Կլաուդիո Ռանիերի
Կլաուդիո Ռանիերի իտալ.՝ Claudio Ranieri | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1951[1] (73 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լեսթեր Սիթի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կլաուդիո Ռանիերի (իտալ.՝ Claudio Ranieri, հոկտեմբերի 20, 1951[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։
Կարիերա
Ակումբային
Կլաուդիո Ռանիերին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռոմա» (նա համարվում էր նաև այդ ակումբի սան) ֆուտբոլային ակումբի կազմում։ Նա ակումբի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում խաղում է ընդամենը 6 խաղ[4]։ Հետագայում նա հանդես է գալիս «Կատանձորո», «Կատանիա» և «Պալերմո» ֆուտբոլային ակումբների կազմում, սակայն այդ ակումբների հետ նա որևէ լուրջ հաջողության չի հասնում[5]։
Մարզչական
Ռանիերիի կարիերայում առաջին մարզչական ակումբներն են դառնում «Վիգոր Լամեցիա» և «Պուտեոլանա» ֆուտբոլային ակումբները, սակայն այդ ակումբներում նա չի հասնում հաջողության և որպես մարզիչ հայտնի է դառնում «Կալյարի» ֆուտբոլային ակումբում կատարած աշխատանքով։ Ռանիերին ակումբին Սերիա C1-ից բարձրացնում է Սերիա A և օգնում ակումբին պրիմերայում հաստատվելու հարցում[6]։
1991 թվականին Ռանիերին գլխավորում է «Նապոլին», որի հետ տարած աշխատանքի շնորհիվ ակումբը հենց առաջին մրցաշրջանում ձեռք է բերում իրավունք եվրոգավաթային առաջնություններին մասնակցելու համար, սակայն հաջորդ մրցաշրջանում ակումբի արդյունքները համեմատած նախորդ մրցաշրջանի վատանում է և մարզիչը լքում է ակումբը՝ այդպես էլ ինչ-որ բան չնվաճելով։ 1993 թվականին Ռանիերին դառնում է «Ֆիորենտինայի» մարզիչը։ Ակումբը հանդես էր գալիս Սերիա B-ում[7]։ Ռանիերիի հենց առաջին մրցաշրջանում «մանուշակները» վերադառնում են բարձրագույն դիվիզիոն, իսկ 1996 թվականին հաղթում են Իտալիայի գավաթի և սուպերգավաթի մրցություններում։ Այս հաղթանակներից առաջ «Ֆիորենտինան» սկսած 1975 թվականից չէր հաղթել ոչ մի տիտղոս[8][9]։
1997 թվականից 1999 թվականը Ռանիերին աշխատում է իսպանական «Վալենսիայի» հետ։ Այդ ընթացքում ակումբը իրավունք է ձեռք բերում մասնակցելու Չեմպիոնների Լիգային և հաղթում է Իսպանիայի գավաթի մրցությունում[10]։ Հաջող աշխատանքից հետո իտալացին գլխավորում է մեկ ուրիշ իսպանական ակումբ՝ «Ատլետիկո Մադրիդը», սակայն հատուկ աշխատանքով աչքի չընկնելով և չարժանանալով հարգանքի՝ Ռանիերին հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[11][12]։
2000 թվականին Ռանիերին գլխավորում է Լոնդոնի «Չելսին», որտեղ աշխատում է չորս մրցաշրջան։ Ռանիերիի գլխավորության շրջանում «ազնվականները» 2000 թվականից մինչև 2004 թվականը «դոփում են» վեցից երկրորդ հորիզոնականներում։ Սրանից բացի Ռանիերիի շրջանում ակումբը դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ֆրանսիական «Մոնակոյին» և հասնում է մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ նույնպես ակումբը պարտվում է և այս անգամ արդեն անգլիական «Արսենալին»[13]։ Ռանիերիի գլխավորության ժամանակ «Չելսին» հանսում է ոչ վատ արդյունքների, սակայն Ռանիերին չի կարողանում հաղթել որևէ տիտղոս ինչի պատճառով էլ նա հեռացվում է ակումբի արդեն նոր սեփականատիրոջ՝ «Ռոման» Աբրամովիչի կողմից[14][15]։
2004 թվականի ամռանը Ռանիերին կարիերայում արդեն երկրորդ անգամ գլխավորում է «Վալենսիան», որի հետ հաղթում է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցությունում։ Եզրափակչում ակումբը 2:1 հաշվով հաղթում է պորտուգալական «Պորտուին»[16]։ Ռանիերիի գլխավորության շրջանում «չղջիկների» արդյունքները հեռու էին իդեալական լինելուց, ինչի արդյունքում մարզիչը լքում է ակումբը` աշխատելով այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ակումբից հեռանալուց հետո Ռանիերին դադար է վերցնում և շուրջ երկու տարի չի զբաղվում մարզչական աշխատանքով[17]։
2007 թվականի փետրվարին մարզիչը վերադառնում է իր աշխատանքին, գլխավորում է իտալական «Պարման» և ակումբի հետ զբաղեցնում է արժանի 12-րդ հորիզոնականը։ «Պարմայում» մեկ մրցաշրջան գլխավորելուց հետո Ռանիերին հրավեր է ստանում Սերիա A վերադարձած «Յուվենտուսից» և նրա գլխավորության ներքո՝ հենց առաջին մրցաշրջանում ակումբը Սերիա A-ում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և վերադառնում է Չեմպիոնների Լիգա[18]։ 2008/09 մրցաշրջանում «Յուվենտուսը» ելույթ է ունենում ոչ ստաբիլ կարգով և 2009 թվականի մայիսի 18-ին Ռանիերին հեռացվում է այդ պահին երրորդ հորիզոնականը զբաղեցնող թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[19]։ Նույն տարվա օգոստոսի 16-ին Ռանիերին խզում է իր պայմանագիրը ակումբի հետ՝ ստանալով աշխատավարձը պայմանագրի ավարտման ժամանակից շուտ[20]։ Արդյունքում՝ մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[21][22]։
2009 թվականի սեպտեմբերի 2-ին Ռանիերին կնքելով երկու տարվա պայմանագիր[23] դառնում է իտալական «Ռոմայի» մարզիչը[24][25]։ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» Սերիա Ա-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ակումբը մինչև առաջնության վերջին տուրը պայքար էր մղում առաջնության հաղթող դարձող «Ինտերի» հետ։ Այդ մրցաշրջանում «Ռոման» այդ ակումբից պարտություն է կրում նաև Իտալիայի գավաթի մրցությունում։ 2010 թվականի հունիսին «Ռոման» առաջարկում է Ռանիերիին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2013 թվականը։ Ըստ պայմանագրի` Ռանիերին պետք է ստանար տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ[26]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Ռանիերին խզում է պայմանագիրը ակումբի հետ և հատկապես այն խաղից հետո, երբ «Ռոման», երեք գնդակ ուղարկելով «Ջենոայի» դարպասը, խաղավերջում պարտվում է 3-4 հաշվով։ Այս խաղից առաջ Ռանիերին հայտարարել էր, որ հռոմեական ակումբից չի պատրաստվում հեռանալ[27]։ 2011 թվականի փետրվարի 21-ին Ռանիերին պաշտոնապես՝ երկկողմանի համաձայնությամբ խզում է իտալական ակումբի հետ պայմանագիրը[28][29]։
2011 թվականի սեպտեմբերի 22-ին Ռանիերին կնքելով երկամյա պայմանագիր «Ինտեր» ակումբի հետ դառնում է նրա մարզիչը[30][31]։ Որոշ ժամանակով «կապտասևերի» արդյունքները լավանում են, սակայն Ռանիերին չի հաջողվում հանել ակումբին ճգնաժամից։ 2012 թվականի մարտի 26-ին առտագնա հանդիպման ժամանակ «Յուվենտուսից» պարտություն (0:2) կրելուց հետո՝ «Ինտերը» պաշտոնապես հայտարարում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիի հեռացման մասին[32][33]։
2012 թվականի մայիսի 29-ին Ռանիերին նշանակվում է այդ ժամանակ Լիգա 2-ում հանդես եկող ֆրանսիական «Մոնակոյի» մարզիչ[34][35]։ Հենց առաջին մրցաշրջանում իտալացուն հաջողվում է «Մոնակոյին» դուրս հանել Լիգա 1, իսկ արդեն մյուս մրցաշրջանում ակումբը զիջելով առաջին հորիզոնականը «Պարի Սեն Ժերմենին» դառնում է առաջնության փոխ-չեմպիոնը։ Մրցաշրջանի ավարտին՝ 2014 թվականի մայիսի 20-ին Ռանիերին լքում է ակումբը[36][37]։
2014 թվականի հուլիսի 25-ին Կլաուդիո Ռանիերին առաջին անգամ չի նշանակվում, որպես ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ և դառնում է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[38]։ Սակայն արդեն 2014 թվականի նոյեմբերի 15-ին Ռանիերին հեռացվում է այդ պաշտոնից, քանի որ նրա օրոք հավաքականը Եվրո-2016 մրցության ընտրական փուլի չորս անհաջող խաղերում հավաքում է ընդամենը 1 միավոր. Ֆարերյան կղզիներ (0-1), Հյուսիսային Իռլանդիա (0-2), Ռումինիա (0-1), Ֆինլանդիա (1-1, միակ վաստակված միավորը)։ Ռանիերիի փոխարինողներին նույնպես չի հաջողվում բարելավվել իրավիճակը և հավաքականը չի անցնում առաջնության մյուս՝ ընտրական փուլ[39][40]։
2015 թվականի հուլիսի 13-ին Ռանիերին վերադառնալով Անգլիա գլխավորում է «Լեսթեր Սիթին»[41][42]։ Նրա գլխավորության օրոք ակումբը անսպասելիորեն բարձրանում է առաջատար հորիզոնականներ ավարտելով առաջին «կիսամյակը»՝ երկրորդ հորիզոնականում[43]։
2017 թվականի փետրվարի 24-ին հեռացվել է «Լեսթեր Սիթի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[44]։
Մարզչական վիճակագրություն
Ըստ 2014 թվականի փետրվարի 14-ի տվյալների[45][46]
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի վերջ | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % հաղթանակ | |||||||
Կալյարի | հունիսի 1, 1988[47] | հունիսի 30, 1991 | 72 | 23 | 30 | 19 | 31,94 | ||||
Նապոլի | հուլիսի 1, 1991 | հունիսի 30, 1993[48] | 73 | 28 | 25 | 20 | 38,36 | ||||
Ֆիորենտինա | հուլիսի 1, 1993 | հունիսի 30, 1997 | 157 | 66 | 54 | 37 | 42,03 | ||||
Վալենսիա | սեպտեմբերի 20, 1997[49] | հունիսի 30, 1999[50] | 87 | 47 | 15 | 25 | 54,02 | ||||
Ատլետիկո Մադրիդ | հուլիսի 1, 1999 | մարտի 3, 2000[51] | 40 | 16 | 10 | 14 | 40,00 | ||||
Չելսի | սեպտեմբերի 18, 2000[52] | հունիսի 30, 2004 | 198 | 107 | 46 | 45 | 54,04 | ||||
Վալենսիա | հուլիսի 1, 2004[8] | փետրվարի 25, 2005[53] | 37 | 17 | 9 | 11 | 45,94 | ||||
Պարմա | փետրվարի 13, 2007[10] | հունիսի 30, 2007[13] | 18 | 7 | 6 | 5 | 38,88 | ||||
Յուվենտուս | հուլիսի 1, 2007[16] | մայիսի 18, 2009[54] | 93 | 47 | 30 | 16 | 50,53 | ||||
Ռոմա | սեպտեմբերի 1, 2009[36] | փետրվարի 20, 2011 | 88 | 50 | 17 | 21 | 56,81 | ||||
Ինտեր | սեպտեմբերի 22, 2011 | մարտի 26, 2012 | 35 | 17 | 5 | 13 | 48,57 | ||||
Մոնակո | մայիսի 30, 2012 | մայիսի 20, 2014 | 86 | 51 | 24 | 11 | 59,30 | ||||
Հունաստան | հուլիսի 25, 2014 | նոյեմբերի 15, 2014 | 4 | 0 | 1 | 3 | 0 | ||||
Լեսթեր Սիթի | հուլիսի 13, 2015 | մ.հ. | 31 | 17 | 9 | 5 | 54,83 | ||||
Ընդհանուր | 1019 | 493 | 281 | 245 | 48,38 |
Ձեռքբերումներ
Որպես ֆուտբոլիստ
- Սերիա C1-ի չեմպիոն - 1984-85
- Ընդհանուր - 1 տիտղոս
Որպես մարզիչ
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ 2015-16
- Ընդհանուր - 1 տիտղոս
- Սերիա C-ի գավաթի դափնեկիր - 1989
- Ընդհանուր - 1 տիտղոս
- Սերիա B-ի չեմպիոն - 1993-94
- Իտալիայի գավաթի դափնեկիր - 1996
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր - 1996
- Ընդհանուր - 3 տիտղոս
- Իսպանիայի գավաթի դափնեկիր - 1999
- Ինտերետոյի գավաթի դափնեկիր - 1998
- ՈւԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր - 2004
- Ընդհանուր - 3 տիտղոս
Անձնական
- Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ (3) - սեպտեմբեր 2003, մարտ 2004, նոյեմբեր 2015[56][57]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Claudio Ranieri Grande Ufficiale della Repubblica. L'onorificenza assegnata da Sergio Mattarella al tecnico del Leicester — HuffPost (Italia), 2016.
- ↑ http://www.figc.it/it/106632/2535276/Impianti.shtml
- ↑ «Ranieri tries to steal Mourinho's thunder». The Daily Mail. UK. 2004 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Moore, Glenn (2004 թ․ ապրիլի 21). «Ranieri's tinkering backfires as Chelsea bow to Monaco's 10 men». London: The Independent. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ranieri returns to popular acclaim but sidesteps Chelsea's Machiavellian world». The Independent. London. 2004 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Talbot, Simon (2005 թ․ փետրվարի 26). «Ranieri sacked by Valencia». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 8,0 8,1 «Ranieri excited by Valencia return». CNN. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Coach Ranieri sacked by Valencia». BBC News. 2005 թ․ փետրվարի 25. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 10,0 10,1 «BBC SPORT – Football – Europe – Ranieri appointed coach of Parma».
- ↑ «Ranieri lined up after Sven, KK snubs». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Reuters Editorial (2007 թ․ մայիսի 31). «Ranieri linked with City after quitting Parma». Reuters UK. Արխիվացված է օրիգինալից 2009-01-12-ին. Վերցված է 2016-02-23-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ 13,0 13,1 «Parma announce Ranieri exit». Football Italia. 2007 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Palermo, per il futuro spunta Ranieri: "Prima salvo il Parma, poi si vedrà"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ranieri set for City role». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 16,0 16,1 «Ranieri appointed Juventus coach». London: BBC News. 2007 թ․ հունիսի 4. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Ranieri is the new Juventus coach». Juventus.com. 2007 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Nedved extends Juve stay». FIFA.com. 2008 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ ««Յուվենտուսը» հեռացնում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ռանիերին խզում է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ranieri raps Mourinhos style». The Sun. London. 2008 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Juventus Two Months Without A Win After Atalanta Draw». Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ռանիերին ուրախ է, որ աշխատելու է «Ռոմայի» հետ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ռանիերին դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Juventus dismiss manager Ranieri». BBC Sport. London. 2009 թ․ մայիսի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- ↑ ««Ռոման» առաջարկել է Ռանիերիին եռամյա պայմանագիր». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ռանիերի. Ես չեմ հրաժարվի իմ պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ La Roma ha scelto. Panchina a Montella
- ↑ «Ranieri appointed new Roma coach». BBC Sport. London. 2009 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Ranieri all'Inter: oggi il 1° allenamento» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC Milano. 22.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Italien: Ranieri neuer Coach bei Inter Mailand» (գերմաներեն). transfermarkt.de. 22.09.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Comunicato ufficiale FC Internazionale» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC Milano. 26.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Inter Mailand trennt sich von Trainer Ranieri» (իտալերեն). transfermarkt.de. 26.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Claudio Ranieri nouveau coach de l'ASM FC» (ֆրանսերեն). Site officiel de l'AS Monaco FC. 29.05.2012. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Ranieri neuer Monaco-Trainer» (գերմաներեն). transfermarkt.at. 30.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 36,0 36,1 «Claudio Ranieri resigns as coach of Serie A side Roma». BBC Sport. 2011 թ․ փետրվարի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Inter Milan's new manager Claudio Ranieri vows to bring success back to the club». Daily Telegraph. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Կլաուդիո Ռանիերին նշանակվել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին
- ↑ «Greece – Serbia». www.live-result.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Georgakopoulos, George (2014 թ․ նոյեմբերի 15). «Ranieri goes after Greece's worst record in the century». Kathimerini. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «In-Profile: Claudio Ranieri» (անգլերեն). Official site of Leicester City FC. 13.07.2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Claudio Ranieri: 10 Facts». Official site of Leicester City FC. 13.07.2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Claudio Ranieri: Leicester City appoint ex-Chelsea manager». BBC. 2015 թ․ հուլիսի 13. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ City, Leicester. «Club Statement: Leicester City And Claudio Ranieri Part Company» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Managers – Claudio Ranieri». Soccerbase. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Claudio Ranieri confirmed as new Internazionale coach». Guardian. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Internazionale replace Claudio Ranieri after poor run in Serie A». Guardian. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Defeat to Marseille leaves Inter reeling and Ranieri on the verge of sack». In the stands. 2012 թ․ փետրվարի 23. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Laudisa, Carlo (1997 թ․ սեպտեմբերի 20). «Ranieri Valencia: e' fatta». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «With tears in his eyes, Ranieri holds on – Inter's late late show gives the Tinkerman another stay of execution». Goal.com. 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ Laudisa, Carlo (2000 թ․ մարտի 4). «Atletico Madrid: via Ranieri, torna Antic». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Claudio Ranieri Ranieri sacked by Inter Milan». ESPN. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
- ↑ Agency (2014 թ․ մայիսի 20). «Claudio Ranieri sacked: Monaco dismiss manager despite finishing second in Ligue 1 and qualifying for Champions League». The Independent.
- ↑ «Claudio Ranieri Ranieri new coach of AS Monaco». asm-fc.com. 2012 թ․ մայիսի 30. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Jamie Vardy's Leicester goal glut draws Gabriel Batistuta comparison». Sky Sports. 2015 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Dafydd Pritchard. «BBC Sport – Swansea City 0-3 Leicester City». BBC Sport.
- ↑ Daniel Taylor. «Vardy and Mahrez score to send Chelsea packing and Leicester top again». the Guardian.
Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Ռանիերի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Ռանիերի» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |