Jump to content

հերթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հերթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. կարգ՝ դասավորություն, որով մի բան հաջորդում է մյուսին
  2. որևէ բանի (աշխատանքի, գործընթացի) հաջորդական մասերից յուրաքանչյուրը , փուլ
  3. որոշակի ժամանակամիջոց, որը լրանալուց հետո մարդկանց (աշխատողների, սովորողների) մի ծումբ փոխարինվում է մի ուրիշ խմբով
  4. այդպիսի ժամանակամիջոցում աշխատող՝ սովորող մարդկանց խումբ
  5. որևէ բանի համար իրարից հետո հաջորդական կարգով սպասող մարդկանց խումբ՝ շարք
  6. ամեն մեկի տեղը՝ կարգը այդ խմբի՝ շարքի մեջ
  7. տե՛ս կրակահերթ

Մակբայ

  1. շարքում, թվում, կարգում
  2. հերթով (ըստ հերթի, հերթականորեն, հաջորդաբար, իրար ետեից)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կարգ, (գվռ․)՝ դոր, խոթ, քեշիկ
  2. տե՛ս հերթականություն
  3. փուլ
  4. հերթափոխ, հերթափոխություն
  5. շարք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հերթ բռնել՝ գրավել - հերթի մեջ իր տեղը որոշել՝ գրավել
  2. հերթից դուրս
    1. հերթականությունը խախտելով, առանց հերթին նայելու
    2. արտահերթ
  3. հերթ պահել
    1. հերթը՝ հերթականությունը պահել՝ պահպանել
    2. հերթ բռնել և սպասել իր հերթը հասնելուն
  4. հերթ կանգնել - սպասել

Աղբյուրներ

[խմբագրել]