Կուր
Կուր | |
---|---|
թրք.՝ Kura վրաց.՝ მტკვარი Կաղապար:Լեզու az | |
Կուրը Վրաստանին մէջ | |
Բնութագիր | |
Երկայնք | 1 364 քմ |
Աւազանի մակերես |
188 հազար քմ2 |
Ջուրի ծախս | ≈575 մ3/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Հայկական լեռնաշխարհ |
· Կոորդինատներ | 40°50′01″N 42°49′12″E / 40.833554°N 42.820133°E |
Գետաբերան | Կասպից ծով |
· Բարձրութիւն | - 28 մ |
· Կոորդինատներ | 40°50′01″N 42°49′12″E / 40.833554°N 42.820133°E |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա Վրաստան Ազրպէյճան |
Գետը Ուիքիպահեստին մէջ |
Աշխարհագրական դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կուր գետ, (Գուգարքի եւ Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թրքերէն՝ Kura, վրացերէն՝ მტკვარი - Mtkvari, ազրպէյճաներէն՝ Kür, յունարէն՝ Κύρος)։ Գետը կը պատկանի Կասպից ծովու աւազանին։ Երկարութիւնը 1,515 քմ է։ Հայկական բարձրաւանդակին կը պատկանի անոր վերին հոսանքը։ Սկիզբ կ՛առնէ Հայկական լեռնաշխարհի Փոքր Կովկասի հարաւ հիւսիսային հրաբխային բարձրաւանդակէն՝ Մեծ Հայքի Տայք նահանգի Արծիան (Արսիան) եւ անոր շարունակութիւնը կազմող Մեծրանց (այժմ Սողանլուղ) լեռներէն[1], Կող (թրքերէն Göle) գաւառի Կրիակունք լեռնադաշտէն․ (այժմ՝ Թուրքիա)։ Կուրը կը հոսի դէպի արեւմուտք՝ Արտահան, ջրելով համանուն դաշտը, կը դառնայ դէպի հիւսիս՝ Ջաւախք եւ արեւելք՝ Վրաստան, ջրելով Թիֆլիսի դաշտը։ Հոսքը կը շարունակէ դէպի հարաւ-արեւելք՝ Ազրպէյճան։ Կասպից ծովը կը թափի Արաքսին միանալէն ետք։
Անոր հոսքը կը զսպուի երկու ամբարտակներով․ մէկը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսին մօտ եւ միւսը Ազրպէյճան մտնելուն պէս, ուր Մինկաչեւիրի (Mingachevir) արուեստական լիճը կը կազմէ։
Պատմական անդրադարձ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կովկասի շրջանը բնակուեցաւ հին ժամանակներէն։ Կուր գետին հովիտին շուրջ մարդոց հիմնական զբաղումը մօտ 4.500 տարիներէ ի վեր եղաւ հողագործութիւնը։ Պետութիւններ կազմուեցան, մշակոյթներ զարգացան․ սակայն ք․ա․ մօտաւորապէս 1․200 թ․ անոնց մեծ մասը քայքայուեցաւ բնական աղէտներու եւ բարբարոս ցեղերու ներխուժումներուն պատճառով։ Մարդու անսանձ շահագործումին իբր հետեւանք՝ անտառներու եւ առօտավայրերու հետզհետէ նուազումը, պատճառ դարձաւ ողողումներու թափին աճման․ այսպէս 20-րդ դարուն կէսէն գետի հոսանքին կառուցուեցան ջրամբարտակներ եւ ջրանցքներ, որոնք ալ աւելի նուազեցուցին անոր հոսքը եւ խորութիւնը։ Նաեւ ջուրը պղծուեցաւ Վրաստանի Թիֆլիս եւ Ռուստաւի քաղաքներուն ճարտարարուեստական գործարաններէն․ գետին մէջ կը թափէին մետաղներու տեսակներ՝ կոբալդ (cobalt), անագ (tin), նիքէլ (nickel) եւ կաղմիոն (cadmium)։ Ժամանակին՝ մինչեւ Թիֆլիս նաւարկելի գետը, դարձաւ դանդաղ ու ծանծաղ։ [2]
2002 թ, Հայաստանը, Վրաստանն ու Ազրպէյճանը համաձայնեցան բարելաւելու Կուր եւ Արաքս գետերուն աւազանը։[3]
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ աւանդութեան՝ Կուր գետի անունը դրած են հայ, վրացի եւ աղուան ժողովուրդները՝ ի նշան անոնց կուռ բարեկամութեան։
Ըստ Ստրաբոնի (Στράβων)՝ գետը անուանուեցաւ Կուր, ի պատիւ պարսից արքայ Կիւրոս Մեծին։
Վրացերէնով Mt'k'vari անունը (հին վրացերէնով՝ Mt'k'uari), կը նշանակէ հանգիստ ջուր։[4]
Կուր գետին հարկատուները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստորեւ գետին հարկատուները [5] անոր հոսքին շարքով․-
- Փոցխով՝ կը բխի Ախալցեայէն, Կուրին կը միանայ ձախ ափէն։
- Փարվանա՝ կը բխի Ջաւախքի բարձրաւանդակէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Ախալքալաք՝ կը բխի Ջաւախքի բարձրաւանդակէն, Թմբկաբերթի աւերակներուն մօտ, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Դեւբետ կամ Խրամ՝ կը բխի Ջաւախքի հիւսիս, Թրիալէթի լեռնաշղթայի հարաւէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Ալազան կամ Աղուան՝ կը բխի Մեծ Կովկասի հարաւային լանջերէն, Կուրին կը միանայ ձախ ափէն։
- Աղստեւ՝ կը բխի Հ․Հ․ Փամբակի լեռներէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Կողբ, Համուխ եւ Տաւուշ՝ Հ․Հ․ Տաւուշի շրջանին գետեր․ Կուրին կը միանան աջ ափէն։
- Շամքոր կամ Չարէք՝ կը բխի Հ․Հ․ Սեւանի լեռնաշղթայէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Թարթառ՝ կը բխի Արցախի Հանրապետութեան բարձրաւանդակէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Խաչէն՝ կը բխի Արցախի Հանրապետութեան բարձրաւանդակէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Գարգար՝ կը բխի Արցախի Հանրապետութեան բարձրաւանդակի Քիրս լեռէն, Կուրին կը միանայ աջ ափէն։
- Արաքս՝ կը բխի Հայկական բարձրաւանդակի Բիւրակնեան լեռներու Սրմանց գագաթի աղբիւրներէն, կը ճեղքէ Պատմական Հայաստանը, ու կերտելով Հ․Հ․ եւ Արցախի հարաւային սահմանները կը մտնէ Ազրպէյճան, ուր կը միանայ Կուրին եւ միասին կը թափին Կասպից ծով։
Կուր Գետի շուրջը գտնուող քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պորժոմ, Կորի, Մցխեթ, Ռուսթաւի, Թիֆլիս, Մինկեչեւիր, Եւլախ, Սապիրապատ, Շիրուան, Սալեան
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լաստանաւ Կուր գետի վրայով (1898)
-
Կամուրջ Կուր գետի վրայով
-
ջրաելեկտրակայան Կուր գետին վրայ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատմական եւ Արդի Հայաստանի աշխարհագրութիւն, Արփի Քիւրքճեան, Պէյրութ 1995
- Խորհրդային Հայաստանի աշխարհագրութիւն, Կ․Օ․Օհանեան, Կ․Յ․Չերքեզեան, Երեւան 1967
Արտաքին հղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ստրաբոն (անգլերէն)
- Թմբկաբերդ (արեւլահայերէն)
- Երուանդունիներ՝ Կիւրոս Մեծ Archived 2015-10-31 at the Wayback Machine.
- Թմբկաբերդի առումը, Յ․ Թումանեան (արեւլահայերէն)