Լիզ Դրուժ
Լիզ Դրուժ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1919[1] |
Ծննդավայր | Լանդսկրունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Մահացել է | օգոստոսի 12, 2022 (102 տարեկան) |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Լունդի համալսարան |
Մասնագիտություն | գրող |
Կայք | lisedrougge.com |
Lise Drougge Վիքիպահեստում |
Լիզ Դրուժ (շվեդ.՝ Lise Drougge, ամբողջական անունը՝ Լիզ Էմմա Մարգարետա Դրուժ շվեդ.՝ Lise Emma Margareta Drougge, ծննդյամբ՝ Dencker, դեկտեմբերի 1, 1919[1], Լանդսկրունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - օգոստոսի 12, 2022), շվեդ բանաստեղծուհի և նկարիչ, մանկավարժ, գիտության թեկնածու ֆիզիկական քիմիայի բնագավառում[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 1-ին Լանդսկրունա քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Հելսինգբորգի դպրոցը, 1956 թվականին՝ Folkeskole-ն։ 1965 թվականին Լիզը դարձել է Լունդի համալսարանի մագիստրոս, իսկ 1987 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ֆիզիկական քիմիայից։ 1957-1970 թվականներին աշխատել է որպես մաթեմատիկայի և քիմիայի ուսուցիչ Հելսինգբորգի Nicolaiskolan դպրոցում, Ստոկհոլմի Franska skolan դպրոցում, Բրոմմի աղջիկների տեղական դպրոցում, 1970-1971 թվականներին՝ Ստոկհոլմի կրթության դպրոցում, 1971-1985 թվականներին՝ Մալմյոյի մանկավարժական քոլեջում։
1944–1946 թվականներին Լիզ Դրուժը սովորել է Մալմյոյի Skånska målarskolan գեղարվեստի դպրոցում։ 1946 թվականին մասնակցել է ուսանողական ցուցահանդեսին, այնուհետև ցուցադրվել է Հելսինգբորգում, Սունդբյուբերգում, Սպոնգում և Հյորում։ 1997 թվականին անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Հյորի Kulturhuset Anders-ում, 1998 թվականին՝ Լունդի Väster գրադարանում, 2009 թվականին՝ Յունգբյուի ցուցասրահում և 2010 թվականին՝ Սունդբյուբերգի Մշակութային կենտրոնում։ Նկարել է ավելի քան հարյուր յուղաներկ աշխատանքներ և քսանից ավելի աշխատանքներ մատիտով ու ջրաներկով։
Ամուսնացած է եղել Արքայական ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի անդամ, գիտնական Գեորգ Դրուժի (1916-1999) հետ։ Ունեցել են երեք երեխա։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզ Դրուժը սկսել է հրատարակվել 1950-ական թվականներից, առաջին անգամ 1951 թվականին All världens berättare գրական ամսագրում տպագրվել է նրա «Kaleidoskop» պատմվածքը, այնուհետև տպագրվել է շվեդական Idun ընտանեկան շաբաթաթերթում։ 1954 թվականին «Så glad» վեպի համար արժանանացել է Svenska Dagbladet գրական մրցանակի։
Վեպերից, նովելներից և պատմվածքներից բացի Լիզ Դրուժը գրել է այլ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ, ավելի քան երեսուն պիեսներ, այդ թվում մանկական, ինչպես նաև մանկական մյուզիքլներ։ Բանաստեղծուհի Լիլիան Գոլդբերգի (Lilian Goldberg) հետ միասին 1992 թվականին Լունդ քաղաքում հիմնադրում են Teater Vanessa թատրոնը, որտեղ ներկայացնում էին իրենց պիեսները։ 1994 թվականից Լիզ Դրուժը ղեկավարում է այդ թատրոնը։ Ինը տարիների ընթացքում Teater Vanessa – ը մասնակցում է Լունդում անցկացվող «Մշակութային գիշերներ» ծրագրին (այս փառատոնը անցկացվում է Շվեդիայի բազմաթիվ քաղաքներում), որտեղ ցուցադրվում են հետևյալ ներկայացումները`
- 1993 - Dido år 2000
- 1994 - Robinson Crusoe
- 1995 - Audition för Shakespeare
- 1996 - Hycklaren
- 1997 - En midsommardröm и Planen Herkules
- 1998 - Epsilon и Planen Herkules
- 1999 - Darling Ofelia
- 2000 - Kungens döttrar и King Lear
- 2001 - Presenten, Spela sjuan, Passion i Venedig и Othello
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Լիզ Դրուժի պատվին է կոչվել Սունդբյուբերգի քաղաքային գրադարանի դահլիճներից մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզ Դրուժ» հոդվածին։ |
|