Արկադի Ծատուրյան
Արկադի Ծատուրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1937 |
Ծննդավայր | Խնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 8, 2021 (84 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, բանահավաք, արձակագիր և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Արկադի Ծատուրյան Վիքիդարանում |
Արկադի Երվանդի Ծատուրյան (փետրվարի 7, 1937, Խնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2021), գրող, արձակագիր, բանահավաք, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախկին նախագահ[1]։
Կենսագրություն
Արկադի Ծատուրյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 7-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը և ստացել մանկավարժական բարձրագույն կրթություն։ Ավելի քան 49 տարի եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Խնձորեսկ գյուղի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում երկար տաիրներ եղել է ուսմասվար։
1989-2004 թվականներին եղել է Ներքին Խնձորեսկի նորաբաց դպրոցի տնօրենը։ 2004-2006 թվականներին դպրոցի տնօրենի պաշտոնակատար է եղել Խնձորեսկի միջնակարգ դպրոցում։
1977-1978 թվականներին աշխատել է «Զանգեզուր» շրջանային թերթում՝ որպես նամակների բաժնի վարիչ[2]։
1910 թվականից հասարակական կարգով գլխավորել է Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը։ ՀՀԳ Գրողների միության անդամ է։
Գրքեր
Ստեղծագործությունների մի մասը (5-6 գիրք) նվիրված է ղարաբաղյան ազատամարտի դեպքերին ու իրադարձություններին, որոնք հիմնականում տեղի են ունենում Գորիսի սահմանների վրա։
- «Կատակում, զվարճախոսում, սրամտում է Խնձորեսկը», 1998 թվական (երգիծանք)[3]
- «Թուրուսի խութի գրավումը» (վիպակ), 1998 թվական
- «Հողի սիրով» (բանաստեղծությունների ժողովածու), 2001 թվական
- «Արքաների խիղճը» (առակներ), 2001 թվական
- «Զանգեզուրյան տաղեր» (ժողովրդական քառյակներ), 2001 թվական[4]
- «Մի կրակեք հայերի վրա» (պատմվածքներ) 2002 թվական
- «Ապրելու իրավունքով» (պատմվածքներ) 2003 թվական
- «Առանց հայրենքի չի կարելի» (պատմվածքներ) 2004 թվական
- «Հայրենիքը սկսվում է ծննդավայրից» (պատմվածքներ) 2005 թվական
- «Մարդ էլ կա, մարդ էլ» (խառը բանաստեղծություններ) 2004 թվական
- «Ծիծաղում է Խնձորեսկը» (երգիծապատում) 2006 թվական
- «Ծուխ Ծխանի» (պատմվածքներ, նովելներ) 2007 թվական
- «Գորիսապատում» Ա (Գորիսի մասին) 2010 թվական
- «Խոզնավար» (գյուղի պատմություն) 2010 թվական
- «Գորիսապատում» Բ (Գորիս քաղաքի պատմություն) 2011 թվական
- «Մեր Այվազյանը» (գրողի դիմանկար) 2012 թվական
- «Գորիսապատում» Գ (Գորիս քաղաքի մասին) 2012 թվական
Պարգևներ
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Ծանոթագրություններ
- ↑ «Zarkfoundation - Արկադի Ծատուրյան». zarkfoundation.com.
- ↑ Արկադի Ծատուրյան։ «Ներքին Խնձորեսկ»։ Երևան։ Գրիգոր Տաթևացի հրատարակչություն։ 2012։ էջ 179
- ↑ Արկադի Ծատուրյան։ «Ներքին Խնձորեսկ»։ Երևան։ Գրիգոր Տաթևացի հրատարակչություն։ 2012։ էջ 180
- ↑ Արկադի Ծատուրյան։ «Ներքին Խնձորեսկ»։ Երևան։ Գրիգոր Տաթևացի հրատարակչություն։ 2012։ էջ 181
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Ծատուրյան» հոդվածին։ |
|