ողողել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [vɔʁɔˈʁɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ ողողել
վանկեր՝ ո•ղո•ղել
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *pol-ի կրկնավոր ձևը՝ *pel- «թափել, հոսել, լցնել» արմատից, որից նաև հեղուլ, հեղեղ։
Բայ
- հոսելով իր տակ պահել՝ ծածկել, հոսանքով պատել ◆ Գարնան փոքրիկ գետը վարարեց ու ողողեց գետափնյա արտերը։
- հոսանքով քշել-տանել, իր հոսանքի տակ առնելով՝ հողային շերտը՝ բուսականությունը ևն քշել-տանել ◆ Հեղեղները ◆ ողողել են հովտի մի մասը՝ չթողնելով նույնիսկ փոքրիկ թփերը։
- ջուրը մեջը լցնելով ու թափահարելով մաքրել՝ լվանալ ◆ Բաժակը ◆ ողողի՛ր:
- ջրով կամ որևէ այլ հեղուկով բերանը կամ մարմնի որևէ խոռոչ (ստամոքսը, աղիքները և այլն) լվանալ ◆ Բերանդ ողողի՛ր:
- (փխբ․) թրջել, թացացնել ◆ Անձրևը ողողել էր նրա հագուստը։
- (փխբ․) լցնել, առատորեն լինել, պատել ◆ Բագմագույն ծաղիկներն են ողողել լեռնալանջերը։
- (փխբ․) տոգորել, լցնել, համակել ◆ Կարդում էի… և իմ հոգին հսկա մի խինդ Էր ողողում։ Եղիշե Չարենց
- (աշխգր․) իր ջրերով շրջապատել՝ սահմանափակել, հոսանքով՝ ջրերով տարածվել մինչև (ծովերի՝ հոսանքների և այլնի մասին)
- (խոհր․) բերանը, ամանը, բաժակը և այլն ջրով ողողել
Հոմանիշներ
[խմբագրել]- հեղեղել, հեղեղատել (հնց․)
- քշել-տանել
- ցայել, ցողել, մաքրաջրել, պարզաջրել, իստակաջրել, պաղջրել, ցղվել (գվռ․) (լվացքը)
- ցողել, սոսորդել, խաղաջել
- անձողել, մաքրել, լվանալ
- տե՛ս թրջել, թացացնել
- տե՛ս լցնել
Արտահայտություններ
[խմբագրել]Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բայեր
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն բառեր աշխարհագրական իմաստով
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից