Jump to content

Միսրատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բնակավայր
Միսրատա
ԵրկիրԼիբիա Լիբիա
ՀամայնքMisrata District?
Մակերես2770 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն259 056 մարդ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ31
Միսրատա (Լիբիա)##
Միսրատա (Լիբիա)

Միսրատա[1], հնում՝ Միսուրատա[2] (արաբ․՝ مصراته‎‎), քաղաք Լիբիայի հյուսիս-արևմուտքում, համանուն մունիցիպալիտետի մայրաքաղաքը։ Երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է Տրիպոլիից և Բենգազիից հետո։

Քաղաքը գտնվում է Էլ Բարք հրվանդանի մոտ՝ Միջերկրական ծովի ափին։

Բնակչություն

Բնակչությունը՝ 259 056 մարդ (2010 թվականի տվյալներով)[3]։

Ստուգաբանություն

Միսրատայի անվանման սեմական ստուգաբանությունը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքը տեղակայված է փյունիկյան Կարթագենից դեպի արևելք։ «Արևելք» բառը՝ որպես վայրի անվան օգտագործումը տարածված է սեմական այլ լեզուներում, օրինակ՝ Միշրաքը՝ արաբերենով, Մասրախը՝ սաբեյական լեզվով և Միզրախը՝ հին եբրայերենով։

Պատմություն

Միսրատյի գլխավոր մզկիթը

Ըստ տարբեր աղբյուրների՝ համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե արդյոք քաղաքը հիմնադրվել է փյունիկեցիներ (3000 տարի առաջ), հին հռոմեացիների[4] կամ մուսուլման նվաճողների կողմից (մ․թ․ա․ 7-րդ դար)[5][6][7], և այն մասին, թե ինչ է եղել նրա հին անվանումը (Տուբակտիս[5][6], Տուբակտ[7] կամ Տուբարտիս[4])):

Քաղաքացիական պատերազմ

2011 թվականին Լիբիայում ապստամբության ժամանակ քաղաքը եղել է ընդդիամադիր ուժերի կենտրոններից մեկը։ Քաղաքն ակտիվորեն ռմբակոծվել է և մեծապես ավերվել[8]։

Տնտեսություն

Արդյունաբերություն

Միսրատան երկրի կարևոր տնտեսական կենտրոնն է։ Քաղաքն ունի մետալուրգիական արդյունաբերություն, գազի վերամշակման գործարան, սննդի արդյունաբերության մի շարք ձեռանարկություններ[9], և տեքստիլ ձեռնարկություններ։

Քաղաքից արևելք է գտնվում Libyan Iron and Steel Company մետալուրգիական կոմբինատը, որը խոշորագույններից մեկն է արաբական երկներում։

Տրանսպորտ

Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որտեղ միանում են առափնյա քաղաքները, ինչպես նաև ներքին շրջանները միացնող ճանապարհները։ Քաղաքից 10 կմ հեռավորության վրա տեղակայված է Քասր Ահմադի մեծ նավահանգիստը[10]։

Աշխարհագրական դիրք

Գտնվում է Էլ Բարկ հրվանդանի մոտ՝ Միջերկրական ծովի ափից 5 կմ հեռավորության վրա, Տրիպոլիից 210 կմ դեպի արևելք։

Ծանոթագրություններ

  1. Северная Африка // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 188—189. — ISBN 5-85120-055-3
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 231.
  3. World Gazetteer: Mişrātah - profile of geographical entity including name variants(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Misurata». The Columbia Electronic Encyclopedia, 6th ed. Columbia University Press. 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 «Misratah». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 «Misratah, Libya, Pictures». Microsoft Encarta Online Encyclopedia 2001. Microsoft Corporation. 2001. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: External link in |authorlink= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Misurata». Encyclopaedia of the Orient. 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: External link in |authorlink= (օգնություն)
  8. «В ходе боёв за Мисурату был разрушен центр города». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Мисурата / Большой Энциклопедический словарь. 2000.
  10. Мисурата հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Գրականություն

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսրատա» հոդվածին։