պաշտպանական
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pɑʃtpɑnɑˈkɑn]
Դասական ուղղագրութեամբ՝ պաշտպանական
վանկեր՝ պաշտ•պա•նա•կան
Ստուգաբանություն
[խմբագրել]Ածական
- պաշտպանության ծառայող, պաշտպանելու՝ պաշտպանվելու համար նախատեսված՝ սահմանված ◆ Պաշտպանական միջոցառումներ՝ անտառաշերտ։
- պաշտպանությունն իրականացնող՝ ապահովող ◆ Պաշտպանական ջոկատ՝ խումբ։
- պաշտպանելու՝ պաշտպանվելու նպատակ հետապնդող, ոչ հարձակողական ◆ Պաշտպանական մարտ՝ խաղաոճ։
- պաշտպանվող, պաշտպանության տակ առված, պաշտպանության առարկա հանդիսացող ◆ Պաշտպանական կետ՝ օբյեկտ։ ◆ Զորամասերը ամուր պահում էին իրենց պաշտպանական դիրքերը։ (Հրաչյա Քոչար)
- մեղադրյալին պաշտպանելու համար ասված՝ խոսված՝ տեղի ունեցած ◆ Պաշտպանական խոսք՝ ելույթ։ ◆ Սկսեց նա իր պաշտպանական ճառը։ (Նաիրի Զարյան)
- (պաշտանվ․) պաշտպանությանն առնչվող, հատուկ
Հոմանիշներ
[խմբագրել]- պաշտպանողական, պաշտպանային, պաշտպանիչ
- հովանավորական, խնամակալական
- տե՛ս ջատագովական
- տե՛ս կանխիչ
- տե՛ս պաշտպանաճառ
Գոյական
- պաշտպանական խոսք, դատապաշտպանի կողմից մեղադրյալին պաշտպանելու համար ասված խոսք՝ ճառ
Հոմանիշներ
[խմբագրել]- տե՛ս պաշտպանաճառ
Արտահայտություններ
[խմբագրել]- պաշտպանական գիծ (ռազմ․) - պաշտպանական ամրությունների՝ դիրքերի՝ կրակետերի և այլնի համակարգը
- պաշտպանական գունավորում (կենդբ․) - նույնն է՝ հովանավորող գունավորում
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | պաշտպանական(ը) | պաշտպանականներ(ը) |
Սեռ. | պաշտպանականի | պաշտպանականների |
Տր. | պաշտպանականի(ն) | պաշտպանականների(ն) |
Հայց. | պաշտպանական(ը) | պաշտպանականներ(ը) |
Բաց. | պաշտպանականից | պաշտպանականներից |
Գործ. | պաշտպանականով | պաշտպանականներով |
Ներգ. | պաշտպանականում | պաշտպանականներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Հրաչյա Քոչար
- Քաղվածք/Նաիրի Զարյան
- Հայերեն բառեր պաշտպանական-անվտանգային իմաստով
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Հայերեն բառեր կենդանաբանական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից