ուղի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [uˈʁi]
Դասական ուղղագրութեամբ՝ ուղի
վանկեր՝ ուղի
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *ulīio-` *au-lo- հիմքից. հմմտ. հունարեն άυλός «սրինգ, խողովակ», ռուսերեն улица «փողոց»։
Գոյական
- գետնի վրա երթևեկելու համար պատրաստված՝ բացված ճանապարհ
- տարածություն՝ որով որևէ գարքի հաղորդակցություն է կատարում
- անցում, անցք
- (փխբ․) մուտք որևէ բանի մեջ թափանցելու հնարավորություն, հնարք
- (փխբ․) ուղևորություն, ճանապարհորդություն հեռավոր ուղի են ելել, բռնել
- (փխբ․) ուղղություն, ուղղագիծ, երթուղի
- (փխբ․) որևէ բանի գործածման՝ զարգացման ևն ողղություն
- (փխբ․) միջոց, հնար, հնարավորություն
- (փխբ․) գործունեություն, ընթացք, կյանք
- (պաշտանվ․) ուղեծիր, ընթածիր
Հոմանիշներ
[խմբագրել]- ճանապարհ, ճամփա, երթուղի, աղուր
- տե՛ս անցում, մուտք
- տե՛ս ուղղություն
- հնարավորություն, հնարք
- միջոց
- գործունեություն
- ընթացք
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։