Jump to content

շրջանակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [hy], [ʃɾd͡ʒɑˈnɑk]

Դասական ուղղագրութեամբ՝ շրջանակ

վանկեր՝ շ(ը)ր•ջա•նակ 

Գոյական

  1. մետաղյա, փայտյա, պլասմասայի և այլն քառանկյունի, ձվաձև կամ կլոր շինվածք, մեջը որևէ բան հագցնելու և ամրացնելու համար ◆ նկարի, պատուհանի ապակու, պատվոգրի շրջանակ
  2. նույնպիսի հարմարանք շինարարական նպատակների համար ◆ դռան, պատուհանի շրջանակ
  3. մեքենաների, գործիքների և այլն կմախքի հիմնամասը ◆ դաշնամուրի, ավտոմեքենայի, հաստոցի շրջանակ (տեխ․)
  4. որևէ գրավոր տեքստի, պատկերի և այլնի շուրջը քաշված գունավոր շրջանակաձև գիծ ◆ Գրքի էջերի տեքստը բաց երկնագույն շրջանակների մեջ է առնված։
  5. նկարի, տեքստի և այլնի շուրջը քաշված սև ժապավեն կամ սև գիծ որպես սգո նշան
  6. որևէ բանի սահմանները, ծավալը ◆ Ելույթ ունեցողներից շատերը փորձեցին դուրս գալ բանավեճի առարկաների շրջանակներից (փխբ․)
  7. վարքագծի, գործունեության և այլն սահմանված նորմաներ, պայմանական կամ հասարակայնորենց ընդունված, սահմանված, հաստատված սահմանափակումններ ◆ Պատժել կարելի է, անշուշտ, բայց մի՛ք փորձի դուրս գալ օրենքի շրջանակներից: (փխբ․)
  8. որևէ կարգի կապերով միմյանց հետ կապված մարդկանց խումբ, շրջան, միջավայր ◆ Այդպես էլ նրան չհաջողվեց մուտք գործել այդ մարդկանց շրջանակի մեջ (փխբ․)
  9. մետաղյա կամ փայտյա շրջանաձև գոտի, մեծ օղակ, զանազան գործածությունների համար, ինչպես և իբրև երեխաների խաղալիք ◆ տակառի շրջանակ, Փոքրիկը շրջանակին ետևեն վազելով հարթ համփուն վրա բավական հեռացավ։ Լևոն Շանթ
  10. (հրտմ․) հորատման հաստոցի (ագրեգատի) կրող հենարանային մաս
  11. (երաժշտ․) նվագարանների դետալ, որը իրանի կողամասն է հանդիսանում, լինում է կորացրած և բաղկացուցիչ, օրինակ, կիթառի շրջանակը կազմված է երկու մասից, ջութակի ընտանիքի պատկանող նվագարանների շրջանակը կազմված է վեց մասից

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շրջան (զանազան նյութերից քառանկյունի, ձվաձև, կլոր շինվածք, մեջը բան հագցնելու և ամրացնելու համար)
  2. փեղկ (նույնպիսի շինվածք, շինարարական նպատակների համար)
  3. շրջան, միջավայր, շրջապատ (որևէ կարգի կապերով իրար հետ կապված մարդկանց խումբ)
  4. տե՛ս դող
  5. տե՛ս հեց, օղակապ
  6. տե՛ս գոտի, կամար
  7. տե՛ս մտահորիզոն

Արտահայտություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ռ․Զ․ Հակոբյան, Հորատման տերմինների ռուսերեն-անգլերեն-հայերեն բացատրական բառարան, Երևան, «Ճարտարագետ», 2011 — 220 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։