Jump to content

Mortal Kombat Trilogy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:37, 22 փետրվարի 2022 տարբերակ, ERJANIKbot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Mortal Kombat Trilogy
ՄշակողAvalanche Software (PlayStation)
Midway Games (N64)
Point of View, Inc. (PC, Saturn)
ՆախագծողԷդ Բուն
ՀրատարակիչWilliams Entertainment
(1996 թ. թողարկումներ)
Midway Games
(1997 թ. և հետագա թողարկումներ)
GT Interactive
(անձնական համակարգիչներ և Եվրոպայի թողարկումներ)
SoftBank (Ճապոնիայի թողարկում)
ԿոմպոզիտորԴեն Ֆորդեն
Սերիայի մասMortal Kombat
Թողարկման թվականսեպտեմբերի 1, 1996
ՊլատֆորմներNintendo 64, Windows[1], DOS և PlayStation[1]
Ժանրմենամարտային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
ԿրիչCD-ROM և խաղարկային քարթրիջ
Կառավարումգեյմփադ

«Mortal Kombat Trilogy» (անգլ.՝ Մահացու ճակատամարտ՝ եռերգություն), «Midway» խաղային ստուդիայի կողմից 1996 թվականին թողարկված մենամարտային վիդեոխաղ։ «Mortal Kombat» խաղաշարերում խաղն հաջորդում է «Ultimate Mortal Kombat 3»-ին։ Թողարկվել է «PlayStation», «Nintendo 64», «Sega Saturn» և Պերսոնալ համակարգիչների համար։ Ի տարբերություն այլ թողարկումների, այս տարբերակը լույս չի տեսել արկադային համակարգերի վրա։

Խաղում ներառված են նախորդ բոլոր «Mortal Kombat»-ի թողարկված խաղերի դաշտերը և դրանց կերպարները։ Խաղային մեխանիկան համընկնում է «Mortal Kombat 3»-ի և «Ultimate Mortal Kombat 3»-ի հետ։

Խաղի սցենարն համընկնում է նախորդ բոլոր «Mortal Kombat» խաղերի սյուժեների հետ։ Առանձնահատկություններից մեկը այն է, որ հակաերկրային զինվորներից ավելացել են ևս երկուսը՝ տղամարդ նինջա Քամելեոնը և կին նինջա Քամելեոնը, որոնք ունեն նոր հնարավորություններ և ֆինիշերներ(Անգ`. Fatality)

Խաղում ընդգրկված են նախորդ թողարկումների բոլոր մարտադաշտերը։

Խաղում բոսային կերպար մնացել են ավանդական Գոռոն, Կինտառոն, Մոտառոն և Շաո Կաննը։

Խաղը կարող է լինել միակառավարելի և բազակառավարելի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]