Հանրապետության նախագահի հրամանագրերը
Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Պատվո շքանշանով պարգևատրել`
Ալբերտ ԲՈՅԱՋՅԱՆԻՆ (ԱՄՆ)
Ժիրայր ԹՐՓԱՆՃԵԱՆԻՆ (ԱՄՆ)
Վահե ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (ԱՄՆ)
Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ (ՌԴ)
Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ (ՌԴ)
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ (ԼԻԲԱՆԱՆ)
Պերճ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ (ԱՄՆ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան