Jump to content

տնտեսություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տնտեսութիւն

վանկեր՝ տ(ը)ն•տե•սութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. տվյալ հասարակարգի՝ հասարակության արտադրողական ուժերի զարգացմանը համապատսախանող արտադրահարաբերությունների ամբողջությունը, էկոնոմիկա ◆ սոցիալիստական տնտեսություն
  2. հասարակության տնտեսական կյանքը և դրա մակարդակը
  3. հիմնարկության՝ ձեռնարկության և այլնի տնտեսական ու ֆինանսական գործունեությունը ◆ Գործարանի տնտեսությունն այժմ բարձր հիմքերի վրա է դրված։ (Սովետական Հայաստան)
  4. տնտեսական գործունեության որևէ բնագավառի կառուցվածքն ու դրամանյութական վիճակը ◆ տրանսպորտային տնտեսություն
  5. այն ամենը, ինչ անհրաժեշտ է կենցաղային կաիքների համար (հողամաս, այգի, անասուններ և այլն)
  6. առանձին տուն կամ հիմնարկ, որ զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ իր կարիքները հոգալու կամ նաև ապրանքային արտադրության համար ◆ գյուղացիական տնտեսությունն
  7. առանձին արտադրական որևէ միավորի պատկանող սարքավորումները գույքը՝ շինությունները և այլն ◆ սառնարանային տնտեսություն
  8. որևէ մեկին պատկանող գույքի՝ իրերի և այլն ամբողջությունը, ունեցվածք, ունեցած չունեցածը ◆ Զինվորին միայն րոպեներ են պետք իր վրա առնելու իր ողջ տնտեսությունը: Հովհաննես Թումանյան
  9. արտադրության առանձին ճյուղ՝ բնագավառ ◆ անտառային տնտեսություն
  10. (պաշտանվ․) որևէ մեկին պատկանող առարկաների, իրերի ամբողջությունը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. էկոնոմիկա
  2. տե՛ս ունեցվածք, ինչք
  3. տե՛ս գույք

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։