թարշամել, ճլորել, խշփել, պժկել, սալարել, վռշնել, թլմշել, թոշմել, թոռմել, թոռմշկել, թոռմտել, թոռմոտկել, թմթռկել, թոռմոշկել, թռմշկել, ճղճմել, թնթռել, թնթռկել, թռվահակել, թզկել (պտղի), ծեռել (բույսի), ժամանակը անցնել
- տե՛ս խորշոմել
- տե՛ս խամրել
Արտահայտություններ
[խմբագրել]Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Րաֆֆի
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Բոգդան Վերդյան
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից