Jump to content

Կլաուդիո Ռանիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիո Ռանիերի
իտալ.՝ Claudio Ranieri
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալիա Իտալիա
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1951(1951-10-20)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
1971-1972 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1974 Իտալիա Ռոմա 6 (0)
1974-1982 Իտալիա Կատանձարո 225 (8)
1982-1984 Իտալիա Կատանիա 92 (1)
1984-1986 Իտալիա Պալերմո 40 (0)
Մարզչական կարիերա
1986-1987 Իտալիա Վիգոր Լամեցիա
1987-1988 Իտալիա Պուտեոլանա
1988-1991 Իտալիա Կալյարի
1991-1993 Իտալիա Նապոլի
1993-1997 Իտալիա Ֆիորենտինա
1997-1999 Իսպանիա Վալենսիա
1999-2000 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2000-2004 Անգլիա Չելսի
2004-2005 Իսպանիա Վալենսիա
2007 Իտալիա Պարմա
2007-2009 Իտալիա Յուվենտուս
2009-2011 Իտալիա Ռոմա
2011-2012 Իտալիա Ինտեր Միլան
2012-2014 Ֆրանսիա Մոնակո
2014 Հունաստան Հունաստան
2015-2017 Անգլիա Լեսթեր Սիթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կլաուդիո Ռանիերի (իտալ.՝ Claudio Ranieri, հոկտեմբերի 20, 1951(1951-10-20)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։

Կլաուդիո Ռանիերին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռոմա» (նա համարվում էր նաև այդ ակումբի սան) ֆուտբոլային ակումբի կազմում։ Նա ակումբի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում խաղում է ընդամենը 6 խաղ[4]։ Հետագայում նա հանդես է գալիս «Կատանձորո», «Կատանիա» և «Պալերմո» ֆուտբոլային ակումբների կազմում, սակայն այդ ակումբների հետ նա որևէ լուրջ հաջողության չի հասնում[5]։

Ռանիերիի կարիերայում առաջին մարզչական ակումբներն են դառնում «Վիգոր Լամեցիա» և «Պուտեոլանա» ֆուտբոլային ակումբները, սակայն այդ ակումբներում նա չի հասնում հաջողության և որպես մարզիչ հայտնի է դառնում «Կալյարի» ֆուտբոլային ակումբում կատարած աշխատանքով։ Ռանիերին ակումբին Սերիա C1-ից բարձրացնում է Սերիա A և օգնում ակումբին պրիմերայում հաստատվելու հարցում[6]։

1991 թվականին Ռանիերին գլխավորում է «Նապոլին», որի հետ տարած աշխատանքի շնորհիվ ակումբը հենց առաջին մրցաշրջանում ձեռք է բերում իրավունք եվրոգավաթային առաջնություններին մասնակցելու համար, սակայն հաջորդ մրցաշրջանում ակումբի արդյունքները համեմատած նախորդ մրցաշրջանի վատանում է և մարզիչը լքում է ակումբը՝ այդպես էլ ինչ-որ բան չնվաճելով։ 1993 թվականին Ռանիերին դառնում է «Ֆիորենտինայի» մարզիչը։ Ակումբը հանդես էր գալիս Սերիա B-ում[7]։ Ռանիերիի հենց առաջին մրցաշրջանում «մանուշակները» վերադառնում են բարձրագույն դիվիզիոն, իսկ 1996 թվականին հաղթում են Իտալիայի գավաթի և սուպերգավաթի մրցություններում։ Այս հաղթանակներից առաջ «Ֆիորենտինան» սկսած 1975 թվականից չէր հաղթել ոչ մի տիտղոս[8][9]։

1997 թվականից 1999 թվականը Ռանիերին աշխատում է իսպանական «Վալենսիայի» հետ։ Այդ ընթացքում ակումբը իրավունք է ձեռք բերում մասնակցելու Չեմպիոնների Լիգային և հաղթում է Իսպանիայի գավաթի մրցությունում[10]։ Հաջող աշխատանքից հետո իտալացին գլխավորում է մեկ ուրիշ իսպանական ակումբ՝ «Ատլետիկո Մադրիդը», սակայն հատուկ աշխատանքով աչքի չընկնելով և չարժանանալով հարգանքի՝ Ռանիերին հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[11][12]։

2000 թվականին Ռանիերին գլխավորում է Լոնդոնի «Չելսին», որտեղ աշխատում է չորս մրցաշրջան։ Ռանիերիի գլխավորության շրջանում «ազնվականները» 2000 թվականից մինչև 2004 թվականը «դոփում են» վեցից երկրորդ հորիզոնականներում։ Սրանից բացի Ռանիերիի շրջանում ակումբը դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ֆրանսիական «Մոնակոյին» և հասնում է մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ նույնպես ակումբը պարտվում է և այս անգամ արդեն անգլիական «Արսենալին»[13]։ Ռանիերիի գլխավորության ժամանակ «Չելսին» հանսում է ոչ վատ արդյունքների, սակայն Ռանիերին չի կարողանում հաղթել որևէ տիտղոս ինչի պատճառով էլ նա հեռացվում է ակումբի արդեն նոր սեփականատիրոջ՝ «Ռոման» Աբրամովիչի կողմից[14][15]։

2004 թվականի ամռանը Ռանիերին կարիերայում արդեն երկրորդ անգամ գլխավորում է «Վալենսիան», որի հետ հաղթում է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցությունում։ Եզրափակչում ակումբը 2:1 հաշվով հաղթում է պորտուգալական «Պորտուին»[16]։ Ռանիերիի գլխավորության շրջանում «չղջիկների» արդյունքները հեռու էին իդեալական լինելուց, ինչի արդյունքում մարզիչը լքում է ակումբը` աշխատելով այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ակումբից հեռանալուց հետո Ռանիերին դադար է վերցնում և շուրջ երկու տարի չի զբաղվում մարզչական աշխատանքով[17]։

2007 թվականի փետրվարին մարզիչը վերադառնում է իր աշխատանքին, գլխավորում է իտալական «Պարման» և ակումբի հետ զբաղեցնում է արժանի 12-րդ հորիզոնականը։ «Պարմայում» մեկ մրցաշրջան գլխավորելուց հետո Ռանիերին հրավեր է ստանում Սերիա A վերադարձած «Յուվենտուսից» և նրա գլխավորության ներքո՝ հենց առաջին մրցաշրջանում ակումբը Սերիա A-ում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և վերադառնում է Չեմպիոնների Լիգա[18]։ 2008/09 մրցաշրջանում «Յուվենտուսը» ելույթ է ունենում ոչ ստաբիլ կարգով և 2009 թվականի մայիսի 18-ին Ռանիերին հեռացվում է այդ պահին երրորդ հորիզոնականը զբաղեցնող թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[19]։ Նույն տարվա օգոստոսի 16-ին Ռանիերին խզում է իր պայմանագիրը ակումբի հետ՝ ստանալով աշխատավարձը պայմանագրի ավարտման ժամանակից շուտ[20]։ Արդյունքում՝ մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[21][22]։

2009 թվականի սեպտեմբերի 2-ին Ռանիերին կնքելով երկու տարվա պայմանագիր[23] դառնում է իտալական «Ռոմայի» մարզիչը[24][25]։ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» Սերիա Ա-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ակումբը մինչև առաջնության վերջին տուրը պայքար էր մղում առաջնության հաղթող դարձող «Ինտերի» հետ։ Այդ մրցաշրջանում «Ռոման» այդ ակումբից պարտություն է կրում նաև Իտալիայի գավաթի մրցությունում։ 2010 թվականի հունիսին «Ռոման» առաջարկում է Ռանիերիին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2013 թվականը։ Ըստ պայմանագրի` Ռանիերին պետք է ստանար տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ[26]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Ռանիերին խզում է պայմանագիրը ակումբի հետ և հատկապես այն խաղից հետո, երբ «Ռոման», երեք գնդակ ուղարկելով «Ջենոայի» դարպասը, խաղավերջում պարտվում է 3-4 հաշվով։ Այս խաղից առաջ Ռանիերին հայտարարել էր, որ հռոմեական ակումբից չի պատրաստվում հեռանալ[27]։ 2011 թվականի փետրվարի 21-ին Ռանիերին պաշտոնապես՝ երկկողմանի համաձայնությամբ խզում է իտալական ակումբի հետ պայմանագիրը[28][29]։

2011 թվականի սեպտեմբերի 22-ին Ռանիերին կնքելով երկամյա պայմանագիր «Ինտեր» ակումբի հետ դառնում է նրա մարզիչը[30][31]։ Որոշ ժամանակով «կապտասևերի» արդյունքները լավանում են, սակայն Ռանիերին չի հաջողվում հանել ակումբին ճգնաժամից։ 2012 թվականի մարտի 26-ին առտագնա հանդիպման ժամանակ «Յուվենտուսից» պարտություն (0:2) կրելուց հետո՝ «Ինտերը» պաշտոնապես հայտարարում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիի հեռացման մասին[32][33]։

2012 թվականի մայիսի 29-ին Ռանիերին նշանակվում է այդ ժամանակ Լիգա 2-ում հանդես եկող ֆրանսիական «Մոնակոյի» մարզիչ[34][35]։ Հենց առաջին մրցաշրջանում իտալացուն հաջողվում է «Մոնակոյին» դուրս հանել Լիգա 1, իսկ արդեն մյուս մրցաշրջանում ակումբը զիջելով առաջին հորիզոնականը «Պարի Սեն Ժերմենին» դառնում է առաջնության փոխ-չեմպիոնը։ Մրցաշրջանի ավարտին՝ 2014 թվականի մայիսի 20-ին Ռանիերին լքում է ակումբը[36][37]։

2014 թվականի հուլիսի 25-ին Կլաուդիո Ռանիերին առաջին անգամ չի նշանակվում, որպես ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ և դառնում է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[38]։ Սակայն արդեն 2014 թվականի նոյեմբերի 15-ին Ռանիերին հեռացվում է այդ պաշտոնից, քանի որ նրա օրոք հավաքականը Եվրո-2016 մրցության ընտրական փուլի չորս անհաջող խաղերում հավաքում է ընդամենը 1 միավոր. Ֆարերյան կղզիներ (0-1), Հյուսիսային Իռլանդիա (0-2), Ռումինիա (0-1), Ֆինլանդիա (1-1, միակ վաստակված միավորը)։ Ռանիերիի փոխարինողներին նույնպես չի հաջողվում բարելավվել իրավիճակը և հավաքականը չի անցնում առաջնության մյուս՝ ընտրական փուլ[39][40]։

2015 թվականի հուլիսի 13-ին Ռանիերին վերադառնալով Անգլիա գլխավորում է «Լեսթեր Սիթին»[41][42]։ Նրա գլխավորության օրոք ակումբը անսպասելիորեն բարձրանում է առաջատար հորիզոնականներ ավարտելով առաջին «կիսամյակը»՝ երկրորդ հորիզոնականում[43]։

2017 թվականի փետրվարի 24-ին հեռացվել է «Լեսթեր Սիթի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[44]։

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2014 թվականի փետրվարի 14-ի տվյալների[45][46]

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի վերջ Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ % հաղթանակ
Կալյարի Իտալիա հունիսի 1, 1988[47] հունիսի 30, 1991 72 23 30 19 31,94
Նապոլի Իտալիա հուլիսի 1, 1991 հունիսի 30, 1993[48] 73 28 25 20 38,36
Ֆիորենտինա Իտալիա հուլիսի 1, 1993 հունիսի 30, 1997 157 66 54 37 42,03
Վալենսիա Իսպանիա սեպտեմբերի 20, 1997[49] հունիսի 30, 1999[50] 87 47 15 25 54,02
Ատլետիկո Մադրիդ Իսպանիա հուլիսի 1, 1999 մարտի 3, 2000[51] 40 16 10 14 40,00
Չելսի Անգլիա սեպտեմբերի 18, 2000[52] հունիսի 30, 2004 198 107 46 45 54,04
Վալենսիա Իսպանիա հուլիսի 1, 2004[8] փետրվարի 25, 2005[53] 37 17 9 11 45,94
Պարմա Իտալիա փետրվարի 13, 2007[10] հունիսի 30, 2007[13] 18 7 6 5 38,88
Յուվենտուս Իտալիա հուլիսի 1, 2007[16] մայիսի 18, 2009[54] 93 47 30 16 50,53
Ռոմա Իտալիա սեպտեմբերի 1, 2009[36] փետրվարի 20, 2011 88 50 17 21 56,81
Ինտեր Իտալիա սեպտեմբերի 22, 2011 մարտի 26, 2012 35 17 5 13 48,57
Մոնակո Ֆրանսիա մայիսի 30, 2012 մայիսի 20, 2014 86 51 24 11 59,30
Հունաստան Հունաստան հուլիսի 25, 2014 նոյեմբերի 15, 2014 4 0 1 3 0
Լեսթեր Սիթի Անգլիա հուլիսի 13, 2015 մ.հ. 31 17 9 5 54,83
Ընդհանուր 1019 493 281 245 48,38

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա «Պալերմո»

  • Սերիա C1-ի չեմպիոն - 1984-85
  • Ընդհանուր - 1 տիտղոս

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Լեսթեր Սիթի»

Իտալիա «Կալյարի»

  • Սերիա C-ի գավաթի դափնեկիր - 1989
  • Ընդհանուր - 1 տիտղոս

Իտալիա «Ֆիորենտինա»

Իսպանիա «Վալենսիա»

Ֆրանսիա «Մոնակո»

  • Լիգա 2-ի չեմպիոն - 2012-13[55]
  • Ընդհանուր - 1 տիտղոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Claudio Ranieri Grande Ufficiale della Repubblica. L'onorificenza assegnata da Sergio Mattarella al tecnico del LeicesterHuffPost (Italia), 2016.
  3. http://www.figc.it/it/106632/2535276/Impianti.shtml
  4. «Ranieri tries to steal Mourinho's thunder». The Daily Mail. UK. 2004 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  5. Moore, Glenn (2004 թ․ ապրիլի 21). «Ranieri's tinkering backfires as Chelsea bow to Monaco's 10 men». London: The Independent. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
  6. «Ranieri returns to popular acclaim but sidesteps Chelsea's Machiavellian world». The Independent. London. 2004 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
  7. Talbot, Simon (2005 թ․ փետրվարի 26). «Ranieri sacked by Valencia». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  8. 8,0 8,1 «Ranieri excited by Valencia return». CNN. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Coach Ranieri sacked by Valencia». BBC News. 2005 թ․ փետրվարի 25. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  10. 10,0 10,1 «BBC SPORT – Football – Europe – Ranieri appointed coach of Parma».
  11. «Ranieri lined up after Sven, KK snubs». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  12. Reuters Editorial (2007 թ․ մայիսի 31). «Ranieri linked with City after quitting Parma». Reuters UK. Արխիվացված է օրիգինալից 2009-01-12-ին. Վերցված է 2016-02-23-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  13. 13,0 13,1 «Parma announce Ranieri exit». Football Italia. 2007 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  14. «Palermo, per il futuro spunta Ranieri: "Prima salvo il Parma, poi si vedrà"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  15. «Ranieri set for City role». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  16. 16,0 16,1 «Ranieri appointed Juventus coach». London: BBC News. 2007 թ․ հունիսի 4. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  17. «Ranieri is the new Juventus coach». Juventus.com. 2007 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  18. «Nedved extends Juve stay». FIFA.com. 2008 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  19. ««Յուվենտուսը» հեռացնում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  20. «Ռանիերին խզում է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  21. «Ranieri raps Mourinhos style». The Sun. London. 2008 թ․ օգոստոսի 7.
  22. «Juventus Two Months Without A Win After Atalanta Draw». Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  23. «Ռանիերին ուրախ է, որ աշխատելու է «Ռոմայի» հետ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  24. «Ռանիերին դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  25. «Juventus dismiss manager Ranieri». BBC Sport. London. 2009 թ․ մայիսի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  26. ««Ռոման» առաջարկել է Ռանիերիին եռամյա պայմանագիր». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  27. «Ռանիերի. Ես չեմ հրաժարվի իմ պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  28. La Roma ha scelto. Panchina a Montella
  29. «Ranieri appointed new Roma coach». BBC Sport. London. 2009 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. «Ranieri all'Inter: oggi il 1° allenamento» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC Milano. 22.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  31. «Italien: Ranieri neuer Coach bei Inter Mailand» (գերմաներեն). transfermarkt.de. 22.09.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  32. «Comunicato ufficiale FC Internazionale» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC Milano. 26.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  33. «Inter Mailand trennt sich von Trainer Ranieri» (իտալերեն). transfermarkt.de. 26.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  34. «Claudio Ranieri nouveau coach de l'ASM FC» (ֆրանսերեն). Site officiel de l'AS Monaco FC. 29.05.2012. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  35. «Ranieri neuer Monaco-Trainer» (գերմաներեն). transfermarkt.at. 30.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  36. 36,0 36,1 «Claudio Ranieri resigns as coach of Serie A side Roma». BBC Sport. 2011 թ․ փետրվարի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  37. «Inter Milan's new manager Claudio Ranieri vows to bring success back to the club». Daily Telegraph. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  38. Կլաուդիո Ռանիերին նշանակվել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին
  39. «Greece – Serbia». www.live-result.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  40. Georgakopoulos, George (2014 թ․ նոյեմբերի 15). «Ranieri goes after Greece's worst record in the century». Kathimerini. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  41. «In-Profile: Claudio Ranieri» (անգլերեն). Official site of Leicester City FC. 13.07.2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  42. «Claudio Ranieri: 10 Facts». Official site of Leicester City FC. 13.07.2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  43. «Claudio Ranieri: Leicester City appoint ex-Chelsea manager». BBC. 2015 թ․ հուլիսի 13. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  44. City, Leicester. «Club Statement: Leicester City And Claudio Ranieri Part Company» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  45. «Managers – Claudio Ranieri». Soccerbase. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  46. «Claudio Ranieri confirmed as new Internazionale coach». Guardian. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  47. «Internazionale replace Claudio Ranieri after poor run in Serie A». Guardian. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  48. «Defeat to Marseille leaves Inter reeling and Ranieri on the verge of sack». In the stands. 2012 թ․ փետրվարի 23. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  49. Laudisa, Carlo (1997 թ․ սեպտեմբերի 20). «Ranieri Valencia: e' fatta». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  50. «With tears in his eyes, Ranieri holds on – Inter's late late show gives the Tinkerman another stay of execution». Goal.com. 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  51. Laudisa, Carlo (2000 թ․ մարտի 4). «Atletico Madrid: via Ranieri, torna Antic». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  52. «Claudio Ranieri Ranieri sacked by Inter Milan». ESPN. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  53. Agency (2014 թ․ մայիսի 20). «Claudio Ranieri sacked: Monaco dismiss manager despite finishing second in Ligue 1 and qualifying for Champions League». The Independent.
  54. «Claudio Ranieri Ranieri new coach of AS Monaco». asm-fc.com. 2012 թ․ մայիսի 30. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
  55. «Jamie Vardy's Leicester goal glut draws Gabriel Batistuta comparison». Sky Sports. 2015 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  56. Dafydd Pritchard. «BBC Sport – Swansea City 0-3 Leicester City». BBC Sport.
  57. Daniel Taylor. «Vardy and Mahrez score to send Chelsea packing and Leicester top again». the Guardian.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Ռանիերի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Ռանիերի» հոդվածին։