Jump to content

Ֆիլիպ IV Գեղեցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ֆիլիպ IV Գեղեցիկ
Իշխանությունհոկտեմբերի 5, 1285 – նոյեմբերի 29, 1314
Թագադրումհունվարի 6, 1286
(Ռեյմսի տաճար)
ՖրանսերենPhilippe IV le Bel
Ծնվել է՝հունիս 1268[1][2][3][…]
ԾննդավայրՖոնտենբլո
Մահացել է՝նոյեմբերի 29, 1314 (46 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՖոնտենբլո
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիայի թագավորություն
ՀաջորդողԼուի X
ՈւղեկիցԺաննա I Նավառացի
(1284-1305)
Տոհմ Կապետինգներ
կառավարիչ
ՀայրՖիլիպ III
ՄայրԻզաբելլա Արագոնացի
ԵրեխաներԼուի X[4], Ֆիլիպ V[4], Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)[4], Իզաբելլա Ֆրանսիացի[4] և Robert of France?
Հավատքքրիստոնեություն

Ֆիլիպ IV Գեղեցիկ (ֆր.՝ Philippe IV le Bel, հունիս 1268[1][2][3][…], Ֆոնտենբլո - նոյեմբերի 29, 1314, Ֆոնտենբլո), Ֆրանսիայի թագավոր 1285 թվականից, Կապետինգների դինաստիայից։

Ֆիլիպ IV Գեղեցիկը ներքին և արտաքին ասպարեզում վարել է Ֆրանսիայի միավորման ու կենտրոնացման իշխանության ամրապնդման քաղաքականություն։ Ամուսնանալով Նավարայի թագուհու հետ՝ 1284 թվականին դարձել է նաև Նավարայի թագավոր, իր տիրույթներին է միացրել Անգումուան (1308), Լիոնը (1312), Գիենի (Աքվիտանիա) համար փոփոխակի հաջողությամբ պայքարել է Անգլիայի դեմ, 1300 թվականին գրավել է Ֆլանդրիան, սակայն 1302 թ.-ին պարտություն է կրել Կուրտրեի ճակատամարտում։

Կենտրոնացված պետության հզորացումը և հոգևորականների հարկադրումը սուր բախում է առաջացրել Բոնիփակիոս VIII պապի հետ, որից հաղթող է դուրս եկել Ֆիլիպ IV Գեղեցիկը, պապական իշխանությունն ընկել է ֆրանսիական գահի գերիշխանության տակ։ Պապի դեմ մղած պայքարում Ֆիլիպ IV Գեղեցիկը ձգտելով ստանալ ֆեոդալների և քաղաքային վերնախավերի աջակցությունը՝ հրավիրել է (1302) առաջին Գլխավոր շտատները։

Ֆիլիպ IV Գեղեցիկի օրոք Ֆրանսիան վերածվել է ուժեղ ֆեոդալական միապետության։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Dominique Poirel. Philippe le Bel. Perrin, collection։ Passé Simple, Paris, 1991. 461 p. ISBN 978-2-262-00749-2
  • Sylvie Le Clech. Philippe IV le Bel et les derniers Capétiens. Tallandier, collection։ La France au fil de ses rois, 2002 ISBN 978-2-235-02315-3
  • Georges Bordonove. Philippe le Bel, roi de fer. Le Grand livre du mois, Paris, 1984 ISBN 978-2-7242-3271-4
  • Joseph Strayer. The reign of Philip the Fair. 1980.
  • Favier, Jean. Philippe le Bel
  • Boutaric. La France sous Philippe le Bel. П. 1861
  • Jolly. Philippe le Bel. П., 1869
  • B. Zeller. Philippe le Bel et ses trois fils. Π., 1885
  • Морис Дрюон. Железный король. Первая книга из серии «Проклятые короли» (Железный король. Узница Шато-Гайара. Пер.с франц. М., 1981)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ IV Գեղեցիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։