Jump to content

Լիզ Դրուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզ Դրուժ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1919(1919-12-01)[1]
ԾննդավայրԼանդսկրունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Մահացել էօգոստոսի 12, 2022(2022-08-12) (102 տարեկան)
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԼունդի համալսարան
Մասնագիտությունգրող
Կայքlisedrougge.com
 Lise Drougge Վիքիպահեստում

Լիզ Դրուժ (շվեդ.՝ Lise Drougge, ամբողջական անունը՝ Լիզ Էմմա Մարգարետա Դրուժ շվեդ.՝ Lise Emma Margareta Drougge, ծննդյամբ՝ Dencker, դեկտեմբերի 1, 1919(1919-12-01)[1], Լանդսկրունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - օգոստոսի 12, 2022(2022-08-12)), շվեդ բանաստեղծուհի և նկարիչ, մանկավարժ, գիտության թեկնածու ֆիզիկական քիմիայի բնագավառում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 1-ին Լանդսկրունա քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Հելսինգբորգի դպրոցը, 1956 թվականին՝ Folkeskole-ն։ 1965 թվականին Լիզը դարձել է Լունդի համալսարանի մագիստրոս, իսկ 1987 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ֆիզիկական քիմիայից։ 1957-1970 թվականներին աշխատել է որպես մաթեմատիկայի և քիմիայի ուսուցիչ Հելսինգբորգի Nicolaiskolan դպրոցում, Ստոկհոլմի Franska skolan դպրոցում, Բրոմմի աղջիկների տեղական դպրոցում, 1970-1971 թվականներին՝ Ստոկհոլմի կրթության դպրոցում, 1971-1985 թվականներին՝ Մալմյոյի մանկավարժական քոլեջում։

1944–1946 թվականներին Լիզ Դրուժը սովորել է Մալմյոյի Skånska målarskolan գեղարվեստի դպրոցում։ 1946 թվականին մասնակցել է ուսանողական ցուցահանդեսին, այնուհետև ցուցադրվել է Հելսինգբորգում, Սունդբյուբերգում, Սպոնգում և Հյորում։ 1997 թվականին անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Հյորի Kulturhuset Anders-ում, 1998 թվականին՝ Լունդի Väster գրադարանում, 2009 թվականին՝ Յունգբյուի ցուցասրահում և 2010 թվականին՝ Սունդբյուբերգի Մշակութային կենտրոնում։ Նկարել է ավելի քան հարյուր յուղաներկ աշխատանքներ և քսանից ավելի աշխատանքներ մատիտով ու ջրաներկով։

Ամուսնացած է եղել Արքայական ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի անդամ, գիտնական Գեորգ Դրուժի (1916-1999) հետ։ Ունեցել են երեք երեխա։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզ Դրուժը սկսել է հրատարակվել 1950-ական թվականներից, առաջին անգամ 1951 թվականին All världens berättare գրական ամսագրում տպագրվել է նրա «Kaleidoskop» պատմվածքը, այնուհետև տպագրվել է շվեդական Idun ընտանեկան շաբաթաթերթում։ 1954 թվականին «Så glad» վեպի համար արժանանացել է Svenska Dagbladet գրական մրցանակի։

Դրուժի ջրաներկով արված աշխատանքներից
«Ասպետ», հեղինակ և ձևավորող՝ Լիզ Դրուժ

Վեպերից, նովելներից և պատմվածքներից բացի Լիզ Դրուժը գրել է այլ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ, ավելի քան երեսուն պիեսներ, այդ թվում մանկական, ինչպես նաև մանկական մյուզիքլներ։ Բանաստեղծուհի Լիլիան Գոլդբերգի (Lilian Goldberg) հետ միասին 1992 թվականին Լունդ քաղաքում հիմնադրում են Teater Vanessa թատրոնը, որտեղ ներկայացնում էին իրենց պիեսները։ 1994 թվականից Լիզ Դրուժը ղեկավարում է այդ թատրոնը։ Ինը տարիների ընթացքում Teater Vanessa – ը մասնակցում է Լունդում անցկացվող «Մշակութային գիշերներ» ծրագրին (այս փառատոնը անցկացվում է Շվեդիայի բազմաթիվ քաղաքներում), որտեղ ցուցադրվում են հետևյալ ներկայացումները`

  • 1993 - Dido år 2000
  • 1994 - Robinson Crusoe
  • 1995 - Audition för Shakespeare
  • 1996 - Hycklaren
  • 1997 - En midsommardröm и Planen Herkules
  • 1998 - Epsilon и Planen Herkules
  • 1999 - Darling Ofelia
  • 2000 - Kungens döttrar и King Lear
  • 2001 - Presenten, Spela sjuan, Passion i Venedig и Othello

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vind i mitt hår (1951)
  • Den långa vintern ( 1952)
  • Att vilja gunga (1953)
  • Pucky Sagogryn (1953)
  • Så glad (1954)
  • Att färdas med en fågel (1955)
  • Någon (1956)
  • Albatrossen (1958)
  • Simmarens resa (1960)
  • Staden under regnbågen (1962)
  • Vid kusten (1964)
  • Samtal med en själ (1966)
  • Lektor Viktoria (1971)
  • Skånska dikter (1975)
  • Min fjärran ö (1977)
  • Caballero (1991)
  • Frank Olssons hus (2014)
  • Hagberg (2015)
  • Jorden runt på trettisju dagar (2016)
  • Unga dagar (2018)
  • Handbollsflickan (1951)
  • Kaleidoskop (1951)
  • Den våta sommaren (1951)
  • Berätta för Britta (1951)
  • Fragment (1952)
  • Resa till Oscar (1952)
  • Körövning (1956)
  • Under har skett (1955)
  • Det ljuvt barnsliga (1957)
  • Epitafium (1957)
  • När ska vi leva, Fröken? (1958)
  • Brev till en mjuk liten slarva (1958)
  • Della plockar svamp (1967)

2013 թվականին Լիզ Դրուժի պատվին է կոչվել Սունդբյուբերգի քաղաքային գրադարանի դահլիճներից մեկը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզ Դրուժ» հոդվածին։