Jump to content

Նիքոլօ Մաքիավելլի

Նիքոլօ Մաքիավելլի
իտալ.՝ Niccolò di Bernardo dei Machiavelli
Ծնած է 3 Մայիս 1469[1][2][3]
Ծննդավայր Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2]
Մահացած է 21 Յունիս 1527[1][3][2] (58 տարեկանին)
Մահուան վայր Sant'Andrea in Percussina, Ֆլորանսի Հանրապետութիւն
Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ֆլորանսի Հանրապետութիւն
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Ֆլորենցիայի համալսարան?
Երկեր/Գլխաւոր գործ Տիրակալը? եւ Դիսկուրսներ Լիվիոսի մասին?
Մասնագիտութիւն գրագէտ, քաղաքական գործիչ, պատմաբան, փիլիսոփայ, քաղաքական տեսաբան, ռազմական տեսաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դիւանագէտ, թատերագիր
Ամուսին Thomas Fontaine?
Ծնողներ հայր՝ Bernardo di Niccolò Machiavelli?, մայր՝ Bartolomea di Stefano Nelli?[4]
Երեխաներ Piero Macchiavelli?, Bartolomea Machiavelli?, Bernardo Macciavelli?, Ludovico peluche? եւ Guido Machiavelli?
Ստորագրութիւն

Նիքոլօ Մաքիավէլլի (3 Մայիս 1469[1][2][3], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] - 21 Յունիս 1527[1][3][2], Sant'Andrea in Percussina, Ֆլորանսի Հանրապետութիւն
Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2]), իտալացի պատմաբան , քաղաքական գործիչ, դիւանագէտ, փիլիսոփայ, մարդասէր, գրող, որ ճանչցուած է որպես հիմնադիր՝ ժամանակակից քաղաքագիտութեան[5][6]։

Ան երկար տարիներ եղած է Ֆլորենսայի հանրապետութեան պաշտօնեայ, դիւանագիտական եւ զինուորական գործերու պատասխանատուութիններով։ Ան նաեւ գրած է կատակերգութիւններ, մեծ տօնախմբութեան երգեր եւ բանաստեղծութիւններ։

Ան ճանչցուած է իբրեւ արդի քաղաքագիտութեան հայրը[7]։ Ան եղած է Ֆլորենսայի բարձրագոյն ատեանի ատենապետ 1498-էն 1512։ Գրած է իր ամենանշանաւոր գիրքը՝ «Արքայազն» 1513-ին, երբ մետիչիները վերականգնեցին իրենց իշխանութիւնը, ան այլեւս Ֆլորենսայի իշխանութեան մէջ պաշտօն չէ ստանձնած։ Եղած է ուժեղ ղեկավար, որ կը մտածէր թէ ղեկավար մը խիստ պէտք է վարուի իր հպատակներուն հետ եւ թշնամիները ամենայն հաւանականութեամբ ազդուած եղած են իտալական քաղաք-պետութիւններէն, որ խոցելի եղած են անմիաբան ըլալու պատճառով, հակառակ երկիր պետութիւններու, ինչպէս՝ Ֆրանսան:

Մաքավելլանիզմը լայնօրէն օգտագործուող բացասական բնութագրում է այն քաղաքական գործիչներուն, որոնք անբարեխիղճ են, ինչպէս բացատրուած է «Արքայազն» գիրքին մէջ։ Այս գիրքը ինքնին մեծ համբաւ ձեռք բերած է, քանզի ընթերցողները հաւաստիացուցած են, որ գրագէտը սորվեցուցած եւ սատարած է չար եւ անբարոյ վարքագիծ։ Այդ պատճառով Մաքավելլական եզրը յաճախ կապուած է խաբէութեան, փառասիրութեան, եւ դաժանութեան հետ։ Թէեւ Մաքիավէլլի ամենայն հաւանականութեամբ միայն օգտագործած է որպէս ձեւական գործիք, որպէսզի գրաւէ ընթերցողներուն ուշադրութիւնը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mansfield H. Encyclopædia Britannica

2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Inglese G. Dizionario Biografico degli Italiani — 2006. — Vol. 67.

3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB

4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.

5. Niccolò Machiavelli
6. Niccolò Machiavelli Biography
7. Montesquieu (1689–1755) is a rival for this role. Mikko Lahtinen (2009)։ Politics and Philosophy: Niccolò Machiavelli and Louis Althusser's Aleatory Materialism։ BRILL։ էջեր 115–16