Եություպ
Եություպ | |
---|---|
| |
Տեսակ | վիդեոսթրիմինգի ծառայություն?[1], վիդեոհոսթինգի ծառայություն?, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ?, առցանց համայնք? եւ live streaming service? |
Հիմնադրուած է | 14 Փետրուար 2005 |
Հիմնադիր | Սթիվեն Չեն?[2], Ջավեդ Քարիմ?[2] եւ Չադ Հըռլի?[2] |
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Արդիւնաբերութիւն | ինտերնետ ոլորտ? եւ վիդեոհոսթինգի ծառայություն? |
Սեփականատէր | YouTube? եւ Կուկըլ[3] |
Կայք | youtube.com(անգլերէն) |
YouTube (կը կարդացուի՝ ԵուԹյուպ, «you» — դու/դուք եւ «tube» — խողովակ, ալիք), վիտեօ-նախագծային կայք համացանցի մէջ, որ մասնակիցները եւ այցելուները կարող են տեղադրել, դիտել տեսանիւթեր եւ բաժնել տեսանիւթեր։
Եություպի գրասենեակը կը գտնուի Սան Պրունոյի մէջ եւ ստեղծուած է 2005 թուական՝ Փետրուարին։ Վեպ կայքը տեսանիւթերը ցոյց տալու համար կ'օգտագործէ Adobe Flash-ը։ 2006 թուական 13 Նոյեմբերին ԵուԹյուպը 1,6 միլիար ԱՄՆ տոլարով գնուած է Կուկըլի կողմէ։
Չարձանագրուած այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքի տեսահոլովակներու մեծ մասը։ Արձանագրուած մասնակիցները կարող են շատ աւելի մեծ քանակի տեսանիւթեր դիտել, անշուշտ 18 տարեկան եւ բարձր տարիքի համար թոյլատրելի տեսանիւթեր։ ԵուԹյուպի մէջ Փորնոկրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանիւթեր դնել արգիլուած է։
Ըստ 2006 թուականի՝ Յուլիսի վիճակագրական տուեալներու, օրական դիտուած է 100 միլիոն տեսանիւթ, եւ վերբեռնուած է՝ 65.000։
9 Հոկտեմբեր 2009 թուականի դրութեամբ օրական դիտուած է 1 միլիար Եություպի տեսանիւթեր։
2008 թուականի Փետրուարին Եություպ ունեցած է 2.750.000 դաչագրուած մասնակից եւ ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանիւթ։ Հարկաւոր կ'ըլլայ աւելի քան 1000 տարի, որպէսզի հնարաւոր ըլլայ դիտել Եություպի բոլոր հոլովակները։