Տեխաս նահանգի Կապիտոլիում
Տեխաս նահանգի Կապիտոլիում անգլ.՝ Texas State Capitol | |
---|---|
Տեխաս նահանգի Կապիտոլիումը երեկոյան լուսավորության նորքո | |
Տեսակ | Վարչական շենք |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Օստին[1][2] |
Վայր | Օստին |
Հասցե | Congress and 11th Sts.[2] և 1100 Congress Avenue[3] |
Ճարտարապետական ոճ | նեոռենեսանս[2] և Mediterranean Revival architecture? |
Կառուցման սկիզբ | 1882 |
Հիմնադրված է | 1885 |
Բացված | 1888 |
Ճարտարապետ | Էլայջա Մայերս |
Ճարտարագետ | Reuben Lindsay Walker? |
Կառուցման ավարտ | 1888 |
Կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ |
Իրադարձություններ | շինարարություն[4], վերանորոգում[4], expansion?[4] և վերանորոգում[4] |
Ժառանգության կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][5] և Recorded Texas Historic Landmark?[3] |
Տեխաս նահանգի Կապիտոլիում (անգլ.՝ Texas State Capitol), գտնվում է Օստին (անգլ.՝ Austin) քաղաքում՝ Տեխաս նահանգի մայրաքաղաքում։ Այն պատմականորեն համարվում է Օստին քաղաքի հաշվով չորրորդ շենքը, որտեղ տեղակայված են Տեխաս նահանգի հիմնական կառավարման մարմինները՝ Ներկայացուցիչների Պալատը, Սենատը, ինչպես նաև նահանգապետի գրասենյակը։ Կապիտոլիումի դիզայնը կատարել է ճարտարապետ Էլայջա Մայերսը (անգլ.՝ Elijah E. Myers) 1881 թվականին, իսկ Կապիտոլիումը կառուցվել է 1882-1888 թվականներին։ Շինարարության ավարտից երկու տարի առաջ Էլայջա Մայերսը պաշտոնից հեռացվել է[6]։ Վերջնական փուլում շինարարությունը ղեկավարել են Գուստավ Վիլկեն (Gustav Wilke) և Ռուբեն Լինդսի Վոլկերը (Reuben Lindsay Walker):
1993 թվականին ավարտվել է Կապիլոլումի ստորգետնյա հատվածի ընդլայնումը, որի նախագիծը արժեր 75 միլիոն դոլար։ 1970 թվականին շենքը ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում, իսկ 1986 թվականին ճանաչվել է որպես ԱՄՆ-ի Ազգային պատմական հուշարձան[7][8]։
Տեխաս նահանգի Կապիտոլումի բարձրությունը կազմում է շուրջ 95 մետր, որը Վաշինգտոնի գլխավոր Կապիտոլիումից բարձր է 7 մետրով (բայց ցածր է ԱՄՆ-ի ամենաբարձր Լուիզիանա նահանգի Կապիտոլիումից)։ Շինարարության ավարտից հետո այն մեծությամբ համարվել է աշխարհի յոթերորդ շենքը։ 1888-1972 թվականներին համարվել է Օստին քաղաքի ամենաբարձր շենքը։
Պատմություն
Կապիտոլիումի շենքը նախագծված էր նեոռենեսանս ոճով։ Շինարարությունը ֆինանսավորվել է Տեխասի Սահմանադրության հոդվածի միջոցով (ընդունված 1876 թվականի փետրվարի 15-ին), որն այդ նպատակով թույլ է տվել նահանգին պատկանող հողերի վաճառքին[9]։ Կապիտոլիումի տարածքի համար տրամադրվել է ավելի քան 3 մլն ակր (12 000 կմ²) տարածք՝ Տեխասի հյուսիսային մասում։ Ավելի ուշ այս հողերի վրա ստեղծվեց աշխարհի խոշորագույն անասնապահական ֆերման, որը կոչվում էր XIT Ranch: Հողի գինը այլ ծախսերի հետ միասին հանգեցրեց նրան, որ շենքի ընդհանուր արժեքը կազմեց է 3,7 մլն դոլար։ Հիմնականում այն կառուցվել է բանտարկյալների և միգրանտների կողմից, որոնց ընդհանուր թիվը երբեմն հասնում էր 1000 մարդ։ Հետագայում շենքը բազմիցս վերանորոգվում է, 1955 թվականին տեղադրվել է օդափոխման կենտրոնական համակարգ, իսկ վերջին վերանորոգումը ավարտվել է 1997 թվականին։
Շենքի անկյունաքարը հիմնադրվել է 1885 թվականի մարտի 2-ին՝ Տեխասի Անկախության օրը, իսկ շենքը այցելության համար բացվել է 1888 թվականի ապրիլի 21-ին։
Ի սկզբանե նախատեսվել էր շինությունը կառուցել Օտմանվիլայի կրաքարից։ Ներկայումս այդ տեղը կոչվում է Օուկ Հիլ, որը գտնվում է մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք։ Այն բանից հետո, երբ կրաքարը սկսեց փոխել իր գույնը, որոշեցին որ նրանում շատ երկաթ կա։ Իմանալով այդ խնդրի մասին, Գրանիտի լեռների սեփականատերերը Մարբլ Ֆոլսին կից առաջարկեցին այլ որոշում և անհատույց հատկացրին անհրաժեշտ քանակությամբ վարդագույն գրանիտ[9]։ Այսպիսով, չնայած շենքի զգալի մասը կառուցված է կրաքարից, նրա մեծ մասը թաքնված է պատի ներսի հատվածներում, ինչպես նաև հիմքում։ Այդ ժամանակից վարդագույն գրանիտը օգտագործվել է Օստինի բազմաթիվ կառավարական շենքերի և նրա շրջակայքի շինարարության մեջ։
1983 թվականի փետրվար 6-ին շենքում հրդեհ բռնկվեց, կրակը փոխմարզպետի սենյակից տարածվեց, դառնալով իր հյուրերից մեկի մահվան պատճառը, իսկ հրդեհը մարելիս չորս հրշեջ և մեկ ոստիկան ստացան այրվածքներ և վնասվածքներ։ Քանի որ Կապիտոլիումիում արխիվների քանակությունը մեծ էր, կրակը շատ ուժեղ էր և սպառնում էր ոչնչացնել ամբողջ շինությունը։ Հրդեհը զգալի վնաս հասցրեց արևելյան թևին և սպառնում էր վնասել շենքի հիմնակմախքը։ Երկար ժամանակ տևեց շենքի վերականգնումը և այն ամբողջովին ավարտվեց 1993 թվականին։ Արտաքնապես շենքի վերականգնումը գրեթե նույնն էր, ինչպես որ այն եղել էր մինչև 1915 թվականը։ Սակայն վերականգնման գործընթացում շատ մեխանիկական և կառուցողական համակարգեր փոխարինվել են ավելի ժամանակակից համակարգերով։ Հաշվի առնելով հին շենքի տարածքի փոքրությանը վերականգման գործընթացում նահանգի ղեկավարությունը որոշել է, որ շենքին պետք է ավելացնել նոր թև գրասենյակների համար։ Նման կառույցի համար տրամաբանական վայր էր համարվում շենքի հրապարակի հյուսիսային կողմը։ Սակայն այդ կողմից մեծ շինության ստեղծումը կհանգեցներ հյուսիսային ճակատի ոչնչացմանը և կզբաղեցներ այն տեղը, որը մշտաբես բաց է եղել։
Արդյունքում որպեսզի պահպանվեր ճակատը և պատմական տարածքը, Կապիտոլումը ընդլայնելու համար որոշվեց ավելացնել 4 ստորգետնյա հարկ, որոնց շինարարությունը սկսվեց 1993 թվականին։ Թեև այդ ընդլայնումը կազմում է 62 000 մ², այն գրեթե չի նկատվում առաջին հարկից։ Կապիտոլիումի շենքում կան Տեխասի Հանրապետության նախագահների և Տեխասի մարզպետների դիմանկարային պատկերները։ Հարավային նախասրահում գտնվում են Սեմ Հյուսթոնի, Սթիվեն Օստինի քանդակները, որոնք պատրաստված են Էլիզավետ Նեյի կողմից։ Կառույցը նաև կարող է ծառայել որպես «շշնացով պատկերասրահ»։ Կապիտոլիումի հիմնական մասի մակերեսը 33 000 մ²՝ ավելի շատ, քան ցանկացած այլ Կապիտոլիումիում և այն զբաղեցնում է մոտավորապես 0,9 հա տարածք։ Շինարարության պահին շենքում եղել է մոտավորապես 400 տարածք և ավելի քան 900 պատուհաններ[9]։
2005 թվականին Տասնաբանյայի գրանիտե հուշարձանը Կապիտոլիումի հետ միասին գտնվում էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանի քննարկումների կենտրոնում, որտեղ փորձում էին այս հուշարձանը հայտարարել սահմանադրությանը հակասող հուշարձան։ 2005 թվականի հուլիսի վերջին դատարանը ճանաչեց, որ այն չի հակասում սահմնադրությանը։
Պատկերասրահ
-
Կապիտոլիում շենքի դիմային հատվածը
-
Կապիտոլումը գիշերով
-
Կապիտոլիումի մուտքը
-
Տեխաս նահանգի Կապիտոլիումի գլխավոր մուտքը
-
Ազատության Աստվածուհու արձանը Կապիտոլիումի գագաթին
-
Կապիտոլիումի անկյունաքար
-
Կապիտոլիումի գմբեթի ներսի հատվածը
-
Գմբեթի ներսի հատվածը այլ տեսքից
-
Մոզաիկա, որտեղ պատկերված են Տեխասը կառավարող 6 ազգերը
-
Հրանոթ և քանդակ Տեխաս նահանգի Կապիտոլիում
-
Տեխասի Սենատի նիստերի դահլիճը
-
Մոզաիկա, որտեղ պատկերված են Տեխասի 6 դրոշները
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Texas Historic Sites Atlas
- ↑ 3,0 3,1 Texas Historic Sites Atlas
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Buildings of Texas collection
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ Vivian Elizabeth Smyrl. «Elijah E. Myers» (HTML). Онлайн-справочник Техаса. Историческая ассоциация штата Техас. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25 января 2011-ին.
- ↑ «Listing of National Historic Landmarks by State: Texas» (PDF). Национальный реестр исторических мест США. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25 января 2011-ին.
- ↑ «Капитолий штата Техас» (HTML). Программа Национальных Исторических Памятников США. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 25 января 2011-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 William Elton Green. «Капитолий» (HTML). Онлайн-справочник Техаса. Историческая ассосиация штата Техас. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 27 января 2011-ին.
Արտաքին հղումներ
- Texas State Preservation Board — Maintainers of the Capitol
- Библиотека Конгресса США: архитектурные рисунки и фотографии Капитолия штата Техас
- Церемония открытия Капитолия — выдержки из речи Сенатора Темпла Хьюстона (Temple Houston) 16 мая 1888 года, TexasBob.com
- Лучшие примеры архитектуры Америки Արխիվացված 2009-02-07 Wayback Machine
- Онлайн-справочник Техаса
- www.TexasCapitolVisitorsCenter.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխաս նահանգի Կապիտոլիում» հոդվածին։ |
|