Jump to content

կնիք

Վիքիբառարան-ից

Հայերեն

«կնիք» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Կնիք

Դասական ուղղագրութեամբ՝ կնիք

վանկեր՝ կ(ը)•նիք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ աքքադերեն kanīku(m) «կնքված փաստաթուղթ», kunukkum «կնիք»։

Գոյական

  1. փորագրված նշաններով սարք՝ մի այլ բանի փորագրությունը դրոշմելու համար
  2. կնիքի թողած դրոշմը՝ հետքը
  3. որևէ բանի բնորոշ առանձնահատկությունը, որպես մի այլ բանի ներգործության՝ ազդեցության արդյունք, դրոշմ, նշան, հետք
  4. ստինքի պտուկի շուրջը տարածվող շրջանակը
  5. իգական բույսի սեռական նշանը, վարսանդ
  6. (հրտմ․) վթարային հորատման գործիք, որով որոշվում է հորատանցքում գտնվող խզված հորատման գործիքի կամ շրջապահ խողովակների սյան և այլ առարկաների դիրքն ու տեսակը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կնցոք (փորագրական սարք՝ մի այլ բանի փորագրությունը դրոշմելու համար)
  2. տե՛ս կնքամատանի
  3. կնքահետք, դրոշմահետք
  4. տե՛ս վարսանդ
  5. բակ (սնիքի պտուկի շուրջը տարածվող մգավուն շրջանակ)
  6. տե՛ս հետք, դրոշմ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կնիք դնել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ռ․Զ․ Հակոբյան, Հորատման տերմինների ռուսերեն-անգլերեն-հայերեն բացատրական բառարան, Երևան, «Ճարտարագետ», 2011 — 220 էջ։