Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա
Թիֆլիսի Գեղարուեստական Ակադեմիան Վրաստանի եւ Կովկասի ամենահին համալսարաններէն մէկն է: Տեղակայուած է Թիֆլիսի մէջ՝ Թիֆլիսի օփերայի եւ պալէթի թատրոնի մօտ՝ Ռուսթաւելի Պողոտայի վրայ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վրաստանի Գեղարուեստի Ակադեմիան հիմնադրուած է 8 Մարտ 1922 թուականին Կրթութեան Ժողովրդական կոմիտէի որոշումով: Ստեղծուած են գեղանկարչութեան, քանդակագործութեան, գծանկարչական եւ ճարտարապետական դպրոցներ: 1927 թուականին բացուած է սերամիքի դպրոցը, 1922-ին Մոսէ Թօիծեն հիմնած է արուեստի դպրոցը, որ վերապատրաստումներ ու կրթական ծրագիրներ կ'իրականացնէր Ակադեմիա ընդունուելու ցանկութիւն ունեցողներու համար: Ակադեմիան տեղակայուած է նախկին Քոպուլաշւիլի առանձնատան մէջ, որ ամբողջութեամբ վերակառուցուած է ճարտարապետ Սիմոն Քլտիաշւիլիի կողմէ 1902 թուականին:
Դպրոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տեսողութեան արուեստի դպրոց
- Մետիա արուեսագիտութեան դպրոց
- Զարդարելու դպրոց
- Ճարտարապետութեան դպրոց
- Վերականգման, արուեստի պատմութեան եւ տեսութեան դպրոց
Բոլոր կրթական ծրագիրները կ'ուսուցանուին վրացերէնով:
Արձանագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1922-1926 - Կէօրկի Չուպանաշւիլի
- 1927-1930 - Ալեքսանտր Տուտուչաւա
- 1930-1932 - Վախտանգ Քոթեթիշւիլի
- 1932-1936 - Կրիկոլ Պուխնիքաշւիլի
- 1936-1942 - Սիլովան Քաքապածէ
- 1942-1948 - Ուչա Ճափարիծէ
- 1948-1952 - Մամիա Տուտուչաւա
- 1952-1959 - Սերժօ Քոպուլածէ
- 1959-1972 - Ափոլոն Քութաթելածէ
- 1972-1982 - Կէօրկի Թոթիպածէ
- 1982-1987 - Զուրապ Նիժարածէ
- 1987-1992 - Տենկիզ Պերածէ
- 1992-2003 - Սոսօ Կոյաւա
- 2003-2012 - Կիա Պուկածէ
- 2012-2014 - Թինաթին Քլպիաշւիլի
- 2014 թուականէն - Կիա Կուկուշւիլի
Շրջանաւարտներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քեթեւան Քալանտածէ
- Կիա Կուկուշւիլի
- Սերգէյ Մինասեան (գծանկարիչ)
- Սերգէյ Մինասեան (գեղանկարիչ)
- Վահան Տիրունի
- Յովհաննէս Վարդանեան
- Հրաչեայ Ռուխկեան
- Սուրէն Տիլպարեան
- Ալպերթ Տիլպարեան
- Արփենիկ Նալպանտեան
- Նիքոլայ Մանուկեան (նկարիչ)
- Ռաֆայէլ Յարութիւնեան (նկարիչ)
- Զուրապ Ծերեթելի
- Լեւ Պայախչեւ
- Կարապետ Մեծատուրեան
- Հրանդ Յակոբեան (նկարիչ)
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակադեմիային մէջ կը գործեն հետեւեալ ցուցադրասրահները՝
- Մեծ ցուցադրասրահ
- Թանգարան, ուր կը պահուին 618 գեղանկարներ, սորվող եւ աւարտող աշակերներու աշխատանքներ: Այստեղ կը գտնուին նաեւ Կիկօ Կապաշւիլիի 8 աշխատանքները, Էլեն Ախւլետեանիի, Լիւտուիկ Լուիժի Լոնկոյի, Քիրիլ Ժտանեւիչի, Թամարա Պալանչիւածէի, Մոսէ Տուածէի, Ալեքսանտր Ցիմաքուրիծէի, Քորնելի Սանածէի, Ռենօ Թուրկիոյ եւ Կոխի Մախարիծէի աշխատանքներէն:
- Ցուցասրահ
- Կոպելենի թանգարան Շարտին փողոցին վրայ
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Tbilisi State Academy of Arts. Official website Archived 2017-02-01 at the Wayback Machine.
- Tbilisi State Academy of Arts. Online Radio Melomen.
- განათლების ერთიანი საკრედიტო კავშირის საიტი. Archived 2012-02-04 at the Wayback Machine.
- თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია (The Tbilisi State Academy of Arts).Tbilisi 2002. ISBN 99928-0-430-0.
- საქართველოს ძველი ქალაქები: თბილისი (second ed.). 2006. ISBN 99940-0-923-0.
- თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია (The Tbilisi State Academy of Arts). Tbilisi 2011. ISBN 978-9941-0-3304-9