Սքիրոս (կղզի)
Կղզի | |
---|---|
Սքիրոս | |
Σκύρος | |
Սքիրոս․ Հորա | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Սփորատես, Էգէական ծով]] |
Տարածութիւն | 209 քմ² |
ԲԾՄ | 792 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 340 07 |
Պաշտօնական կայքէջ | skyros.gr |
Սքիրոս (յուն․՝ Σκύρος), Սփորատես, Էգէական ծով, Յունաստան․ կը գտնուի Էվիային արեւելքը, Էգէական ծովուն կեդրոնը։ Մայրաքաղաքն է Հորա (կամ Սքիրոս)։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սքիրոսի տարածութիւնն է 210 քլ²․ եւ բնակչութեան թիւը՝ 2 994։ Լեռնային կղզի, մասնաւորաբար հարաւի կողմը՝ Քոհիլաս լեռներ (762 մ․), Քումարի, Փիրիոնես եւ Ֆանոֆիթիս։ Անոր բացերուն կան բազմաթիւ կղզիակներ։
Բնակավայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայրաքաղաքը՝ Հորա, կը գտնուի կղզիին արեւելեան մասին։ Անոր մօտիկ են Մաղազիա, Մոլոս, Ղիրիզմաթա եւ Փուրիա բնակավայրերը։ Հիւսիսային մասին կը գտնուին Թրահի եւ Ացիցա բնակավայրերը եւ Սքիրոսին օդակայանը, իսկ Հորայէն հարաւ կը գտնուին Ասփուս եւ Ահիլի բնակավայրերը։ Կղզիին հարաւ-արեւմտեան ափին կը գտնուի Լինարիա նաւահանգիստը եւ անոր քովի ծովախորշերուն Ահերունես, Փեֆքոս եւ Քալամինցա բնակավայրերը։
Սքիրոս ունի գեղեցիկ ծովափներ։ Առասպելը կ՛ ըսէ թէ Եալոս ծովափին Ոդիսականի հերոս Ահիլէաս իր լոգանքը կ՛առնէր։
Հնագիտական վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզիին վրան կը գտնուին բաւական հնագիտական վայրեր․ Քասթրօ, Անտրիոթի քարայրը, միջնադարեան եկեղեցիներ, ինչպէս օրինակ՝ Այիոս Եորղոս Սքիրիանոս (Ժ․ դար), Փանայիա թու Քիցու, Այիոս Նիքոլաոս ժայռափոր մատուռը, եւայլն։
Փալամարի հնավայրին մէջ յայտնաբերուած են Պղնձադարի ժամանակաշրջանի բնակավայրի հետքեր (Ք․Ա․ 3-րդ - 2-րդ հազարամեակ)։
Թանգարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մանոս Ֆալտայց թանգարան․ պատմական-ժողովրդակագրական
- Հնագիտական թանգարան
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակիչները կը զբաղին հողագործութեամբ, անասնաբուծութեամբ, ձկնորսութեամբ, ճարտարարուեստով, բռուտագործութեամբ եւ ռետինի հաւաքով։ Սքիրոս աշխարհահռչակ է իր «Սքիրոս ձիուկ»ով, մարմար քարով եւ անասնապահական արտադրութեամբ։ Կղզին կ՛ արտադրէ նաեւ մեղր, պտղեղէնի տեսակներ, «ֆավա» եւ «միզիթրա» ու «քեֆալոթիրի» պանիրի տեսակները։ Իւրայատուկ են Սքիրոսի հիւսուածքները, ինչպէս նաեւ կահկարասիի շինութիւնը։
Բարեկենդանի աւանդութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարեկենդանը կը տօնուի իւրայատուկ ձեւով։ Կը գերիշխէ «Ծերունիին եւ Քորելաս»ին աւանդութիւնը։ Ծերունին՝ «Ղերոս» Γέρος ծպտուած է մազոտ սեւ վերարկուով մը, դէմքին՝ այծի կաշիէ պատրատուած դիմակ մը եւ մէջքին՝ հօտի զանգակներով զարդարուած գօտի մը։ Անոր կ՛ ընկերակցին «Քորելա»ն՝ տղամարդ հագած կնոջական աւանդական զգեստ եւ «Ֆրակոս»՝ դիմակով եւ մեծ զանգակ մը մէջքին։ Բարեկենդանի երկրորդ փուլը՝ ծանօթ իբրեւ «Թրաթա», կ՛ ընդգրկէ հեգնական յանգատողերու ասմունք։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սքիրոսի ձիուկը, կղզիին Արի լեռնադաշտին վրայ
-
Սքիրոս․ բարեկենդան
-
Սքիրոս, Հորա
-
Քասթրօ
-
Փլացուտիս ծովախորշը եւ համանուն ծովափը
-
Վալաքսա կղզիակ
-
Սքիրոս կղզիակը
-
հորա, իրիկնամուտ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սքիրոս պաշտօնական կայքէջ․Սքիրոսի պատմութիւն(յունարէն)
- ↑ Դպրոցական ուսումնասիրութիւն․ Սքիրոսի բարեկենդանեան աւանդութիւնը(յունարէն)
- ↑ Ժայռափոր եւ գետնափոր եկեղեցիներ․ Էգէական ծով, Սանթորինի, Սքիրոս, Փենտելի, Մանի(յունարէն)
- ↑ Յունաստանի պետական ռատիօ-հեռադիտական կայան․ տեսերիզ՝ Սքիրոս(յունարէն)
- ↑ Տեսերիզ․ ձմեռը Սքիրոս(յունարէն)