Jump to content

Ալբերտ Այնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (ապրիլի 9, 2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ալբերտ Այնշտայն
գերմ.՝ Albert Einstein
Ծնվել էմարտի 14, 1879(1879-03-14)[1][2][3][…]
Ուլմ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][4][5][…]
Մահացել էապրիլի 18, 1955(1955-04-18)[4][2][3][…] (76 տարեկան)
Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ[6][4][7]
բնական մահով[8]
ԳերեզմանNational Museum of Health and Medicine
Բնակության վայր(եր)Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Ավստրիա, Բելգիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն
Ազգությունհրեա
Դավանանքպանթեիզմ[9]
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925), Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բրազիլիայի գիտությունների ակադեմիա[10][11], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Centre international de synthèse?
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1900)[1][12], Լուիտպոլդ ավագ դպրոց (1894), Արաու կանտոնի Հին դպրոց (սեպտեմբեր 1896) և Ցյուրիխի համալսարան (ապրիլի 30, 1905)[13]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկայի փիլիսոփայության դոկտոր (1906)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[14]
Գիտական ղեկավարԱլֆրեդ Կլյայներ[15], Heinrich Burkhardt?[15] և Հենրիխ Ֆրիդրիխ Վեբեր
Եղել է գիտական ղեկավարԼեո Սիլարդ
Հայտնի աշակերտներ
Ինչով է հայտնի
Ազդվել էՖեոդոր Դոստոևսկի, Հերման Մինովսկի, Բենեդիկտ Սպինոզա, Մահաթմա Գանդի, Արթուր Շոպենհաուեր, Հենդրիկ Լորենց, Ջորջ Բեռնարդ Շոու, Իսահակ Նյուտոն, Riazuddin?, Դեյվիդ Հյում, Թոմաս Յունգ, Բեռնարդ Ռիման, Մորից Շլիկ, Ջեյմս Մաքսվել, Պոլ Վալերի, Karl Pearson?, Հենրի Ջորջ և Էռնստ Մախ
Պարգևներ
Արժանիքների շքանշան

գիտության բնագավառում բացառիկ ծառայությունների Բերնարդի մեդալ

ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[17][18]
Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ

Ժուլ Ժանսենի մրցանակ

Մատեուչի մեդալ

Մաքս Պլանկի անվան մեդալ

Ֆրանկլինի մեդալ

Կոպլիի մեդալ[19]
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Գիբսի լեկցիա

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[21]

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ

Գրեյթ իմիգրանտս

[22]

Honorary Fellow of the Royal Society Te Apārangi?

[23]
և

doctor honoris causa from the University of Paris?

[24]
ԿուսակցությունԳերմանական դեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Միլևա Մարիչ[7] և Էլզա Այնշտայն[7]
Երեխա(ներ)Հանս Ալբերտ Այնշտայն[7], Էդուարդ Այնշտայն[7] և Լիզերլ Այնշտայն
ՀայրՀերման Այնշտայն
ՄայրՊաուլինե Կոխ
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Albert Einstein Վիքիպահեստում

Ալբերտ Այնշտայն, տառադարձման այլ տարբերակով՝ Ալբերտ Էյնշտեյն (գերմ.՝ Albert Einstein, Լսել [ˈalbɐt ˈaɪ̯nʃtaɪ̯n], մարտի 14, 1879(1879-03-14)[1][2][3][…], Ուլմ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][4][5][…] - ապրիլի 18, 1955(1955-04-18)[4][2][3][…], Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ[6][4][7]), ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր[25][26]։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»[27]։ 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»[28]։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանեցնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Այնշտայնը հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերի վրա, որին և հետևեց 1916 թվականին գրավիտացիոն տեսության ստեղծումը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։ Նա շարունակում էր զբաղվել վիճակագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։

1917 թվականին Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։

1933 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերը իշխանության գլուխ բարձրացավ, Այնշտայնը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղից նա այլևս չվերադարձավ Գերմանիա, չնայած նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։

Բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, նա 1940 թվականին քաղաքացիություն է ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Այնշտայնը նախազգուշացրել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տվել սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցրել է Մանհեթեն նախագծի ստեղծմանը։

Այնշտայնը հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։

Հետագայում բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հետ ստորագրել է Ռասել-Այնշտայնի մանիֆեստը, որը պարզաբանում էր միջուկային զենքի կարևորությունը։ Այնշտայնը մինչև կյանքի վերջը համագործակցում էր Պրինկետոնի՝ Նյու Ջերսիի Առաջատար ուսումնասիրությունների ինստիտուտի հետ։

Գիտնականը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և 150-ից ավելի ոչ գիտական աշխատություններ։ Նրա մտավոր ձեռքբերումների և ինքնատիպության շնորհիվ «Այնշտայն» և հանճար բառերը դարձրել են հոմանիշներ։

Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխել է մարդու պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Գիտական պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում՝ Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձել են ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը` ապահովելով ֆիզիկայի առաջատար դերը բնագիտության մեջ։ Վիթխարի նշանակություն ունի նաև լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձնական ճանապարհով հայտնագործվել է 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց, Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որն այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ՝ մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Այնշտայն»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան Ուլմում, այն տան տեղում, որտեղ ծնվել է Այնշտայնը

Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին գերմանական Ուլմ քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Նրա հայրը՝ Հերման Այնշտայնը (1847-1902) մի փոքր ընկերության համասեփականատեր էր, որը զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը 1858-1920), սերում էր եգիպտացորենի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի (1842 թվականին ազգանունը փոխեց Կոխ) և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից[29]։ 1880 թվականի ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում, որտեղ Հերման Այնշտայնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որը զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Մյունխենում ծնվեց Ալբերտի փոքր քույրը՝ Մարիան (Մայա, 1881-1951

Ալբերտ Այնշտայնը նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։ 12 տարեկան հասակում ամբողջությամբ տրվեց կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին[30]։ Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել կողմնացույցը, Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ը (1889) և Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն»-ը։ Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է ջութակ նվագել սովորել։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934 թվականին գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինսթոնում, նա բարեգործական համերգ է տվել, որտեղ ջութակով կատարել է Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։

Այնշտայնը 14 տարեկանում

Գիմնազիայում նա չէր փայլում գիտելիքներով (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ Աշակերտների կողմից նյութի մեխանիկական սերտման արմատացած համակարգը (որն ըստ նրա վնասում էր ուսուցմանը և ստեղծագործական մտքին), ինչպես նաև ուսուցիչների իշխող վերաբերմունքն աշակերտների նկատմամբ, Այնշտայնին տհաճ էր, այդ իսկ պատճառով նա հաճախ էր վիճում ուսուցիչների հետ։

1894 թվականին Այնշտայնների ընտանիքը Մյունխենից տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք՝ Միլանին մոտ, ուր և Հերման և Յակոբ եղբայրները հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։

Այնշտայնի՝ Արաուի վկայականը (գնահատականները 6 բալանոց սանդղակով են)

1895 թվականի աշնանը Ալբերտ Այնշտայնը մեկնեց Շվեյցարիա՝ Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները հանձնելու և ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար։ Մաթեմատիկայի քննությանն իրեն հրաշալիորեն դրսևորելով՝ նա միևնույն ժամանակ տապալեց բուսաբանության և ֆրանսերենի քննությունները, որն էլ խոչընդոտեց նրան ընդունվել Բարձրագույն դպրոց։ Սակայն դպրոցի տնօրենը նրան խորհուրդ տվեց դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և կրկին փորձի։

Արաուի կանտոնական դպրոցում Ալբերտ Այնշտայնն իր ազատ ժամանակը նվիրեց Ջեյմս Մաքսվելի էլեկտրամագնիսական դաշտի տեսության ուսումնասիրությանը։ 1896 թվականի սեպտեմբերին նա հաջողությամբ հանձնեց դպրոցի բոլոր ավարտական քննությունները, բացի ֆրանսերենից և վկայական ստացավ, իսկ 1896 թվականի հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։ Այստեղ նա ընկերացավ առաջին կուրսում սովորող, մաթեմատիկոս Մարսել Գրոսմանի հետ (1878-1936), ինչպես նաև ծանոթացավ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Միլևա Մարիչի հետ, ով մեծ էր իրենից 4 տարով, և ով հետագայում դարձավ իր կինը։ Այդ տարի Այնշտայնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից։ Որպեսզի շվեյցարական քաղաքացիություն ստանար, անհրաժեշտ էր վճարել 1000 շվեյցարական ֆրանկ, սակայն թշվառ նյութական վիճակը թույլ տվեց նրան վճարել այդ գումարը միայն 5 տարի անց։ Այդ տարի հոր ընկերությունը վերջնականապես սնանկացավ, ծնողները տեղափոխվեցին Միլան, որտեղ Հերման Այնշտայնն արդեն առանց եղբոր բացեց էլեկտրական սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերություն։

Տեխնիկական դպրոցի ուսուցման ոճը և մեթոդաբանությունն էականորեն տարբերվում էր պրուսական դպրոցի ոսկրացած և իշխող ուսուցումից. այդ պատճառով երիտասարդն ավելի հեշտ էր սովորում։ Նա ուներ առաջնակարգ ուսուցիչներ՝ այդ թվում երկրաչափ Հերման Մինկովսկին (նրա դասախոսություններն Այնշտայնը հաճախ էր բաց թողնում, որի համար հետագայում զղջաց) և վերլուծաբան Ադոլֆ Գուրվիցը։

Գիտական գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնշտայնը արտոնագրման բյուրոյում

1900 թվականին Այնշտայնն ավարտեց Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցը՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի դիպլոմ։ Նա հաջողությամբ հանձնեց քննությունները, բայց ոչ փայլուն։ Շատ պրոֆեսորներ բարձր էին գնահատում ուսանող Այնշտայնի ընդունակությունները, սակայն ոչ ոք չցանկացավ օգնել նրան շարունակել գիտական կարիերան։ Այնշտայնը հետագայում հիշում էր.

Իմ պրոֆեսորները քամահրանքով էին վերաբերվում ինձ և չէին սիրում ինձ իմ անկախության համար։ Այդ պատճառով էլ փակեցին դեպի գիտություն իմ ճամփան[31]։

Թեև 1901 թվականին Այնշտայնն ստացավ Շվեյցարիայի քաղաքացիություն, մինչև 1902 թվականը գարնանը չկարողացավ մշտական աշխատանք գտնել՝ նույնիսկ որպես դպրոցի ուսուցիչ։ Աշխատանք և գումար չունենալու պատճառով նա երբեմն օրերով քաղցած էր մնում։ Դա լյարդի հիվանդության պատճառ հանդիսացավ, որով գիտնականը տառապել է մինչև կյանքի վերջը։

Չնայած 1900-1902 թվականի զրկանքներին՝ Այնշտայնը ժամանակ էր գտնում ֆիզիկայի ուսումնասիրության համար։ 1901 թվականին բեռլինյան «Ֆիզիկայի տարեգրքեր» ամսագիրը հրատարակեց նրա առաջին հոդվածը՝ «Մազականության տեսության հետևանքները» (գերմ.՝ Folgerungen aus den Capillaritätserscheinungen), որտեղ նա վերլուծում էր հեղուկների ատոմների ձգողականության ուժը՝ հիմնվելով մազականության տեսության վրա։

Միլևա Մարիչ

Դժվարությունները հաղթահարել օգնեց նախկին համակուրսեցի Մարսել Գրոսմանը, ում խորհրդով Այնշտայնին ընդունեցին Բեռնի Հայտնագործությունների արտոնագրման բյուրո՝ որպես երրորդ կարգի փորձագետ, որի համար նա տարեկան ստանում էր 3500 ֆրանկ (ուսանող տարիներին նա ապրում էր ամսական 100 ֆրանկով)։

Այնշտայնն արտոնագրման բյուրոյում աշխատեց 1902 թվականի հուլիսից մինչև 1909 թվականի հոկտեմբերը։ Հիմնականում զբաղվում էր հայտնագործությունների դիմումների փորձագիտական գնահատմամբ։ 1903 թվականին նա դարձավ բյուրոյի մշտական աշխատակիցը։ Գործի բնույթը Այնշտայնին հնարավորություն էր տալիս ողջ ազատ ժամանակը նվիրել տեսական ֆիզիկայի բնագավառում ուսումնասիրություններին։

1902 թվականի հոկտեմբերին Այնշտայնն Իտալիայից ստացավ հոր հիվանդության մասին լուրը․ Հերման Այնշտայնը մահացավ որդու ժամանումից մի քանի  Օր հետո։

1903 թվականի հունվարի 6-ին Այնշտայնն ամուսնացավ 27-ամյա Միլևա Մարիչի հետ։ Նրանք ունեցան 3 երեխա։ Այնշտայնի մայրը դեմ էր, որ իր որդին ամուսնանա քրիստոնյա կնոջ հետ, քանի որ նրանց ընտանիքը շարունակում էր հետևել հրեական ավանդույթներին։ Սակայն նրանք ամուսնացան[32]։

1905 թվական՝ «Հրաշքների տարի»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարանը Բեռնում

1905 թվականը ֆիզիկայի պատմության մեջ մտել է որպես «Հրաշքների տարի» (լատին․՝ Annus Mirabilis)[33]։ Այդ տարի Գերմանիայի առաջատար «Ֆիզիկայի տարեգրքեր» ամսագիրը հրատարակեց Այնշտայնի 3 բացառիկ հոդվածները, որով սկիզբ դրվեց նոր գիտական հեղափոխությանը.

  • «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» (գերմ.՝ Zur Elektrodynamik bewegter Körper)։ Այս հոդվածից սկսվեց հարաբերականության տեսությունը[34]։
  • «Լույսի առաջացման և փոխակերպման շուրջ էվրիստիկական մի տեսակետի մասին» (գերմ.՝ Über einen die Erzeugung und Verwandlung des Lichts betreffenden heuristischen Gesichtspunkt)։ Սա այն աշխատություններից մեկն է, որը նախադրյալներ ստեղծեց քվանտային տեսության համար։
  • «Անշարժ հեղուկում կախույթային վիճակում գտնվող մասնիկների շարժման մասին, որը պահանջված է ջերմության մոլեկուլային-կինետիկ տեսության կողմից» (գերմ.՝ Über die von der molekularkinetischen Theorie der Wärme geforderte Bewegung von in ruhenden Flüssigkeiten suspendierten Teilchen), որը նվիրված էր բրոունյան շարժմանը և էականորեն նպաստեց վիճակագրական ֆիզիկայի առաջընթացին։

Հարաբերականության հատուկ տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում էլեկտրամագնիսական երևույթների նյութական կրողը համարվում էր ենթադրական միջավայրը՝ եթերը։ Սակայն 20-րդ դարի սկզբին պարզվեց, որ այդ միջավայրի հատկությունները դժվար է համապատասխանեցնել դասական ֆիզիկայի հետ։ Մի կողմից լույսի շեղումը հանգեցնում էր այն մտքին, որ եթերը բացարձակապես անշարժ է, մյուս կողմից էլ Ֆիզոյի փորձը ենթադրում էր, որ եթերը մասնակիորեն շարժուն է։ Սակայն 1881 թվականին Ալբերտ Մայքելսոնի փորձերը ցույց տվեցին, որ ոչ մի «եթերային քամի» գոյություն չունի։

1892 թվականի Հենդրիկ Լորենցը (իրենից անկախ) և Ջորջ Ֆիցջերալդը ենթադրեցին, որ եթերը անշարժ է, իսկ ցանկացած մարմնի երկարությունը կրճատվում է նրա շարժման ուղղությամբ։ Սակայն բաց մնաց այն հարցը, թե ինչու է երկարությունը կրճատվում ճիշտ այն համամասնությամբ, որպեսզի փոխհատուցի «եթերային քամին» և թույլ չտա հայտնաբերել եթերի գոյությունը։ Միաժամանակ ուսումնասիրվում էր այն հարցը, թե կոորդինատների ինչ փոխարկումների ժամանակ են Մաքսվելի հավասարումները ինվարիանտ։ Ճշգրիտ բանաձևերն առաջին անգամ գրել են Ջոզեֆ Լարմորը (1900 թվական) և Անրի Պուանկարեն (1905 թվական)։ Վերջինս ապացուցեց նրանց խմբային հատկությունները և առաջարկեց անվանել դրանք Լորենցի փոխակերպումներ։

Պուանկարեն տվեց նաև հարաբերականության սկզբունքի ընդհանրացված ձևակերպումներ, որն ընդգրկում է էլեկտրադինամիկան։ Այդուհանդերձ նա շարունակում էր ճանաչել եթերի գոյությունը, թեև այն կարծիքին էր, որ այն երբեք չի հաջողվի գտնել[35]։ 1900 թվականին ֆիզիկայի համագումարի զեկույցում Պուանկարեն առաջին անգամ արտահայտում է այն միտքը, որ դեպքերի միաժամանակությունը բացարձակ չէ և իրենից ներկայացնում է պայմանական համաձայնություն (կոնվենցիա)։ Խոսվեց նաև լույսի արագության վերջնականության մասին։ Այդպես 20-րդ դարի սկզբին գոյություն ուներ 2 անհամատեղելի կինեմատիկաներ՝ դասական՝ Գալիլեյի փոխակերպումներով և էլեկտրամագնիսական՝ Լորենցի փոխակերպումներով։

Այնշտայնը, խորհելով այդ թեմաների շուրջ, ենթադրեց, որ առաջինն իրենից ներկայացնում է երկրորդի մոտավոր արդյունքը՝ փոքր արդյունքների դեպքում, իսկ այն, ինչ համարվում էր եթերի հատկություններ, շարժման և ժամանակի օբյեկտիվ հատկությունների դրսևորումն է։ Այնշտայնը հանգեց այն եզրակացության, որ անհեթեթ է եթեր հասկացությունն օգտագործել միայն այն բանի համար, որ ապացուցվի նրա ուսումնասիրման անհնարինությունը և որ խնդիրը դինամիկայի մեջ չէ կայանում, այլ ավելի խորը՝ կինեմատիկայում է։ «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» հոդվածում նա առաջարկեց 2 կանխադրույթ՝ հարաբերականության ընդհանուր սկզբունք և լույսի արագության հաստատունություն; նրանցից հեշտությամբ դուրս են բերվում լորենցյան կրճատումը, Լորենցի փոխակերպման բանաձևերը, համաժամանակության հարաբերականությունը, եթերի ոչ անհրաժեշտ լինելը, արագությունների գումարման նոր բանաձևը, արագության աճին զուգընթաց իներցիայի ավելացումը և այլն։ Նրա մյուս հոդվածում, որը լույս տեսավ տարեվերջին, հայտնվեց բանաձևը, որն արտահայտում է զանգվածի և էներգիայի կապը։

Գիտնականների մի մասն անմիջապես ընդունեց այդ տեսությունը, որն ավելի ուշ ստացավ «հարաբերականության հատուկ տեսություն» անվանումը։ Մաքս Պլանկը (1906 թ.) և ինքը Այնշտայնը (1907 թ.) կառուցեցին ռելյատիվիստական դինամիկան և թերմոդինամիկան։ Այնշտայնի նախկին ուսուցիչ Հերման Մինկովսկին 1907 թվականին ներկայացրեց հարաբերականության տեսության կինեմատիկայի մաթեմատիկական մոդելը քառաչափ ոչ էվկլիդեսյան տարածության տեսքով և մշակեց այդ տարածության ինվարիանտների տեսությունը (այդ ուղղությամբ առաջին արդյունքները հրապարակեց Անրի Պուանկարեն 1905 թ.)։

Սակայն բավականին թվով գիտնականներ «նոր ֆիզիկան» համարեցին հեղափոխական։ Այն մերժում էր եթերը, բացարձակ տարածությունը և բացարձակ ժամանակը, վերանայում էր նյուտոնյան մեխանիկան, որը շուրջ 200 տարի ծառայում էր ֆիզիկայի հիմնասյուն և անփոփոխորեն հաստատվում էր դիտարկումներով։ Հարաբերականության տեսությունում ժամանակը հաշվարկման տարբեր համակարգերում տարբեր կերպ է ընթանում, իներցիան և երկարությունը կախված են արագությունից, լույսից ավելի արագ շարժումն անհնար է, առաջանում է «երկվորյակների պարադոքսը». այս բոլոր անսովոր հետևանքներն անընդունելի էին գիտական հասարակության պահպանողական մասի համար։ Գործը բարդանում էր նաև նրանով, որ հարաբերականության հատուկ տեսությունը սկզբից չէր ենթադրում ոչ մի նոր տեսանելի արդյունքներ, իսկ Ուոլտեր Կաուֆմանի (1905-1909) փորձերը շատերը մեկնաբանեցին որպես հարաբերականության հատուկ տեսության անկյունաքարի մերժում։ Որոշ ֆիզիկոսներ արդեն 1905 թվականից հետո փորձեցին մշակել այլընտրանքային տեսություններ (օրինակ՝ Ուոլտեր Ռիցը 1908 թ.), սակայն ավելի ուշ պարզվեց այդ տեսությունների և փորձի չուղղվող անհամապատասխանությունները[36]։

Շատ ականավոր ֆիզիկոսներ հավատարիմ մնացին դասական մեխանիկային և եթերի տեսությանը, այդ թվում՝ Հենդրիկ Լորենցը, Ջոզեֆ Ջոն Թոմսոնը, Ֆիլիպ Լենարդը, Օլիվեր Լոջը, Ուոլտեր Ներնստը և Վիլհելմ Վինը։ Այդուհանդերձ, նրանցից մի քանիսը (օրինակ՝ Լորենցը) չէին մերժում հարաբերականության հատուկ տեսության արդյունքները, սակայն մեկնաբանում էին դրանք Լորենցի տեսության շրջանակներում՝ գերադասելով դիտարկել Այնշտայն-Մինկովսկու տարածություն-ժամանակ տեսությունը որպես զուտ մաթեմատիկական հնարք։

Հարաբերականության հատուկ տեսության ճշմարտացիությանն հօգուտ բերված որոշիչ փաստարկը հանդիսացավ այդ տեսությունը ստուգելու համար կատարված փորձերը։ Աստիճանաբար կուտակվեցին նաև այդ տեսության փորձերով հաստատված հաստատումներ։ Դրա վրա են հիմնված դաշտի քվանտային տեսությունը, արագացուցիչների տեսությունը. այն հաշվի է առնվում գլոբալ տեղորոշման համակարգի նախագծման և աշխատանքի ժամանակ[37]։

Քվանտային տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքս Պլանկ

«Ուլտրամանուշակագույն աղետ» անվանումով պատմություն մտած խնդրի լուծման համար, ինչպես նաև տեսության ու փորձի համապատասխան համաձայնեցման համար Մաքս Պլանկը 1900 թվականին ենթադրեց, որ նյութի կողմից լույսի կլանումը և ճառագայթումը կատարվում է մասերով և ճառագայթվող մասի էներգիան կախված է լույսի հաճախականությունից։ Որոշ ժամանակ այս վարկածը նույնիսկ նրա հեղինակն էր դիտում որպես պայմանական մաթեմատիկական հնարք, սակայն Այնշտայնն իր երկրորդ հոդվածում առաջարկեց երկար ճանապարհ ունեցող այդ վարկածի ընդհանրացումը և հաջողությամբ այն կիրառեց ֆոտոէֆեկտի հատկությունները բացատրելու համար։ Այնշտայնը մի թեզ առաջ քաշեց, ըստ որի, ոչ միայն լույսի ճառագայթումն է մասերով կատարվում, այլև տարածումն ու կլանումը։ Ավելի ուշ քվանտի այդ մասերն ստացան ֆոտոն անունը։ Այդ թեզը նրան թույլ տվեց բացատրել ֆոտոէֆեկտի 2 հանելուկները՝ ինչու ֆոտոնների հոսքը չի առաջանում լույսի յուրաքանչյուր հաճախականության ժամանակ, այլ որոշակի շեմքից սկսած, որը կախված է միայն մետաղի տեսակից, իսկ թռչող էլեկտրոնների էներգիան և արագությունը կախված էին ոչ թե լույսի ինտենսիվությունից, այլ միայն հաճախականությունից։ Այնշտայնի՝ ֆոտոէֆեկտի տեսությունը բարձր ճշգրտությամբ համապատասխանում էր փորձերի միջոցով ձեռք բերված տվյալներին, որն էլ 1916 թվականին իր փորձերով հաստատեց Ռոբերտ Միլլիկենը։

Սկզբում ֆիզիկոսների մեծամասնությունն այդ հայացքներին համամիտ չէր, նույնիսկ Պլանկին Այնշտայնն ստիպված էր համոզել քվանտների իրական լինելու փաստը[38]։ Սակայն աստիճանաբար փորձերով ապացուցված տվյալներ ձեռք բերվեցին, որոնք համոզեցին թերահավատներին էլեկտրամագնիսական էներգիայի դիսկրետ լինելու փաստը։ Այդ բանավեճում վերջակետը դրեց Կոմպտոնի էֆեկտը (1923 թ.)։

1907 թվականին Այնշտայնը հրապարակեց ջերմունակության քվանտային տեսությունը (հին տեսությունը ցածր ջերմաստիճանի պայմաններում բավականին տարբերվում էր փորձնական տվյալներից)։ Ավելի ուշ՝ 1912 թվականին, Փիթեր Դեբայը, Մաքս Բորնը և Թեոդոր ֆոն Կարմանը ճշգրտեցին Այնշտայնի ջերմունակության տեսությունը, որի արդյունքում հասան փորձնական տվյալների հետ գերազանց համապատասխանության[39]։

Բրոունյան շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականին Ռոբերտ Բրոունը մանրադիտակով ուսումնասիրեց և նկարագրեց ջրում լողացող ծաղկեփոշու քաոսային՝ բրոունյան շարժումը[40]։ Այնշտայնը, հիմնվելով մոլեկուլային տեսության վրա, մշակեց նման շարժման վիճակագրա-մաթեմատիկական մոդել և ըստ նրա մոդելի հնարավոր էր նաև ճշգրիտ գնահատել մոլեկուլների չափերը և նրանց քանակությունը միավոր ծավալում։ Միաժամանակ նման արդյունքների հանգեց նաև Մարիան Սմոլուխովսկին, ում հոդվածը տպագրվեց Այնշտայնի հոդվածից մի քանի ամիս անց։ Այնշտայնը վիճակագրական մեխանիկայի վերաբերյալ «Մոլեկուլների չափերի նոր սահմանումը» աշխատությունը ներկայացրեց Տեխնիկական բարձրագույն դպրոցում որպես ատենախոսություն և նույն թվականին՝ 1905 թվականին, ստացավ ֆիզիկայի ոլորտում բնագիտության դոկտորի կոչում, որը համարժեք է գիտությունների թեկնածու աստիճանին։ Հաջորդ տարի Այնշտայնը զարգացրեց իր տեսությունը նոր հոդվածում՝ «Բրոունյան շարժման տեսություն»-ում և հետագայում բազմիցս անդրադարձավ այդ թեմային։

Շուտով (1908 թ.) Ժան Բատիստ Պերրենի չափումներն ամբողջովին հաստատեցին Այնշտայնի մոդելի համապատասխանությունը, որը դարձավ մոլեկուլյար-կինետիկ տեսության առաջին փորձարարական ապացույցը, որն այդ տարիներին ենթարկվում էր ակտիվ քննադատության պոզիտիվիստների կողմից։

Մաքս Բոռնը 1949 թվականին գրել է[41] «Կարծում եմ, որ Այնշտայնի այս ուսումնասիրություններն ավելի են համոզում ֆիզիկոսներին ատոմների և մոլեկուլների իրական լինելը, ջերմունակության տեսության և բնության օրենքներում հավանականության հիմնարար դերի մասին, քան մյուս բոլոր աշխատանքները»։ Վիճակագրական ֆիզիկայի վերաբերյալ Այնշտայնի աշխատանքներն ավելի հաճախ են մեջբերվում, քան նրա հարաբերականության տեսությանը նվիրված աշխատությունները[42]։ Նրա կողմից դուրս գրված դիֆուզիայի գործակցի բանաձևը և կոորդինատների դիսպերսիայի հետ նրա կապը կիրառելի դուրս եկավ խնդիրների լուծման ընդհանուր դասում դիֆուզիայի մարկովյան պրոցեսներում, էլեկտրադինամիկայում և այլն[42]։

Ավելի ուշ «Ճառագայթման քվանտային տեսություն»-ում (1917 թ.) Այնշտայնը, ելնելով վիճակագրական նկատառումներից, առաջին անգամ ենթադրեց ճառագայթման նոր տեսակի առկայությունը, որը կատարվում էր արտաքին էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ (ստիպողական ճառագայթում)։ 1950-ական թթ. սկզբներին առաջարկվեց ստիպողական ճառագայթման սկզբունքով գործող ռադիոալիքների ուժեղարարը՝ մազերը, իսկ հետագա տարիներին այն նաև լույսի ուժեղարարների՝ լազերների տեսության հիմք հանդիսացավ։

Բեռն-Ցյուրիխ-Պրահա-Ցյուրիխ-Բեռլին (1905-1914)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին Այնշտայնի կատարած աշխատանքները թեև ոչ միանգամից, սակայն նրան համաշխարհային ճանաչում բերեցին։ 1905 թվականի ապրիլի 30-ին նա Ցյուրիխի համալսարան ուղարկեց իր դոկտորական ատենախոսության հոդվածը՝ «Մոլեկուլների չափերի նոր սահմանումը» թեմայով։ Գրախոսներն էին պրոֆեսորներ Կլյայները և Բուրխարդը։ 1906 թ. հունվարի 15-ին նա ստացավ ֆիզիկայի բնագավառում գիտությունների դոկտորի աստիճան։ Նա նամակագրական կապի մեջ է մտնում և հանդիպում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոսների հետ, իսկ Պլանկը Բեռլինում հարաբերականության տեսությունը ներառում է իր ուսումնական դասընթացի մեջ։ Նամակներում նրան դիմում են «պարոն պրոֆեսոր», թեև ևս 4 տարի (մինչև 1909 թ. դեկտեմբերը) Այնշտայնը շարունակում է իր աշխատանքը արտոնագրման բյուրոյում; 1906 թ. նրա պաշտոնը (նա դարձավ 2-րդ դասի փորձագետ) և աշխատավարձը բարձրացրեցին։ 1908 թվականի հոկտեմբերին Այնշտայնին հրավիրեցին Բեռնի համալսարան՝ կամընտրական դասընթացներ կարդալու, սակայն առանց որևէ վճարի։ 1909 թվականին նա Զալցբուրգում մասնակցում է նատուրալիստների համագումարին, որտեղ հավաքվել էին գերմանական ֆիզիկայի ողջ էլիտան, և այստեղ նա առաջին անգամ հանդիպեց Պլանկին։ Նամակագրության 3 տարիների ընթացքում նրանք արագ մտերմացան և պահպանեցին այդ ընկերությունը մինչև կյանքի վերջ։

Համագումարից հետո Այնշտայնը վերջապես ստացավ արտահաստիքային պրոֆեսորի վարձատրվող պաշտոն Ցյուրիխի համալսարանում (1909 թ. դեկտեմբեր), որտեղ երկրաչափություն էր դասավանդում նրա հին ընկեր Մարսել Գրոսմանը։ Աշխատավարձը քիչ էր, մանավանդ 2 երեխա ունեցող ընտանիքի համար, և 1911 թվականի Այնշտայնն առանց տատանվելու ընդունեց Պրահայի գերմանական համալսարանի ֆիզիկայի ամբիոնը ղեկավարելու հրավերը։ Այդ ժամանակաշրջանում Այնշտայնը շարունակեց թերմոդինամիկային, հարաբերականության և քվանտային տեսության վերաբերյալ հոդվածների շարքի հրատարակումը։ Պրահայում նա վերսկսում է ձգողականության տեսության ուսումնասիրությունները՝ իր առջև նպատակ դնելով ստեղծել ձգողականության ռելյատիվիստական տեսություն և իրագործել ֆիզիկոսների վաղեմի երազանքը, այն է՝ այդ բնագավառից հանել նյուտոնյան հեռազդեցությունը։

Այնշտայնը Սոլվեյան առաջին վեհաժողովին

1911 թվականին Այնշտայնը մասնակցեց քվանտային ֆիզիկային նվիրված Սոլվեյան առաջին վեհաժողովին (Բրյուսել)։ Այնտեղ տեղի ունեցավ նրա միակ հանդիպումը Պուանկարեի հետ, ով շարունակում էր մերժել հարաբերականության տեսությունը, թեև Այնշտայնին վերաբերվում էր մեծ հարգանքով[43]։

Հարաբերականության ընդհանուր տեսություն (1915)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Ռենե Դեկարտը հայտարարել էր, որ բոլոր գործընթացները տիեզերքում բացատրվում են տարբեր տեսակի մատերիաների փոխազդեցությամբ, և գիտության տեսանկյունից այդ մերձազդեցության թեզը բնական էր։ Սակայն համաշխարհային ձգողականության նյուտոնյան տեսությունը կտրուկ հակասում էր մերձազդեցության թեզին․ այնտեղ ձգողական ուժը փոխանցվում էր անհասկանալիորեն դատարկ տարածության մեջ և շատ արագ։ Իր էությամբ նյուտոնյան մոդելը զուտ մաթեմատիկական էր, առանց որևէ ֆիզիկական բովանդակության։ 2 դարերի ընթացքում իրավիճակը շտկելու և առեղծվածային հեռազդեցությունից ազատվելու, ձգողականության տեսությունն իրական ֆիզիկական բովանդակությամբ լցնելու փորձեր էին արվում. առավել ևս որ Մաքսվելից հետո ձգողականությունը ֆիզիկայում մնաց հեռազդեցության միակ «ապաստարանը»։ Հատկապես անբավարար դարձավ իրավիճակը հարաբերականության հատուկ տեսության հաստատումից հետո, քանզի Նյուտոնի տեսությունը լորենց-ինվարրիանտ չէր։ Սակայն մինչ Այնշտայնը ոչ ոք չկարողացավ շտկել իրավիճակը։

Զանգվածային մարմինը որպես տարածության կորացում

Այնշտայնի հիմնական գաղափարը պարզ էր․ ձգողականության նյութական կրողը հենց ինքը տարածությունն է (ավելի ճիշտ՝ տարածություն-ժամանակը)։ Այն փաստը, որ ձգողականությունը կարելի է դիտել որպես քառաչափ ոչ էվկլիդեսյան տարածության երկրաչափության հատկությունների դրսևորում, նրա արդյունքն է, որ ձգողականության դաշտում բոլոր մարմիններն ստանում են նույն արագացումը (Այնշտայնի համարժեքության սկզբունք)։ Քառաչափ տարածություն-ժամանակն այսպիսի մոտեցման դեպքում չի հանդիսանում նյութական գործընթացների համար ոչ «հարթ և անտարբեր հարթակ»․ այն ունի ֆիզիկական բաղադրիչներ՝ առաջին հերթին՝ չափողականություն և կորություն, որոնք ազդում են այդ գործընթացների վրա, և իրենք էլ կախված են դրանցից։ Եթե հարաբերականության հատուկ տեսությունը ոչ կորացած տարածության տեսություն է, ապա հարաբերականության ընդհանուր տեսությունը, ըստ Այնշտայնի, պետք է դիտարկեր ավելի ընդհանրացված դեպք՝ փոփոխական կորությամբ տարածություն-ժամանակ (պսևդոռիմանյան բազմաձևություն)։ Տարածություն-ժամանակի կորացման պատճառը մատերիայի առկայությունն է, և որքան շատ է նրա էներգիան, այնքան շատ է կորացումը։ Նյուտոնյան ձգողականության տեսությունն իրենից ներկայացնում է նոր տեսության մոտեցում, որն ստացվում է, եթե միայն հաշվի առնվի «ժամանակի կորացումը», այսինքն՝ կոորդինատների ժամանակային բաղադրիչի փոփոխությունը՝ [44] (տարածությունն այս մոտավորության դեպքում էվկլիդեսյան է)։ Ձգող զանգվածների շարժման ընթացքում կոորդինատների փոփոխությունները կատարվում են վերջավոր արագությամբ։ Հեռազդեցությունն այդ պահից անհետանում է ֆիզիկայից։

Այս գաղափարների մաթեմատիկական ձևավորումը բավականին աշխատատար էր և մի քանի տարի տևեց (1907-1915)։ Այնշտայնը ստիպված էր տիրապետել թենզորային վերլուծությանը և ստեղծել նրա քառաչափ պսևդոռիմանյան ընդհանրացումը. դրանում նրան օգնեցին խորհրդատվությունները և համատեղ աշխատանքը նախ Մարսել Գրոսմանի հետ, ով ձգողականության թենզորային տեսության վերաբերյալ Այնշտայնի գրած առաջին հոդվածների համահեղինակն էր, հետո այդ տարիների «մաթեմատիկոսների արքա» Դավիթ Հիլբերտի հետ խորհրդատվական նամակագրությունը։ 1915 թվականի Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության գլխավոր հավասարումները, որոնք ընդհանրացնում էին նյուտոնյան տեսությունները, գրեթե միաժամանակ հրատարակվեցին Այնշտայնի և Հիլբերտի հոդվածներում։

Ձգողականության նոր տեսությունը կանխատեսեց նախկինում անհայտ 2 ֆիզիկական երևույթներ, որոնք հաստատվել էին ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև ճշգրտորեն և լիովին բացատրեց Մերկուրիի պերիհելիայի դարավոր տեղաշարժը, որը երկար ժամանակ աստղագետներին թյուրիմացության մեջ էր գցում։ Դրանից հետո հարաբերականության տեսությունը դարձավ ժամանակակից ֆիզիկայի՝ համընդհանուր ճանաչում ստացած հիմքը։ Բացի աստղաֆիզիկայից, հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառվեց նաև գլոբալ տեղորոշման համակարգում (GPS), որտեղ կոորդինատների որոշման հաշվարկային ճշտությունը զգալիորեն գերազանցում է ռելյատիվիստական ուղղումները և դրանք հաշվի են առնվում[45]։

Բեռլին (1915-1933)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին հոլանդացի ֆիզիկոս Վանդեր Յոհանես դե Հաասի հետ զրույցում Այնշտայնն առաջարկեց մի փորձի սխեմա և հաշվարկ, որը հաջող իրականացվելուց հետո ստացավ «Այնշտայն-դե Հաասի էֆեկտ» անունը։ Փորձի արդյունքը ոգևորեց Նիլս Բորին, ով դրանից 2 տարի առաջ ստեղծել էր ատոմի մոլորակային մոդելը, քանի որ նա հաստատեց, որ ատոմների մեջ կան շրջանաձև էլեկտրոնային հոսքեր՝ ընդ որում էլեկտրոններն իրենց ուղեծրերում չեն ճառագայթում։ Հենց այս պնդումները Բորն օգտագործեց իր մոդելի հիմքում։ Բացի այդ պարզվեց, որ գումարային մագնիսական մոմենտը 2 անգամ սպասվածից շատ է ստացվում. դրա պատճառը բացահայտվեց, երբ հայտնագործվեց սպինը՝ էլեկտրոնի իմպուլսի սեփական մոմենտը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Այնշտայնը շարունակեց աշխատել ֆիզիկայի նախկին բնագավառներում, ինչպես նաև զբաղվում էր նոր ոլորտներով՝ ռելյատիվիստական տիեզերագիտությամբ և «դաշտի միասնական տեսությամբ», որն իր ծրագրելով, պետք է միավորեր ձգողականությունը, էլեկտրամագնիսականությունը և (ցանկալի էր) միկրոաշխարհի տեսությունը։ Տիեզերագիտության առաջին հոդվածը՝ «Հարաբերականության ընդհանուր տեսության տիեզերագիտական նկատառումները», լույս տեսավ 1917 թվականին։ Դրանից հետո Այնշտայնը բազմաթիվ հիվանդությունների թիրախ դարձավ․ բացի լյարդի հետ լուրջ խնդիրներից, ի հայտ եկավ ստամոքսի խոց, հետո դեղնախտ և ընդհանուր թուլություն։ Մի քանի ամիս նա անկողնուց դուրս չէր գալիս, սակայն շարունակում էր ակտիվորեն աշխատել։ Միայն 1920 թվականին հիվանդություններն ընկրկեցին։

1919 թվականի հունիսին Այնշտայնն ամուսնացավ զարմուհու՝ Էլզա Լյովենտալի հետ (1876-1936) և որդեգրեց նրա 2 դուստրերին։ Տարեվերջին նրանց մոտ տեղափոխվեց Այնշտայնի ծանր հիվանդ մայրը՝ Պաուլինան, ով 1920 թվականի փետրվարին մահացավ։ Նամակներից դատելով, Այնշտայնը ծանր էր տանում մոր մահը։

1919 թվականի աշնանը Արթուր Էդինգտոնի անգլիական գիտարշավը արեգակի խավարման ժամանակ ֆիքսեց Այնշտայնի կողմից կանխագուշակած Արեգակի ձգողականության դաշտում լույսի շեղումը։ Ընդ որում չափված արժեքը համապատասխանում էր ձգողականության ոչ թե նյուտոնյան, այլ այնշտայնյան օրենքին։ Շշմեցուցիչ նորությունը տպագրեցին Եվրոպայի բոլոր թերթերը, թեև նոր տեսության էությունը հաճախ շարադրվում էր խեղաթյուրված ձևով։ Այնշտայնը դարձավ հանրահայտ։

1921 թվական

1920 թվականի մայիսին Այնշտայնը Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի այլ անդամների հետ դարձավ պետական գործիչ և օրինական սկսեց համարվել Գերմանիայի քաղաքացի։ Սակայն շվեյցարական քաղաքացիությունը նա պահպանեց մինչև կյանքի վերջ[46]։ 1920-ական թթ ամեն տեղից հրավերքներ ստանալով՝ նա շատ էր ճանապարհորդում Եվրոպայում (շվեյցարական անձնագրով), դասախոսություններ էր կարդում գիտնականների, ուսանողների և հետաքրքրասեր հանրության համար։ Այցելեց նաև ԱՄՆ, որտեղ նրա պատվին ընդունվեց Կոնգրեսի հատուկ ողջույնի բանաձև (1921 թ.)։ 1922 թվականի վերջերին այցելեց Հնդկաստան, որտեղ երկար ժամանակ շփվեց Ռաբինդրանաթ Թագորի հետ, այնուհետև մեկնեց Չինաստան։ Ձմեռն անցկացրեց Ճապոնիայում։ 1923 թվականի ելույթ ունեցավ Երուսաղեմում, որտեղ 1925 թվականին պետք է բացվեր Հրեական համալսարան։

Այնշտայնին բազմիցս առաջադրել են Նոբելյան մրցանակի ֆիզիկայի ասպարեզում, սակայն Նոբելյան հանձնաժողովի անդամները երկար ժամանակ չէին համարձակվում մրցանակը շնորհել հեղափոխական այդքան հոդվածների հեղինակին։ Վերջիվերջո դիվանագիտական ելք գտնվեց. 1921 թվականին ֆոտոէֆեկտի տեսության համար մրցանակ տրվեց Այնշտայնին՝ անվիճելի և լավ իրականացրած փորձի համար։ Որոշման մեջ չեզոք նշված էր՝ «... և տեսական ֆիզիկայի բնագավառում կատարած այլ աշխատանքների համար»։

1922 թվականի նոյեմբերի 10-ին Շվեդիայի Գիտությունների Ակադեմիայի քարտուղար Քրիստոֆեր Աուրվիլիուսը գրեց Այնշտայնին.

Ինչպես Ձեզ հեռագրով տեղեկացրեցի, Գիտությունների Թագավորական Ակադեմիան իր երեկվա նիստում որոշում կայացրեց ֆիզիկայի բնագավառում մրցանակ շնորհել Ձեզ 1921 թվականի համար՝ այդպիսով ընդգծելով տեսական ֆիզիկայում Ձեր կատարած աշխատանքները՝ մասնավորապես ֆոտոէլեկտրական էֆեկտի օրենքի բացահայտման հարցում՝ ընդ որում հաշվի չառնելով Ձեր կատարած աշխատանքները հարաբերականության և ձգողականության տեսության ոլորտում, որոնք հետագայում իրենց հաստատումից հետո կգնահատվեն։

Բնականաբար, ավանդական նոբելյան ելույթը (1923 թ.) Այնշտայնը նվիրեց հարաբերականության տեսությանը[47]։

1924 թվականին երիտասարդ հնդիկ ֆիզիկոս Շատենդրանաթ Բոզեին կարճ նամակով դիմեց Այնշտայնին՝ օգնելու իրեն հրապարակել իր հոդվածը, որտեղ առաջ էր քաշում մի վարկած, որը դրված էր ժամանակակից քվանտային վիճակագրության հիմքում։ Բոզե առաջարկեց լույսը դիտել որպես ֆոտոններից կազմված գազ։ Այնշտայնը եկավ այն եզրակացության, որ այդ նույն վիճակագրությունը կարելի է օգտագործել ատոմների և մոլեկուլների համար։ 1925 թվականին Այնշտայնը հրատարակեց Բոզեի հոդվածը գերմաներեն թարգմանությամբ, իսկ այնուհետև՝ իր հոդվածը, որտեղ շարադրում էր Բոզեի ընդհանրացված մոդելը, որը կիրառելի է ամբողջ սպինով նույնական մասնիկների նկատմամբ, որոնք անվանվում են բոզոններ։ Տվյալ քվանտային վիճակագրության հիման վրա, որն այժմ հայտնի է որպես Բոզե-Այնշտայնի վիճակագրություն, 2 ֆիզիկոսները դեռևս 1920-ական թվականներին տեսականորեն հիմնավորեցին Բոզե-Այնշտայնի կոնդենսատի նյութի հինգերորդ ագրեգատային վիճակի գոյությունը։

Բոզե-Այնշտանի «կոնդենսատի» էությունն այն է, որ բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճաններում, երբ մասնիկների ջերմային շարժման դը Բրոյլի ալիքները, և այդ մասնիկների միջև եղած միջին հեռավորությունը դառնում են նույն կարգի, իդեալական բոզե-գազի մեծաթիվ մասնիկներ անցնում են զրոյական իմպուլսով վիճակի։ Սկսած 1995 թվականից, երբ առաջին նման կոնդենսատն ստացվեց Կոլորադոյի համալսարանում, գիտնականներն ապացուցեցին Բոզե-Այնշտայնի կոնդենսատների առաջացման հնարավորությունը ջրածնից, լիթիումից, նատրիումից, ռուբիդիումից և հելիումից։

Որպես մեծ հեղինակություն վայելող անձի՝ այդ տարիներին Այնշտայնին ներգրավում էին քաղաքական տարբեր միջոցառումների մեջ, որտեղ նա կողմ էր արտահայտվում սոցիալական արդարությանը, ինտերնացիոնալիզմին և երկրների միջև համագործակցությանը։ 1923 թվականին Այնշտայնը մասնակցել է «Նոր Ռուսաստանի ընկերները» կազմակերպության աշխատանքերին։ Բազմիցս զինաթափման, Եվրոպայի միավորման և պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու կոչ է արել։

Այնշտայնը և Լորենցը (1921)

1928 թվականին մահացավ Լորենցը, ում հետ Այնշտայնը շատ էր մտերմացել վերջին տարիներին։ Հենց Լորենցը 1920 թվականին առաջադրեց Այնշտայնի թեկնածությունը Նոբելյան մրցանակի և պաշտպանեց այն հաջորդ տարի։

1929 թվականին աղմկալից նշվեց Այնշտայնի 50-ամյակը։ Հոբելյարը չմասնակցեց տոնակատարություններին և թաքնվեց Պոտսդամի մոտ գտնվող իր առանձնատանը։ Այստեղ նա ընդունում էր իր ընկերներին՝ գիտական գործիչների, Ռաբինդրանաթ Թագորին, Էմանուել Լասկերին, Չարլի Չապլինին և այլոց։

1931 թվականին Այնշտայնը նորից մեկնեց ԱՄՆ։ Փասադենայում նրան ջերմորեն ընդունեց Ալբերտ Մայքլսոնը, ում վիճակված էր ապրել միայն 4 ամիս։ Ամռանը վերադառնալով Բեռլին՝ Այնշտայնը ֆիզիկոսների համայնքի առջև իր ելույթում, հարգեց հրաշալի փորձարարի հիշատակը, ով հարաբերականության տեսության հիմնադրման առաջին ջատագովներից էր։

Բացի տեսական ուսումնասիրություններից, Այնշտայնին են պատկանում նաև մի քանի գյուտեր, այդ թվում՝

  • շատ փոքր լարվածությունների չափիչը (Կոնրադ Գաբիխտի հետ համատեղ)
  • լուսանկարման ժամանակ լուսակայման ժամանակը մեքենայորեն որոշող սարք[48]
  • յուրօրինակ լսողական սարք
  • անաղմուկ սառնարան (Լեո Սիլարդի հետ համատեղ)
  • հիրոկողմնացույց[49]

Գրեթե մինչև 1926 թվականը Այնշտայնն աշխատել է ֆիզիկայի շատ բնագավառներում՝ տիեզերագիտական մոդելներից մինչև գետերի գալարապտույտների ուսումնասիրությունները։ Հետագայում նա կենտրոնանում է քվանտային խնդիրների և դաշտի միասնական տեսության վրա, որոնք այդպես չկարողացավ հաղթահարել մինչև իր կյանքի վերջը։

Քվանտային մեխանիկայի մեկնաբանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնշտայնը և Նիլս Բորը

Քվանտային մեխանիկայի ստեղծումը տեղի է ունեցել Այնշտայնի ակտիվ մասնակցությամբ։ Հրատարակելով իր հիմնադրական աշխատությունները՝ Էրվին Շրյոդինգերը խոստվանեց (1926 թ.), որ իր վրա մեծ ազդեցություն են թողել «Այնշտայնի հակիրճ, սակայն անսահման հեռատեսական նկատառումները»։

1927 թվականին Սոլվեյան հինգերորդ համագումարին Այնշտայնը վճռականորեն դեմ արտահայտվեց Մաքս Բորնի և Նիլս Բորի «կոպենհագենյան մեկնաբանությանը», որը քվանտային մեխանիկայի մաթեմատիկական մոդելը բացատրում էր որպես բավականին հավանական։ Այնշտայնը հայտարարեց, որ այդ հավանական բնույթը լոկ վկայում է նրա մասին, որ միկրոգործընթացների ֆիզիկական էության վերաբերյալ մեր գիտելիքները լիարժեք չեն։ Նա չարախնդորեն նշեց. «Աստված զառ չի գցում» (գերմ.՝ Der Herrgott würfelt nicht), որին ի պատասխան Նիլս Բորն առարկեց. «Այնշտա՛յն, Աստծուն ցուցում մի՛ տուր, թե ինչ անի»[50]։ Այնշտայնն ընդունում էր «կոպենհագենյան մեկնաբանությունը» միայն որպես ժամանակավոր, անավարտ տարբերակ, որը ֆիզիկայի զարգացմանը զուգընթաց պետք է փոխարինվի միկրոաշխարհի լիարժեք տեսությամբ։ Նա ինքը փորձում էր ստեղծել դետերմինիստական ոչ գծային տեսություն, որի մոտավորացված հետևանքը կլիներ քվանտային մեխանիկան։

1933 թվականին Այնշտայնը գրել է[51].

Իմ ուսումնասիրությունների իսկական նպատակը միշտ կայացել է նրանում, որ հասնեմ տեսական ֆիզիկայի պարզեցմանը և ամբողջական համակարգի հետ նրա միավորմանը։ Ես բավարար կերպով իրագործեցի այդ նպատակը միկրոաշխարհի համար, բայց ոչ քվանտների և ատոմների կառուցվածքի համար։ Կարծում եմ, որ չնայած զգալի հաջողություններին, ժամանակակից քվանտային տեսությունը դեռևս հեռու է վերջին խմբի խնդիրների բավարար լուծման հնարավորությունից։

1947 թվականին նա ևս մեկ անգամ ձևավորեց իր դիրքորոշումը Մաքս Բորնին գրած նամակում.

Իհարկե, ես հասկանում եմ, որ սկզբունքային վիճակագրական տեսակետը, որի անհրաժեշտությունն առաջին անգամ պարզ գիտակցվել է քո կողմից, պարունակում է զգալի ճշմարտություն։ Սակայն ես չեմ կարող լրջորեն դրան հավատալ, քանի որ այդ տեսությունն անհամատեղելի է այն հիմնական տեսակետի հետ, որ ֆիզիկան պետք է ներկայացնի իրականությունը տարածության և ժամանակի մեջ՝ առանց անհասկանալի հեռազդեցությունների։ Ինչում ես միանշանակ համոզված եմ այն է, որ վերջիվերջո կանգ կառնենք այն տեսության վրա, որտեղ օրինաչափորեն փոխկապակցված կլինեն ոչ թե հավանականությունները, այլ փաստերը։

Այնշտայնը մինչև կյանքի վերջը բանավիճում էր այդ թեմայով, թեև ֆիզիկոսներից քչերն էին կիսում իր հետ այդ տեսակետը։ Նրա 2 հոդվածները նկարագրում էին մտավոր փորձեր, որոնք, ըստ նրա, ակնառու կերպով ցույց էին տալիս քվանտային մեխանիկայի ոչ լիարժեք լինելը; ամենաշատ արձագանքն ստացել է այսպես կոչված «Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզինի պարադոքսը» (1935 թ. մայիս)։ Այդ կարևոր և հետաքրքիր խնդրի քննարկումները ծավալվում են նաև այժմ։ Փոլ Դիրակն իր «Հիշողություններ արտասովոր դարաշրջանի վերաբերյալ» գրքում գրել է[52] գրել է[53].

Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ ի վերջո Այնշտայնի տեսակետը կարող է ճիշտ դուրս գալ, քանի որ քվանտային տեսության զարգացման ժամանակակից փուլը չի կարելի դիտել որպես ավարտված։ Ժամանակակից քվանտային մեխանիկան ամենամեծ ձեռքբերումն է, բայց դժվար թե այն հավերժ գոյատևի։ Ինձ լիովին հավանական է թվում, որ հետագայում մի օր կհայտնվի բարելավված քվանտային մեխանիկան, որտեղ մենք կվերադառնանք պատճառականությանը, և որը կարդարացնի Այնշտայնի տեսակետը։ Սակայն այսպիսի վերադարձը պատճառականությանը հնարավոր է միայն մեկ այլ հիմնարար գաղափարից հրաժարվելու դեպքում. մի գաղափար, որը մենք հիմա անվերապահորեն ընդունում ենք։ Եթե մենք պատրաստվում ենք վերականգնել պատճառականությունը, ապա մենք ստիպված կլինենք վճարել դրա համար և մենք այժմ կարող ենք միայն գուշակել, թե որ գաղափարն ենք զոհաբերելու։

Փրինսթոն (1933-1945)։ Նացիզմի դեմ պայքար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնշտայնը կնոջ՝ Էլզայի հետ

Տնտեսական Մեծ Ճգնաժամի խորացմանը զուգընթաց՝ Վեյմարյան Գերմանիայում քաղաքական անկայություն էր տիրում, որը նպաստում էր ռադիկալ-ազգայնական և հակահրեական տրամադրությունների սրմանը։ Հաճախակի էին դարձել Այնշտայնի հասցեին հնչած վիրավորանքները և սպառնալիքները. թռուցիկներից մեկում առաջարկվում էր նույնիսկ մեծ գումար (50 000 մարկա) նրա գլխի համար։ Նացիստների՝ կառավարության գլուխ գալուց հետո Այնշտայնի բոլոր աշխատությունները կամ վերագրվեցին արիացի ֆիզիկոսներին, կամ էլ հայտարարվեցին ճշմարիտ գիտության խեղաթյուրում։ Ֆիլիպ Լենարդը, ով գլխավորում էր «գերմանական ֆիզիկա» խումբը, հայտարարեց[54]. «Հրեական խմբերի կողմից բնության ուսումնասիրության վրա թողած ամենավտանգավոր ազդեցություններից մեկն Այնշտայնն է իր տեսություններով և մաթեմատիկական շաղակրատանքով, որը կազմված է հին տվյալներից և կամայական լրացումներից... Մենք պետք է հասկանանք, որ գերմանացուն սազական չէ լինել հրեայի հոգևոր հետևորդը»։ Գերմանիայի բոլոր գիտական շրջանակներում սկսվեց անզիջում ռասայական զտում։

1933 թվականին Այնշտայնն ստիպված էր ընդմիշտ հեռանալ Գերմանիայից, որի հետ շատ էր կապվել։ Ընտանիքի հետ նա տեղափոխվեց ԱՄՆ։ Շուտով ի նշան նացիզմի կատարած հանցագործությունների դեմ բողոքի՝ նա հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից և Պրուսիայի Գիտությունների Ակադեմիայի ու Բավարիայի Գիտությունների Ակադեմիայի անդամակցությունից։

Փրինսթոն՝ Հիմնարար ուսումնասիրությունների ինստիտուտի գլխավոր շենքը (Fuld Hall)

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Այնշտայնը Հիմնարար ուսումնասիրությունների ինստիտուտում ստացավ ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ (Փրինսթոն, Նյու Ջերսի նահանգ)։ Ավագ որդին՝ Հանս-Ալբերտը (1904-1973 թթ.) շուտով հետևեց նրան (1938 թ.) և հիդրավլիկայի բնագավառում դարձավ հայտնի մասնագետ, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանում զբաղեցրեց պրոֆեսորի պաշտոն (1947)։ Այնշտայնի կրտսեր որդին՝ Էդուարդը (1910-1965 թթ.), 1930 թվականին հիվանդացավ շիզոֆրենիայի ծանր ձևով և կյանքի վերջին տարիներն անց կացրեց Ցյուրիխի հոգեբուժարանում։ Այնշտայնի զարմուհին՝ Լինան, մահացավ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում, մյուս զարմուհին՝ Բերտա Դրեյֆուսը, մահացավ Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարում։

Այնշտայնն ստանում է ամերիկյան քաղաքացիության վկայական (1940)

ԱՄՆ-ում Այնշտայնը միանգամից դարձավ երկրի ամենահայտնի և հարգարժան մարդկանցից մեկը՝ ստանալով պատմության հանճարեղ գիտնականի վարկանիշ, ինչպես նաև «ցրված պրոֆեսորի» կերպարի մարմնացումն էր և ընդհանրապես մտավոր բարձր կարողությունների տեր մարդ էր։ 1934 թվականի հունվարին նրան հրավիրեցին Սպիտակ տուն՝ Ֆրանկլին Ռուզվելտի մոտ, ում հետ ջերմ զրույց ունեցավ և նույնիսկ գիշերն այնտեղ անց կացրեց։ Ամեն  Օր Այնշտայնն ստանում էր բազմաբովանդակ հարյուրավոր նամակներ, որոնց (նույնիսկ մանկական նամակներին) աշխատում էր պատասխանել։ Լինելով համաշխարհային ճանաչում ունեցող բնագետ, նա մնաց հասանելի, համեստ, ոչ պահանջկոտ և քաղաքավարի  Մարդ։

1936 թվականի դեկտեմբերին սրտի հիվանդությունից մահացավ Էլզան. դրանից 3 ամիս առաջ էլ Ցյուրիխում մահացել էր Մարսել Գրոսմանը։ Այնշտայնի միայնությունը փարատում էին քույրը՝ Մայան, խորթ աղջիկը՝ Մարգոն (Էլզայի աղջիկը առաջին ամուսնությունից), քարտուղար Էլեն Դյուկասը և կատուն։ Ի զարմանս ամերիկացիների՝ Այնշտայնն ավտոմեքենա և հեռուստացույց չգնեց։ 1946 թվականին կաթված ստանալուց հետո Մայան մասնակի կաթվածահար էր, և ամեն երեկո Այնշտայնը գրքեր էր կարդում սիրելի քրոջ համար։

Ռուզվելտին ուղղված նամակը

1939 թվականի օգոստոսին Այնշտայնը ստորագրեց հունգարացի գաղթական ֆիզիկոս Լեո Սիլարդի նամակի տակ, որն ուղղված էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Նամակը նախագահի ուշադրությունը հրավիրում էր այն բանի վրա, որ նացիստական Գերմանիան ունակ է ատոմային ռումբ ստեղծել։ Մի քանի ամիս մտորումներից հետո Ռուզվելտը որոշեց լուրջ վերաբերվել այդ սպառնալիքին և բացեց ատոմային զենք ստեղծելու սեփական նախագիծ։ Այնշտայնն այդ աշխատանքներին չէր մասնակցում։ Հետագայում նա զղջաց այդ նամակի տակ ստորագրելու համար՝ հասկանալով, որ ԱՄՆ նոր ղեկավար Հարի Թրումենի համար միջուկային էներգիան ծառայում է որպես ահաբեկման գործիք։ Հետագայում նա քննադատում էր միջուկային զենքի մշակումը, նրա կիրառումը Ճապոնիայում և 1954 թվականին նրա փորձարկումը Բիկինի ատոլում, իսկ իր մասնակցությունն ամերիկյան միջուկային նախագծի աշխատանքների արագ կատարմանը, նա համարում էր իր կյանքի ամենամեծ դժբախտությունը։ Լայն տարածում են գտել նրա հետևյալ աֆորիզմները՝ «Մենք հաղթեցինք պատերազմը, սակայն չունեցանք խաղաղություն», «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային ռումբերով, ապա չորրորդը՝ քարերով և ձողերով կլինի»։

Պատերազմի ժամանակ Այնշտայնը խորհուրդներ էր տալիս ԱՄՆ ռազմա-ծովային ուժերին և աջակցում էր տարբեր տեխնիկական խնդիրների լուծմանը[55]։

Փրինսթոն (1945-1955)։ Պայքար խաղաղության համար։ Դաշտի միասնական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնշտայնի տունը Փրինսթոնում

Հետպատերազմյան տարիներին Այնշտայնը դարձավ խաղաղության կողմնակից գիտնականների Փագուոշ շարժման հիմնադիրներից մեկը։ Թեև այդ շարժման առաջին համագումարը կայացավ Այնշտայնի մահից հետո (1957 թ.), այդպիսի շարժում ստեղծելու նախաձեռնությունը արտահայտվում էր լայն տարածում գտած Ռասել-Այնշտայնի մանիֆեստում (գրված Բերտրան Ռասելի հետ համատեղ), որը զգուշացնում էր ջրածնային ռումբի ստեղծման և կիրառման վտանգի մասին։ Այդ շարժման շրջանակներում Այնշտայնը Ալբերտ Շվեյցարի, Բերտրան Ռասելի, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի և այլ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ միասին պայքարում էր սպառազինության մրցավազքի, միջուկային և ջերմամիջուկային զենքի ստեղծման դեմ։ Այնշտայնը կոչ էր անում նաև հանուն նոր պատերազմը կանխարգելելու, ստեղծել համաշխարհային կառավարություն, որի համար սուր քննադատության արժանացավ խորհրդային մամուլում (1947 թ.)[56][57]։

Մինչև կյանքի վերջ Այնշտայնը շարունակում էր աշխատել տիեզերագիտության խնդիրների ուսումնասիրման վրա, սակայն մեծ ջանքերն ուղղել էր դաշտի միասնական տեսության ստեղծման վրա։ Դրանում նրան օգնում էին պրոֆեսիոնալ մաթեմատիկոսներ, այդ թվում (Փրինսթոնում) Ջոն Քեմենին։ Ձևականորեն որոշ առաջընթաց կար այդ ուղղությամբ. նա մշակեց դաշտի միասնական տեսության նույնիսկ 2 տարբերակ։ 2 մոդելներն էլ մաթեմատիկորեն նրբագեղ էին, նրանցից հետևում էր ոչ միայն հարաբերականության ընդհանուր տեսությունը, այլև Մաքսվելի ողջ էլեկտրադինամիկան. սակայն դրանք ոչ մի նոր ֆիզիկական արդյունքներ չէին տալիս։ Իսկ զուտ մաթեմատիկան՝ ֆիզիկայից անկախ Այնշտայնին երբեք չէր հետաքրքրում, և նա 2 մոդելներն էլ ոչ պիտանի համարեց[58]։

1929 թվականի սկզբներին Այնշտայնը փորձում էր զարգացնել Թեոդոր Կալուցի և Օսկար Կլեյնի գաղափարները՝ աշխարհն ունի 5 չափումներ, ընդ որում հինգերորդը միկրոչափեր ունի և այդ պատճառով էլ անտեսանելի է։ Նրանից նոր ֆիզիկական հետաքրքիր արդյունքներ ստանալ չհաջողվեց և բազմաչափ տեսությանը շուտով հանգիստ թողեցին (որպեսզի հետագայում վերածնվի լարերի տեսությունում)։ Միասնական տեսության երկրորդ տարբերակը (1950 թ.) հիմնված էր այն ենթադրության վրա, որ տարածություն-ժամանակը ոչ միայն կորություն ունի, այլև գալարներ; այն նույնպես ներառում էր հարաբերականության ընդհանուր տեսությունը և Մաքսվելի տեսությունը, սակայն հավասարումների վերջնական տարբերակ, որը կնկարագրեր ոչ միայն մակրոաշխարհը, այլև միկրոաշխարհը, այդպես էլ գտնել չհաջողվեց։ Իսկ առանց դրա տեսությունը մնաց շենքի լոկ մաթեմատիկական վերնաշինվածք, որի կարիքը այդ շենքը բնավ չուներ։

Հերման Վեյլը հիշում էր, որ Այնշտայնը մի անգամ ասել էր իրեն[59]. «Առանց ղեկավարող ակնհայտ ֆիզիկական սկզբունքի ֆիզիկան չի կարելի կառուցել»։

1955 թվականին Այնշտայնի առողջությունը կտրուկ վատթարացավ։ Նա կտակ կազմեց և ընկերներին ասաց. «Իմ առաքելությունն այս աշխարհում ես կատարեցի»։ Նրա վերջին աշխատությունը միջուկային պատերազմը կանխարգելելուն ուղղված անավարտ կոչն էր։

Նրա խորթ աղջիկը՝ Մարգոն, հիշեց նրա հետ վերջին հանդիպումը հիվանդանոցում[60].

Նա խոսում էր խորը հանգստությամբ, իսկ բժիշկների հետ՝ նույնիսկ թեթև հումորով և սպասում էր իր վախճանին՝ որպես «բնության սպասվող երևույթ»։ Որքան անվախ էր նա կենդանի ժամանակ, այնքան հանգիստ ու խաղաղ նա դիմավորեց մահը։ Առանց որևէ հուզականության և ափսոսանքի նա լքեց այս աշխարհը։

Ալբերտ Այնշտայն գիտնականը, ով Տիեզերքի մասին մարդկության պատկերացումները հեղաշրջեց, մահացավ 1955 թվականի ապրիլի 18-ին, ժամը 01։ 25-ին, 77 տարեկան հասակում Փրինսթոնում՝ աորտայի անևրիզմայի պատռվածքից։ Մահվանից առաջ նա մի քանի գերմաներեն բառ ասեց, սակայն ամերիկուհի բուժքույրը հետագայում չկարողացավ դրանք արտաբերել։ Չընդունելով անձի ոչ մի տեսակ պաշտամունք՝ նա արգելեց մեծ հանդիսավորությամբ շքեղ թաղում կազմակերպել, այդ պատճառով ցանկացել էր որպեսզի թաղման վայրն ու ժամը չհրապարակվի։ 1955 թվականի ապրիլի 19-ին առանց լայն հնչեղության կայացավ մեծ գիտնականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին միայն 12 ամենամտերիմ ընկերները։ Նրա մարմինն այրվեց Ewing Cemetery կրեմատորիայում, իսկ մոխիրը քամուն տրվեց[61][62]։

Մարդկային հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնշտայնի մտերիմ հարազատները նրան նկարագրում են որպես շփվող, ընկերասեր, կենսուրախ, մեծ հումորի զգացման տեր մի անձնավորության, նշելով նրա բարությունը, ամեն մի վայրկյան օգնելու պատրաստակամությունը, սնոբիզմի բացակայությունը[63]։

Այնշտայնը անչափ շատ էր սիրում երաժշտություն՝ հիմնականում 18-րդ դարի ստեղծագործություններ։ Տարբեր տարիներին նրա նախընտրելի կոմպոզիտորներից են եղել Յոհան Սեբաստիան Բախը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Ռոբերտ Շումանը, Յոզեֆ Հայդնը, Ֆրանց Շուբերտը, իսկ վերջին տարիներին՝ Յոհաննես Բրամսը[51]։ Նա լավ ջութակ էր նվագում և այդ ջութակից երբեք չէր բաժանվում։ Գրականության սիրած հեղինակներից էին Լև Տոլստոյը, Ֆեոդոր Դոստոևսկին[64], Չարլզ Դիքենսը և Բերտոլդ Բրեխտը։ Բացի այդ հետաքրքրվել է նաև ֆիլատելիայով, այգեգործությամբ, առագաստային սպորտով (նույնիսկ հոդված է գրել սպորտային առագաստանավերի ղեկավարման թեորիայի մասին)։ Անձնական կյանքում եղել է ոչ պահանջկոտ անձնավորություն։ Կյանքի վերջին տարիներին միշտ կրում էր իր սիրած վերնաշապիկը։

Չնայած նրա անսահաման մեծ գիտական հեղինակությանը՝ Այնշտայնը չի տառապել ավելորդ ինքնամեծարմամբ։ Նա ընդունում էր, որ կարող է և ինչ-որ բանում սխալված լինել և եթե նմանատիպ բան էր տեղի ունենում, նա հրապարակավ ընդունում էր իր սխալը։ Նմանատիպ դեպք տեղի ունեցավ 1922 թ.-ին, երբ նա ղեկավարում էր Ալեքսանդր Ֆրիդմանի հոդվածը, որը կանխագուշակել էր տիեզերքի ընդլայնումը։ Ֆրիդմանից նամակ ստանալով և վիճարկելի փաստերը պարզելով, Այնշտայնն ամսագրում հաղորդեց, որ ինքը սխալ էր, և Ֆրիդմանի արդյունքներն արժեքավոր են և նոր լույս են սփռում տիեզերական դինամիկայի մոդելի մասին։

Անարդարությունը, հարստահարումը և սուտը միշտ զայրացնում էին Այնշտայնին։ 1935 թ.-ին իր քույր Մայեին ուղղված նամակում Այնշտայնը գրել է[51].

Թվում է, թե մարդիկ կորցրել են արդարության և արժանապատվության նկատմամբ ձգտումը։ Այլևս չեն հարգում այն, որ մեծ զոհերի գնով կարողացել են նվաճել նախորդ, լավագույն սերունդները... Վերջնական արդյունքում որպես մարդկային բոլոր արժանիքների հիմք ծառայում է բարոյականությունը։ Որպես այդ փաստի պարզ գիտակցում ծառայում է պարզագույն դարաշրջանի Մովսեսի անվիճելի մեծության փաստը։ Ինչպիսի հակադրություն կա այժմյան մարդկանց հետ համեմատած։

Այնշտայնի համար գերմաներենի ամենաատելի բառը եղել է Zwang բառը, որը նշանակում է բռնություն, պարտադրում[65]։

Այնշտայնին բժշկող Գուստավ Բուկին պատմում էր[66], որ Այնշտայնը տանել չէր կարողանում նկարչի համար կեցվածք ընդունելը։ Բայց կարևոր է նշել, որ երբ Այնշտայնը ֆինանսական նեղ կացության մեջ էր ընկնում, նա համաձայնվում էր կեցվածք ընդունել և ժամերով համբերատար նստում էր նկարչի դիմաց։

Իր կյանքի վերջին տարիներին Այնշտայնը երկու խոսքով ասել է, թե որն է իր արժեքների համակարգը[67]՝ «Իդեալները, որոնք լուսավորել են իմ ճանապարհը և ինձ ուժ և քաջություն են հաղորդել՝ բարությունը, գեղեցկությունը և ճշմարտությունն են»։

Քաղաքական համոզմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնշտայնի արձանը Իսրայելի գիտությունների ակադեմիայում

Ալբերտ Այնշտայնը համոզված դեմոկրատ սոցիալիստ է, հումանիստ, պացիֆիստ և անտիֆաշիստ։ Ի շնորհիվ ֆիզիկայում կատարած հեղափոխական հայտնագործությունների համար ձեռք բերած հեղինակության՝ գիտնականը կարողացել է ակտիվորեն ազդել աշխարհի հասարակաքաղաքական կյանքի ձևավորման վրա։

ԱՄՆմարքսիստական «Ամենամսյա ակնարկ» (անգլ.՝ Monthly Review) ամսագրում որպես հոդված տպագրված «Ինչո՞ւ սոցիալիզմ» («Why Socialism?») վերնագրով էսսեում[68] Ալբերտ Այնշտայնը շարադրել է սոցիալիստական վերափոխումների վերաբերյալ իր տեսլականը։ Գիտնականը հատկապես նշել է, որ կապիստալիստական հարաբերություններում տնտեսական անարխիան երկարատև կյանք չունի։ Այն ձևավորվել է սոցիալական անարդարությունների պատճառով։ Իսկ որպես կապիտալիզմի ամենավատ հատկանիշ նշել է «մարդկային անհատականության անտեսումը»։ Դատապարտելով մարդկանց մեկուսացումը կապիտալիզմի ժամանակ, շահի նկատմամբ ունեցած ձգտումը՝ Այնշտայնը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունն ինքնին չի կարող սահմանափակել կապիտալիստական օլիգարխիայի կամայականությունները, և մարդու իրավունքների ապահովումը հնարավոր է միայն պլանավորված տնտեսության առկայության դեպքում։ Պետք է նշել, որ այդ հոդվածը գրվել է տնտեսագետ-մարքսիստ Պոլա Սյուզիի միջնորդությամբ մարկատիզմյան «վհուկների որսի» թեժացման պահին և արտահայտել է գիտնականի տեսակետը։

Այնշտայնը ժողովրդավարական սոցիալիզմի կողմնակից էր, որն իր մեջ միավորում էր ազգաբնակչության սոցիալական պաշտպանությունը ու ժողովրդավարական ռեժիմով տնտեսության պլանավորումը և հարգում էր մարդու իրավունքը։ Լենինի մասին նա գրել է. «Ես Լենինին հարգում եմ որպես մարդ, որն իր ամբողջ ուժն ու եռանդն անձնվիրաբար նվիրել է սոցիալիստական արդարության իրականացման գործին։ Նրա մեթոդն ինձ թվում է ոչ նպատակահարմար։ Բայց մի բան անկասկած ճիշտ է՝ նրա նման մարդիկ մարդկային խղճի պահապանները և թարմացնողներն են[69]։ Այնշտայնը հավանություն չէր տալիս սոցիալիստական հասարակության կառուցման ամբողջատիրական մեթոդներին, որը նկատվում էր ԽՍՀՄ-ում։ 1948 թ.-ին խորհրդային գիտնականներին ուղղված իր նամակում Այնշտայնը նշել է սոցիալիստական կառույցի այնպիսի բացասական գծեր, որոնցից են ամենակարող բյուրոկրատիան, խորհրդային իշխանության տենդենցն իրենց իշխանությունը «այսպես ասած որպես եկեղեցու դեր ծառայեցնելը և մարդկանց պիտակելը որպես դավաճան կամ նողկալի չարագործներ, ովքեր այդպիսին չէին հանդիսանում»[70]։ 1938 թ.-ին Այնշտայնը Իոսիֆ Ստալինին և ԽՍՀՄ-ի մյուս ղեկավարներին մի քանի նամակներ գրեց, որոնցում խնդրում էր մարդկային վերաբերմունք ցուցաբերել ԽՍՀՄ-ի տարածքում գտնվող ֆիզիկոս տարագիրներին[71]։ Այնշտայնը հատկապես շատ էր մտահոգված Էմմի Նետերի եղբոր՝ Ֆրից Նետերի կյանքի համար, ով հույս ուներ ԽՍՀՄ-ում ապաստան գտնել, բայց 1937 թ.-ին ձերբակալվեց և 1941 թվականիի սեպտեմբերին գնդակահարվեց։ Միևնույն ժամանակ Այնշտայնը մնում էր որպես Արևմտյան աշխարհի և սոցիալիստական ճամբարի հետ մտերմացման և համագործակցման վառ կողմնակից։

Հակապատերազմական տեսակետի մասին Այնշտայնը գրել է[72]

Իմ պացիֆիզմը դա բնազդային զգացում է, որն ինձ տիրում է նրա համար, որովհետև մարդասպանությունն ինձ համար նողկալի մի բան է։ Իմ վերաբերմունքը գալիս է ոչ թե մի ինչ-որ խելահեղ տեսությունից, այլ հիմնավորված է ցանկացած տեսակի դաժանության և ատելության դեմ ունեցած խորը ատելությամբ։

Նա հերքում էր ազգայնականությունն իր բոլոր դրսևորումներով՝ այն անվանելով որպես «մարդկային պատիժ»։

Պատերազմի տարիներին Այնշտայնը մի կողմ դրեց իր պացիֆիստական սկզբունքները և ակտիվորեն մասնակցեց ֆաշիզմի դեմ պայքարին, իսկ նրա զարմիկը՝ անարխասինդիկալիստ Կարլ Այնշտայնը մարտնչում էր Իսպանական հանրապետության կողմից։ Պատերազմից հետո Այնշտայնը պաշտպանում էր խաղաղ ժողովրդական զանգվածների իրավունքները։ Նա գնահատում էր հատկապես Մահաթմա Գանդիի ձեռքբերումները. «Ես Գանդիի հայեցակետը մեր բոլոր ժամանակակից քաղաքագետներից ամենառաջադեմն եմ համարում։ Մենք պետք է փորձենք նմանատիպ ոճի արարքներ գործենք՝ չօգտագործելով բռնություն մեր իրավունքների պաշտպանման համար»։ Ջուլիան Հակսլիի, Թոմաս Մանի և Ջոն Դյուիի հետ միասին նա եղել է Նյու Նորքի առաջին հումանիտար հասարակության (անգլ.՝ First Humanist Society of New York) խորհրդի անդամ։

Գաղութատիրությանը և իմպերիալիզմին դեմ լինելով՝ Ալբերտ Այնշտայնը Անրի Բարբյուսի և Ջավահարլալ Ներուի հետ միասին մասնակցել է Բրյուսելյան Հակաիմպերիալիստական լիգայի կոնգրեսին (1927 թ.)։ Նա ակտվորեն աջակցում էր ԱՄՆ-ում բնակվող սևամորթներին՝ մարդու իրավունքներ ձեռք բերելու պայքարին՝ երկար տարիների ընթացքում մտերիմ լինելով ԽՍՀՄ-ում բնակվող սևամորթ երգիչ և դերասան Պոլ Ռոբսոնի հետ։ Իմանալով, որ ծերացած Ուիլյամ Դյուբուան հայտարարվել է որպես «կոմունիստական լրտես», Այնշտայնը պահանջեց իրեն կանչել որպես պաշտանության վկա, որից քիչ անց գործը փակեցին։ Նա քննադատորեն է մոտեցել «Օպենհեյմերի գործին», ում 1953 թ.-ին մեղադրեցին «կոմունիստական համակրանքների» մեջ և հեռացրեցին գաղտնի աշխատանքներից։ 1946 թվականին Այնշտայնը Միդլենյան համալսարանի բազայի վրա հրեական համալսարան բացելու ակտիվիստների շարքերում էր։ Հետագայում, երբ մերժվեց Այնշտայնի այն առաջարկը, ըստ որի համալսարանի տնօրեն պիտի դառնար լիբերալ Հորալդ Լասկին, ֆիզիկոսը հրաժարվեց այդ գաղափարը սատարելուց և ավելի ուշ հրաժարվեց նաև այդ համալսարանում իրեն առաջարկած պատվավոր կոչումից[73]։

«Ձախակողմյան» լինելու պատճառով ԱՄՆ-ում պահպանողականները անընդհատ խոչընդոտում էին գիտնականին։ Դեռ 1932 թ.-ին «Կանանց հայրենասիրական ընկերությունը» (անգլ.՝ Women patriot corporation) նամակով դիմեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որ Այնշտայնին թույլ չտան մտնել ԱՄՆ, քանի որ նրանք հավաստիացնում էին, որ նույնիսկ «Իոսիֆ Ստալինը այդքան շատ անարխիա-կոմունիստական խմբավորումների հետ կապված չէ, որքան գիտնականը»։ Այդ ժամանակ ԿՀՎ-ի ձեռքի տակ կար «անվստահելի» Այնշտայնի անձնական գործը, որը կազմում էր 1427 էջ։ Այնշտայնին հիմնականում մեղադրում էին նրանում, որ նա «քարոզում էր մի ուսմունք, որն ուղղված էր անարխիա հիմնելուն»։ ԿՀՎ-ի արխիվները վկայում են այն մասին, որ գիտնականը հատուկ ծառայությունների մեծ ուշադրության տակ է եղել, քանի որ 1937-1955 թթ. Այնշտայնը «եղել կամ հովանավորում էր 34 կոմունիստական ճակատների», հանդիսանում էր նմանատիպ երեք կազմակերպության պատվավոր ներկայացուցիչ և նրա մտերիմ ընկերների մեջ կային անձինք, ովքեր «սատարում էին կոմունիստական գաղափարախոսությանը»[74]։

Հրեական 5 լիր արժողության թղթադրամ (1968)՝ Այնշտայնի դիմանկարով

Մտահոգվելով Գերմանիայում անտիսեմիտիզմի արագ աճով՝ Այնշտանն սկսեց աջակցել սինոիստական շարժմանը, որպեսզի վերջիններս Պաղեստինում ստեղծեն ազգային օջախ և այդ թեմայով նա մի շարք հոդվածներ գրեց։ Այնշտայնը հատկապես շատ ակտիվ աշխատում էր այն գաղափարի շուրջ, որ հրեական համալսարան բացվի Երուսաղեմում (1925 թ.)։ Նա իր տեսակետը բացատրել է հետևյալ կերպ[75].

Մինչև վերջերս ես ապրում էի Շվեյցարիայում և երբ այնտեղ էի գտնվում, ես չէի գիտակցում իմ՝ հրեա լինելու փաստը… Երբ ես եկա Գերմանիա, ես առաջին անգամ իմացա, որ ես հրեա եմ։ Եվ ընդ որում այդ փաստն ինձ գիտակցել օգնեցին ավելի շատ ոչ հրեաները, քան հրեաները... Այդ ժամանակ ես հասկացա, որ միայն համատեղ աշխատանքը, որը շատ արժեքավոր կլինի ողջ աշխարհի հրեաների համար, կբերի ազգի վերածննդին... Եթե մենք չապրեինք անտանելի, անհոգի և բիրտ մարդկանց հետ, ես առաջինը կլինեի, ով կհրաժարվեր ազգայնականության գաղափարից հօգուտ կատարյալ մարդկության։

Հետևողական ինտերնացիոնալիստ լինելով՝ նա պաշտպան կանգնեց բոլոր հալածված ազգություններին՝ հրեաներին, հնդկացիներին, ամերիկյան նեգրերին և այլն։ Չնայած նրան, որ Այնշտայնը ենթադրում էր, որ հրեաները կարող են գոյատևել առանց առանձին պետության, սահմանների և բանակի, նա ողջունեց 1947 թ.-ին Իսրայել պետության ստեղծումը[76]։ 1921 թ.-ին նա Պաուլ Էրենֆեստին գրել է. «Սինոիզմը իրենից ներկայացնում է նոր հրեական իդեալ և կարող է հրեական աշխարհին բերել գոյության ուրախություն»։ Հոլոքոստից հետո նա նկատեց. «Սիոնիզմը չկարողացավ գերմանական հրեաներին պաշտպանել բնաջնջումից։ Բայց նրանք, ովքեր կարողացան գոյատևել, սիոնիզմն այդ զրկանքներն արժանապատվորեն տանելու ներքին ուժեր տվեց, որի ժամանակ մարդիկ չկորցրեցին առողջ ինքնահարգանքը»[51]։ 1952 թ.-ին Այնշտայնին նույնիսկ առաջարկվեց դառնալ Իսրայելի երկրորդ նախագահը, որից գիտնականը խոհեմաբար հրաժարվեց՝ մեջ բերելով նման ոլորտում իր փորձի բացակայությունը։ Իր բոլոր նամակները, ձեռագրերը և արտոնագրերը Այնշտայնը կտակել է Երուսաղեմի հրեական համալսարանին[77]։

Փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնշտայնին միշտ հետաքրքրել է գիտական փիլիսոփայությունը և նա բազմաթիվ հետազոտական աշխատություններ է գրել այդ թեմայով։ 1949 թվականին նրա 70-ամյակին լույս տեսած հոբելյանական ժողովածուն կոչվել է «Ալբերտ Այնշտայն. փիլիսոփա-գիտնականը»։ Աշխարհընկալմամբ Այնշտայնն իրեն մոտ էր համարում փիլիսոփաներից Սպինոզային։ Նրանց երկուսի ռացիոնալիզմը վերաբերվում էր ոչ միայն գիտական ոլորտին, այնպես էլ էթիկային և կյանքի այլ բնագավառներին։ Բնության օրենքներն օբյեկտիվորեն գոյություն ունեն և դրանք ընկալելի են այն պատճառով, որ կազմում են համաշխարհային ներդաշնակություն՝ միաժամանակ և՛ ողջամիտ և՛ գեղագիտորեն հրապուրիչ։ Սրանում է կայանում Այնշտայնի կողմից քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանման չընդունումը, որը, ըստ նրա, աշխարհ էր բերում իր հետ իռացիոնալ տարր, քաոսային աններդաշնակություն։

«Ֆիզիկայի էվոլյուցիա» գրքում Այնշտայնը գրել է[78].

Ֆիզիկական տեսությունների միջոցով մենք փորձում ենք գտնել ուսումնասիրվող փաստերի լաբիրինթոսի ճանապարհը, փորձում ենք կարգավորել և հասկանալ մեր զգայական ընկալումների աշխարհը։ Մենք ցանկանում ենք, որ ուսումնասիրվող փաստերը լինեն իրականության մեր ընկալման տրամաբանական հետևանքը։ Առանց այն հավատի, որ կարելի է ընդունել իրականությունը մեր տեսական մոդելներով, առանց մեր աշխարհի ներքին ներդաշնակության հավատին չէր կարող գոյություն ունենալ ոչ մի գիտություն։ Այդ հավատը կա և միշտ կմնա որպես ցանկացած գիտական ստեղծագործության հիմնական շարժառիթ։ Մենք մեր բոլոր ջանքերում, հնի և նորի ցանկացած դրամատիկական պայքարում գիտակցում ենք հավերժ սովորելու փաստը, մեր աշխարհի ներդաշնակության հանդեպ անսասան հավատը, որը մշտապես ուժեղանում է՝ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտների աճին համընթաց։

Գիտության մեջ այս սկզբունքները չէին համընկնում այդ ժամանակ նորաձև համարվող Էռնստ Մախի, Անրի Պուանկարեի և այլոց պոզիտիվիստական գաղափարների հետ։ Պոզիտիվիզմը որոշակի դրական դեր է խաղացել գիտության պատմության մեջ, քանի որ խթանում էր ինչպես Այնշտայնի, այնպես էլ մյուս առաջատար ֆիզիկոսների թերահավատ վերաբերմունքը նախկին նախապաշարմունքների նկատմամբ (նախևառաջ՝ բացարձակ տարածության և բացարձակ ժամանակի գաղափարների նկատմամբ)։ Հայտնի է, որ Մախին գրված նամակում, Այնշտայնն իրեն անվանել է Մախի սանը[79]։ Սակայն պոզիտիվիստների փիլիսոփայությունն Այնշտայնը հիմարություն է համարել[80]։ Այնշտայնը բացատրել է իր տարակարծության պատճառը[81]

․․․Ապրիորի պետք է ակնկալել քաոսային աշխարհ, որը հնարավոր չէ սովորել մտածողության օգնությամբ։ Պետք է միայն ակնկալել, որ այս աշխարհն այնքան է ենթարկվում օրենքին, որքան որ մենք կարող ենք այն դասավորել մեր բանականությամբ։ Սա նման կլիներ որևէ լեզվի բառերի այբբենական դասավորությանը։ Եվ հակառակը, օրինակ, Նյուտոնի ձգողականության տեսությամբ բացատրվող դասավորությունը միանգամայն այլ բնույթ է կրում։ Թեև այդ տեսության աքսիոմներն ստեղծվել են նույնպես մարդու կողմից, դրանք ենթադրում են օբյեկտիվ աշխարհի զգալի դասավորվածությունը, որի ապրիորի սպասելուն ոչ մի հիմք չունենք։ Սա է հենց հրաշքը, և որքան զարգանում են մեր գիտելիքները, այնքան հրաշալի է այն դառնում։ Պոզիտիվիստները և պրոֆեսիոնալ աթեիստներն այստեղ խոցելի տեղ են տեսնում, քանի որ նրանք երջանիկ են իրենց զգում այն մտքից, որ իրենց ոչ միայն հաջողվեց այս աշխարհից վռնդել Աստծուն, այլև աշխարհը զրկել հրաշքներից։

Այնշտայնի փիլիսոփայությունը հիմնված էր միանգամայն այլ սկզբունքների վրա։ Իր ինքնակենսագրականում (1949 թ.) նա գրել է[82].

Կար այդ աշխարհը, որը գոյություն ուներ անկախ մեզնից, մարդկանցից և որը մեր առաջ կանգնած էր որպես մի մեծ հավիտենական հանելուկ, որը մասնակիորեն հասանելի է մեր բանականությանը և ընկալելիությանը։ Այդ աշխարհի ուսումնասիրությունը գրավում էր ինձ որպես ազատության հասնելու երաշխիք, և ես շուտով համոզվեցի, որ այն մարդկանցից շատերը, ումից սովորել եմ գնահատել և հարգել, գտել են իրենց ներքին ազատությունը և ինքնավստահությունը՝ ամբողջովին տրվելով այդ զբաղմունքին։ Այս օբյեկտիվ աշխարհի՝ մեզ հասանելի հնարավորությունների մտավոր օգտագործումը, որպես վերջնական նպատակ, կիսով չափ գիտակցական և կիսով չափ անգիտակցական էր թվում… Ատոմային տեսության նկատմամբ պոզիտիվիստ գիտնականների այդ կանխակալությունը, անկասկած, կարելի է վերագրել նրանց պոզիտիվիստափիլիսոփայական դիրքորոշմանը։ Սա հետաքրքիր օրինակ է, թե ինչպես են փիլիսոփայական կանխակալությունները խանգարում նույնիսկ համարձակ մտածողությամբ և նուրբ ինտուիցիայով գիտնականներին փաստերը ճշգրտորեն մեկնաբանել։

Նույն ինքնակենսագրականում Այնշտայնը ձևակերպել է ֆիզիկայի ճշմարտությունների 2 չափորոշիչ՝ տեսությունը պետք է ունենա արտաքին արդարացում և ներքին կատարելություն։ Առաջինը նշանակում է, որ տեսությունը պետք է համաձայնեցվի փորձի հետ, իսկ երկրորդը, որ այն պետք է նվազագույն նախադրյալներից բացահայտի բնության օրենքների համընդհանուր և խելամիտ ներդաշնակության օրինաչափությունը։ Տեսության գեղագիտական որակները (գեղեցկությունը, բնական լինելը) դրանով իսկ դառնում է ոչ քիչ նշանակալի ֆիզիկական առավելություն։

Օբյեկտիվ իրականության հանդեպ հավատը, որը գոյություն ուներ անկախ մարդկային ընկալունակությունից, Այնշտայնը պաշտպանում էր Ռաբինդրանաթ Թագորի հետ իր հայտնի զրույցների ժամանակ, ով նույնքան հաստատակամությամբ մերժում էր այն[83]։ Այնշտայնն ասում էր.

Ճշմարտության գոյությանը հավատալու մեր տեսակետը, որը կախված չէ մարդուց, չի կարելի ոչ բացատրել, ոչ ապացուցել, սակայն դրան հավատում են բոլորը՝ նույնիսկ նախնադարյան ժամանակներում ապրող մարդիկ։ Մենք ճշմարտությանը վերագրում ենք գերմարդկային օբյեկտիվություն։ Այս իրականությունը, որը կախված չէ մեր գոյությունից, փորձից, բանականությունից անհրաժեշտ է մեզ. թեև մենք չենք կարող բացատրել, թե ինչ է այն նշանակում։

Կրոնական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնշտայնը կյանքի վերջին տարիներին

Այնշտայնի կրոնական հայացքները բանավեճերի առարկա են հանդիսացել դեռևս վաղ ժամանակներից։ Ոմանք պնդում են, որ Այնշտայնը հավատում էր Աստծու գոյությանը, ոմանք էլ նրան աթեիստ են համարում։ Բոլորն էլ իրենց տեսակետը հիմնավորելու համար մեջ էին բերում գիտնականի խոսքերը։

1921 թվականին Այնշտայնը հեռագիր ստացավ նյույորքյան ռաբբի Հերբերտ Հոլդշտեյնից. «Հավատո՞ւմ եք Դուք Աստծուն» (վճարված է 50 բառանոց պատասխանի համար)։ Այնշտայնը պատասխանեց 24 բառով. «Ես հավատում եմ Սպինոզայի Աստծուն, ով դրսևորում է իրեն մեր գոյության օրինաչափ ներդաշնակության մեջ, սակայն բոլորովին չեմ հավատում այն Աստծուն, ով անհանգստանում է մարդկանց ճակատագրերի և գործերի համար»[84]։ Գիտնականն ավելի կտրուկ արտահայտվեց «Նյու Յորք Թայմս»-ին տրված հարցազրույցում (1930 թ. նոյեմբեր). «Ես չեմ հավատում այն Աստծուն, ով պարգևատրում ու պատժում է, այն Աստծուն, ում նպատակները կերտված են մեր մարդկային նպատակներից։ Ես չեմ հավատում հոգու անմահությանը, թեև թույլ ուղեղները, ովքեր համակված են վախով և անհեթեթ եսասիրությամբ, ապաստան են գտնում նման հավատքի մեջ»[85]։

1940 թվականին Այնշտայնը պատմեց իր տեսակետի մասին «Նեյչր» (Nature) ամսագրին՝ «Գիտություն և կրոն» հոդվածում[86].

Իմ կարծիքով կրոնական լուսավորված մարդն այն մարդն է, ով իր հնարավորության սահմաններում առավելագույն ձևով ազատել է իրեն եսասիրական ցանկություններից և տարված է մտքերով, զգացմունքներով և նպատակներով, որոնք խիստ անձնական բնույթ են կրում… և դա կախված չէ այն բանից, թե արդյոք փորձ է արվում դա կապել աստվածային էակի հետ, հակառակ դեպքում Բուդդան և Սպինոզան կրոնական անձինք չէին համարվի։ Նման մարդու կրոնական լինելն այն է, որ նա չի կասկածում այդ գերմարդկային նպատակների կարևորության և մեծության վրա, որոնք չեն կարող ռացիոնալ կերպով հիմնավորվել, և դրա կարիքը չկա էլ… Այս իմաստով կրոնը դա մարդկության հնագույն նպատակն է՝ այդ արժեքների և նպատակների պարզորոշ և լրիվ գիտակցումն է, ինչպես նաև դրանց ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումը։

Այնուհետև նա համեմատական է անցկացնում գիտության և կրոնի միջև և ասում, որ գիտությունը կարող է ստեղծվել միայն այն մարդկանց կողմից, ովքեր ամբողջովին համակված են ճշմարտությունը հասկանալու ձգտումով։ Սակայն այդ զգացողության աղբյուրը կրոնն է հանդիսանում։ Այդտեղից էլ առաջացել է այն հավատը, որ այդ աշխարհի կանոնները ռացիոնալ են, այսինքն՝ բանականության համար հասանելի են։ Ես չեմ կարող պատկերացնել մի գիտնականի, ով չի հավատում դրան։ Դա կարելի է այսպես ձևակերպել. գիտությունն առանց կրոնի կաղ է, իսկ կրոնն առանց գիտության՝ կույր [87]։

Այնուհետև Այնշտայնը կրկին գրում է, որ հավատում է անձնավորված Աստծուն և պնդում.

Գոյություն չունի ոչ մարդու, ոչ էլ Աստծո գերիշխանություն՝ որպես բնության երևույթների անկախ պատճառներ։ Իհարկե Աստծո՝ որպես անձի մասին ուսմունքը, ով խառնվում է բնության երևույթների մեջ, չի կարող տառացիորեն հերքվել գիտության կողմից, սակայն այդ ուսմունքը կարող է իր հանգրվանը գտնել այն բնագավառներում, որտեղ գիտական միտքը դեռ չի կարող ներթափանցել։ Սակայն ես համոզված եմ, որ կրոնի մասին նման պատկերացումները ոչ միայն ամոթաբեր են, այլև ճակատագրական։

1950 թվականին Մ. Բերկովիցին գրած նամակում Այնշտայնը գրել է. «Ինչ վերաբերում է Աստծուն, ապա ես ագնոստիկ եմ։ Ես համոզված եմ, որ բարոյական սկզբունքների առաջնային կարևորությունը հստակորեն հասկանալու համար, որը կնպաստի կյանքը բարելավելուն, օրենսդրի հասկացության կարիք չկա, հատկապես այն օրենսդրի, որը աշխատում է պարգևատրման և պատժի սկզբունքով»[88]։

Այնշտայնը ևս մեկ անգամ նկարագրեց կրոնական իր հայացքները՝ պատասխանելով նրանց, ովքեր իրեն էին վերագրում հուդայաքրիստոնեական Աստծո նկատմամբ հավատքը[51][89].

Այն, ինչ դուք կարդացել եք իմ կրոնական համոզմունքների մասին, իհարկե, սուտ է։ Մի սուտ, որը պարբերաբար կրկնում են։ Ես չեմ հավատում Աստծուն որպես անձի և երբեք չեմ թաքցրել դա և պարզորոշ արտահայտել եմ դա։ Եթե իմ մեջ ինչ-որ բան կա, որը կարելի է կրոնական անվանել, ապա դա, անկասկած, տիեզերքի կառուցվածքով անսահման հիացմունքն է, համենայն դեպս այնքանով, որքանով, որ գիտությունը թույլ է տալիս։

1954 թվականին մահվանից մեկուկես տարի առաջ, Այնշտայնը գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին ուղղված նամակում այսպես է բնութագրել կրոնի հանդեպ իր վերաբերմունքը[90]՝

«Աստված» բառն ինձ համար մարդկային թուլությունների լոկ արտահայտումն ու արդյունքն է, իսկ Աստվածաշունչը՝ պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք համենայն դեպս բավականին երեխայական են։ Նույնիսկ ամենաբարդ մեկնաբանությունը չի կարող (ինձ համար) դա փոխել։

Այնշտայնի կրոնական հայացքների համապարփակ վերլուծությունը հրատարակել է նրա ընկեր Մաքս Ջեմմերն իր «Այնշտայնը և կրոնը» (1990 թ.) գրքում[91]։ Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ գիրքը հիմնված է ոչ թե Այնշտայնի հետ իր զրույցների վրա, այլև արխիվային նյութերի ուսումնասիրության վրա։

Ջեմմերն Այնշտայնին համարում է խորապես կրոնական մարդ, նրա հայացքներն անվանում է տիեզերական կրոն և գտնում է, որ Այնշտայնը Սպինոզայի պես Աստծուն չի նույնացրել Բնության հետ, սակայն Աստծուն համարել է առանձին չանձնավորած էակ, որը Տիեզերքի օրենքներում դրսևորվում է որպես հոգի, որը, ըստ Այնշտայնի խոսքերի, զգալիորեն գերազանցում է մարդու հոգուն։ Այնշտայնի աշակերտներից մեկը՝ Լեոպոլդ Ինֆելդը գրել է, որ երբ Այնշտայնը խոսում է Աստծո մասին, ապա նա միշտ ի նկատի ունի բնության օրենքների տրամաբանական պարզությունը և ներքին կապը։ Ես դա կանվանեի «Աստծո հանդեպ նյութական մոտեցում»[92]։

Գնահատում և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Պերսի Սնոուն Այնշտայնի մասին գրել է․

Եթե Այնշտայնը չլիներ, 20-րդ դարի ֆիզիկան կլիներ ուրիշ։ Նույն բանը չի կարելի ասել որևիցե մի այլ գիտնականի մասին... Նա հասարակական կյանքում զբաղեցրել է մի այնպիսի տեղ, որը դժվար թե զբաղեցնի ինչ-որ գիտնական ապագայում։ Ոչ ոք, փաստորեն, չգիտի, թե ինչու, սակայն նա մտել է ամբողջ աշխարհի գիտակցության մեջ՝ դառնալով գիտության կենդանի մարմնավորում և քսաներորդ դարի մտքի տիրակալ։

Նա ասել է՝ «Հոգատարությունն անհատի և նրա ճակատագրի մասին պետք է լինի գիտության հիմնական նպատակը։ Երբեք մի՛ մոռացեք դա ձեր գծագրերի և հավասարումների մեջ»։ Ավելի ուշ նա ասել է՝ «Արժեքավոր է միայն այն կյանքը, որը ապրել ես մարդկանց համար»…

Այնշտայնը եղել է ամենավեհանձն մարդը, ում մենք երբևէ հանդիպել ենք։

Ռոբերտ Օպենհեյմերը գրել է[93]

Նրա մեջ միշտ կար ինչ-որ կախարդական մաքրություն, միաժամանակ և մանկական, և անսահման համառ։

Բերտրան Ռասելը գրել է․

Ես կարծում եմ նրա աշխատանքը և նրա ջութակը տալիս էին իրեն զգալի երջանկություն, սակայն խորագույն ցավակցումը մարդկանց նկատմամբ և հետաքրքրությունը նրանց ճակատագրի մասին պաշտպանեցին Այնշտայնին այսպիսի մարդու համար ոչ պատշաճ հուսահատությունից… Այնշտայնի հետ շփումը տալիս էր անսովոր բավարարվածություն։ Չնայած իր հանճարին ու համբավին՝ նա պահում էր իրեն բացարձակ պարզ, առանց անգամ չնչին գերազանցության ոտնձգությունների... Նա եղել է ոչ միայն մեծ գիտնական, այլ նաև մեծ մարդ։

Գեդֆրի Հարդին բնութագրել է Այնշտայնին երկու բառով՝ «հեզ և իմաստուն»։

Նոբելյան կոմիտեի արխիվներում պահպանվել են Այնշտայնի մոտ 60 առաջադրման դիմումներ՝ կապված հարաբերականության տեսության ձևակերպման հետ, նրա թեկնածությունը հետևողականորեն առաջադրվում էր ամեն տարի սկսած 1910 թվականից մինչև 1922 թվականները (բացի 1911 և 1915 թվականներից)։ Սակայն մրցանակ նրան շնորհվել է միայն 1922 թվականին, ֆոտոէլեկտրիկական էֆեկտի տեսության համար, որը Նոբելյան կոմիտեի անդամներին թվացել էր որպես ավելի անվիճելի ներդրում գիտության մեջ։ Այս անվանակոչման արդյունքում Այնշտայնն ստացավ (նախկինում հետաձգված) մրցանակը 1921 թվականի համար միաժամանակ Նիլս Բորի հետ, ով ստացել էր 1922 թվականի մրցանակը։

Այնշտայնին շնորհվել են պատվավոր դոկտորի կոչումներ բազմաթիվ համալսարաններում, այդ թվում՝ Ժնևի, Ցյուրիխի, Ռոստոկի, Մադրիդի, Բրյուսելի, Բուենոս Այրեսի, Լոնդոնի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Գլազգոյի, Լիդսի, Մանչեսթերի, Հարվարդի, Փրինսթոնի, Նյու Յորքի (Օլբանի), Սորբոնի։

Որոշ այլ պարգևներ[94]՝

Ալբերտ Այնշտայնն ստացել է մի շարք պարգևներ նաև հետմահու՝

  • 1992 թ.՝ նա ընդգրկվեց Մայքլ Հարտի պատրաստած պատմության մեջ ամենաազդեցիկ մարդկանց ցանկում 10-րդ տեղում։
  • 1999 թ.՝ «Թայմ» ամսագիրն անվանեց Այնշտայնին «դարի մարդ»։
  • 1999 թ.՝ Գելափի հարցման արդյունքում Այնշտայնը XX դարի ամենաակնածալի մարդկանց ցանկում զբաղեցրեց 4-րդ տեղը
  • 2005 թվականը հայտարարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆիզիկայի տարի՝ ի պատիվ «հրաշքների տարվա» հարյուրամյակի, որը պսակվեց հատուկ հարաբերականության տեսության հայտնաբերումով։

ԱՄՆ մայրաքաղաքում տեղադրված է Այնշտայնի արձանը՝ ստեղծված Ռոբերտ Բերկսի կողմից (1979 թ. )։

Որոշ հիշարժան վայրեր՝ կապված Այնշտայնի հետ՝

  • Բեռն, Կրամգասե փողոց (գերմ.՝ Kramgasse), տուն համար 49, որտեղ գիտնականն ապրել է 1903-1905 թվականներին։ Այժմ այստեղ է գտնվում «Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարանը»։
  • Ցյուրիխ, Մուսոնշտրասե, տուն 12, ապրել է 1909-1911 թվականներին։
  • Ցյուրիխ, Գոֆշտրասե, տուն 116, ապրել է 1912-1914 թվականներին։
  • Բեռլին, Վիտելսբախերշտրասե, տուն 13, ապրել է 1914-1918 թվականներին (այս բեռլինյան տունը, ինչպես և հաջորդը, ավերվել է ռազմական գործողությունների արդյունքում 1945 թվականին)։
  • Բեռլին, Գաբերլանդշտրասե, տուն 5, ապրել է 1918-1933 թվականներին։
  • Փրինսթոն, Մերսեր-սթրիթ, տուն 112, ապրել է 1933-1955 թվականներին։

Հուշատախտակներ՝

Այնշտայնի անունով են կոչվել

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այնշտայնի օղակներ»

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Այնշտայնը դարձավ մի շարք գեղարվեստական վեպերի, ֆիլմերի և թատերական բեմադրությունների հերոս։ Մասնավորապես, նա հանդես է գալիս որպես գործող անձ Նիկոլաս Ռոգայի «Insignificance» ֆիլմում, Ֆրեդ Շեպիզիի «Բանականության գործակից» կատակերգությունում (որտեղ նրա դերը խաղում է Ուոլտեր Մատաուն), Ֆիլիպ Մարտինի «Այնշտայն և Էդինգտոն» (անգլ.՝ Einstein and Eddington) հեռուստաֆիլմում (2008 թ.), Սթիվ Մարտինի կատակերգական պիեսում, Ժան Քլոդ Կարյեի «Խնդրեմ, մսյե Այնշտայն» (ֆր.՝ Einstein S’il Vous Plait), Ալան Լայթմանի «Այնշտայնի երազանքները» (անգլ.՝ Einstein’s Dreams) վեպերում և այլն։ Մեծ ֆիզիկոսի կերպարի հումորային մասը դրսևորվում է Էդ Մետցգերի «Ալբերտ Այնշտայն. Գործունյա բոհեմացին» բեմադրությունում։ «Պրոֆեսոր Այնշտայնը», ով ստեղծել է խրոնոսֆերան և կանխում է Հիտլերի իշխանության գալը, գլխավոր կերպարներից մեկն է համակարգչային խաղերի Command & Conquer շարքում։ «Կաին XVIII» ֆիլմում գիտնականն ակնհայտորեն գրիմավորված է՝ նմանակելով Այնշտայնին։

Ալբերտ Այնշտայնի արտաքին տեսքը՝ հասուն հասակում սովորաբար հասարակ սվիտերով և խառնված մազերով, հանրաճանաչ մշակույթում ընդունվում է որպես «խելագար գիտնականների» կամ «ցրված պրոֆեսորների» մարմնավորում։ Բացի այդ, մշակույթում ակտիվորեն օգտագործվում է մեծ ֆիզիկոսի մոռացկոտությունը և անպրակտիկությունը, որոնք արտացոլվում են նաև բոլոր նրա գործընկերների վրա։ «Թայմ» ամսագիրը նույնիսկ անվանել է Այնշտայնին «մուլտիպլիկատորների իրականացած երազանք»[96]։

Լայն տարածում ունեն Ալբերտ Այնշտայնի լուսանկարները։ Առավել հայտնի է նրա լուսանկարը՝ կատարված ծննդյան 72-րդ տարեդարձի ժամանակ (1951 թ.)։ Լուսանկարիչ Արտուր Սասը խնդրել է Այնշտայնին ժպտալ լուսանկարման համար, ինչին մեծ գիտնականը պատասխանել է լեզու ցույց տալով։ Այս լուսանկարը դարձել է ժամանակակից մշակույթի սրբապատկերը՝ ներկայացնելով հանճարի և միևնույն ժամանակ կենսախինդ, կենդանի մարդու։ 2009 թվականի հունիսի 21-ին ամերիկյան աճուրդում Նյու Հեմփշիրում 1951 թվականին կատարված ինը բնօրինակ լուսանկարներից մեկը վաճառվել է 74 հազար ԱՄՆ դոլարով։ Ա. Այնշտայնը նվիրել էր այդ լուսանկարը իր ընկերոջը՝ լրագրող Հովարդ Սմիթին, և մակագրել էր լուսանկարի վրա, որ «հեգնական ծամածռությունը ուղղված է ամբողջ մարդկությանը»։

Այնշտայնի հանրաճանաչությունը ժամանակակից աշխարհում այնքան մեծ է, որ առաջանում են վիճելի պահեր մեծ գիտնականի անվան և արտաքին տեսքի լայնորեն օգտագործման մասին գովազդներում և առևտրական ապրանքանիշերում։ Քանի որ Այնշտայնը կտակել է իր ունեցվածքի մի մասը՝ ներառյալ իր լուսանկարների օգտագործումը, Երուսաղեմի հրեական համալսարանին, «Ալբերտ Այնշտայն» ապրանքանիշը գրանցվել է առևտրային ապրանքանիշի կարգավիճակով։ Համապատասխանաբար, Այնշտայնի անվան առևտրային նպատակներով օգտագործման ժամանակ անհրաժեշտ է ավելացնել նրան ™ նշանը։

Զանգվածային մշակույթում հանդես գալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելներ և այլընտրանքային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Այնշտայնի բազմակողմանի գիտական և քաղաքական ակտիվությունը տեղիք են տվել բազմաթիվ առասպելների, ինչպես նաև նրա գործունեությանը վերաբերող բազմաթիվ ոչ ավանդական գնահատականների առաջացմանը։ Դեռ գիտնականի կենդանության օրոք ստեղծվեցին բավականին մեծ թվով գրքեր, որոնք փոքրացնում կամ նույնիսկ բացառում էին նրա դերը ժամանակակից ֆիզիկայում։ Դրանում նշանակալի դեր խաղացին «արիացի» ֆիզիկոսներ Ֆիլիպ Լենարդն ու Յոհանես Շտարկը, ինչպես նաև մաթեմատիկոս Է. Ուիտիկերը։ Այդ գրականությունը լայն տարածում գտավ հիմնականում նացիստական Գերմանիայի օրոք, որտեղ օրինակ, հարաբերականության հատուկ տեսությունն ամբողջությամբ վերագրվում էր «արիացի» ֆիզիկոսներին։ Ժամանակակից ֆիզիկայի բնագավառում Այնշտայնի դերի փոքրացումն ընթանում է մինչ այսօր։ Օրինակ, ոչ շատ վաղուց առաջ էր քաշվել մի վարկած, ըստ որի Այնշտայնին վերագրված գիտական աշխատություններն իրականում պատկանում են ոչ թե իրեն, այլ իր կնոջը՝ Միլևա Մարիչին[99]։

Միլևա Մարիչի գիտական արժանիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Այնշտայնի հետ կապված բազմաթիվ առասպելներց մեկի՝ Միլևա Մարիչը (Այնշտայնի առաջին կինը) իբր թե օգնել է նրան մշակել հարաբերականության տեսությունը կամ նույնիսկ հենց ինքն է դրա հեղինակը։ Այս հարցը հետազոտվել է պատմաբանների կողմից[100]։ Ենթադրությունն ապացուցող որևէ փաստաթուղթ չի գտնվել։ Միլևան մաթեմատիկայից կամ ֆիզիկայից որևէ արտակարգ կարողություններ չի ունեցել։ Ավելին, նա նույնիսկ չի կարողացել հանձնել Պոլիտեխնիկումի ավարտական քննությունները[101]։ Նրա որևէ գիտական աշխատանք հայտնի չէ ո՛չ Այնշտայնի հետ համատեղ կյանքի, և ո՛չ էլ հետագա տարիներին (նա մահացել է 1948 թ.-ին)։ Նրա և Այնշտայնի միջև վերջերս հրապարակված երկխոսության մեջ նա որևէ կերպ չի հիշատակում հարաբերականության տեսությունը, մինչդեռ Այնշտայնը բազմաթիվ մտքեր է արտահայտում դրա շուրջ[100]։

Ո՞վ է հարաբերականության տեսության հեղինակը՝ Այնշտայնը թե՞ Պուանկարեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերականության հատուկ տեսության պատմությունը քննարկելիս ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ են առաջ քաշվում Այնշտայնի հասցեին. ինչո՞ւ իր առաջին հոդվածում՝ «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան»-ում, նա չի հիմնվել իրեն նախորդող գիտնականների աշխատանքների վրա, մասնավորապես Անրի Պուանկարեի և Հենդրիկ Լորենցի աշխատությունների վրա։ Երբեմն համոզված հայտարարություններ են հնչում, որ հարաբերականության հատուկ տեսությունն ստեղծել է Պուանկարեն, իսկ Այնշտայնի հոդվածում ոչ մի նոր բան չի գրվել։

Լորենցը մինչև կյանքի վերջն այդպես էլ չընդունեց հարաբերականության տեսությունը և միշտ հրաժարվում էր նրա նախակարապետը համարվելու պատվից։ «Հարաբերականության տեսությունները չառաջարկելու հիմնական պատճառն այն էր, որ ես մնում էի այն կարծիքին, որ միայն փոփոխական կարող է համարվել իսկական ժամանակ, իսկ իմ կողմից առաջարկվող տեղական ժամանակ պետք է դիտվի միայն որպես լրացուցիչ մաթեմատիկական մեծություն»։ Այնշտայնին ուղղված նամակում Լորենցը գրում է. «Ես ավելի ընդհանուր տեսության անհրաժեշտություն էի զգում, որը փորձում էի մշակել ավելի ուշ... Այդպիսի տեսության մշակման վաստակը Ձեզ է պատկանում (և պակաս չափով Պուանկարեին)»։

Պուանկարեի բովանդակալից աշխատություններին ոչ բավարար ուշադրություն էր հատկացվում ոչ միայն Այնշտայնի, այլև 20-րդ դարի բոլոր ֆիզիկոսների կողմից։ Նույնիսկ Ֆրանսիայում հարաբերականության ընդհանուր տեսության աշխատություններում Պուանկարեի կատարած ներդրումն ի սկզբանե արհամարհվում էր և միայն այդ տեսության հաստատումից հետո (1920-ական թթ.) գիտական պատմաբանները կրկին հայտնաբերեցին մոռացված աշխատությունները և Պուանկարեին հարգանքի տուրք մատուցեցին։

Խթանելով հետագա տեսական հետազոտությունները՝ Լորենցի աշխատանքն էական ազդեցություն չունեցավ նոր տեսության ընդունման և հաստատման հետագա գործընթացի վրա... Սակայն Պուանկարեի աշխատանքը ևս չկարողացավ լուծել այդ խնդիրը... Պուանկարեի հիմնարար հետազոտությունը նշանակալի ազդեցություն չունեցավ գիտնականների լայն շերտի հայացքների վրա...[102]

Դրա պատճառը Պուանկարեի ռելյատիվիստական հոդվածներում համակարգայնության բացակայությունն էր[103], ինչպես նաև Այնշտայնի և Պուանկարեի՝ ռելյատիվիզմի զգալի տարբեր ընկալումները։ Այնշտայնի բերած օրինակները, արտաքնապես նման լինելով Պուանկարեի բանաձևերին, տարբեր ֆիզիկական բովանդակություն ունեին[104][105]։

Հարաբերականության տեսության իրական ստեղծողը Այնշտայնն էր և ոչ թե Պուանկարեն, Լորենցը, Լարմորը կամ մեկ այլ գիտնական։ Բանն այն է, որ բոլոր այս հեղինակները չէին կտրվում էլեկտրադինամիկայից և խնդիրը չէին դիտում լայն տեսանկյունից... Այնշտայնն այլ կերպ մոտեցավ հարցին։ Նա նոր տեսանկյունից նայեց խնդրին՝ բոլորովին հեղափոխական տեսանկյունից[106]։

Անհրաժեշտ է նաև նշել այն փաստը, որ ո՛չ Լորենցը, ո՛չ էլ Պուանկարեն չեն վիճարկել Այնշտայնի առավելությունը հարաբերականության տեսության հարցում։ Լորենցը ջերմորեն էր վերաբերվում Այնշտայնին (հենց նա առաջադրեց Այնշտայնի թեկնածությունը Նոբելյան մրցանակի), իսկ Պուանկարեն բարձր և ընկերական գնահատանք տվեց Այնշտայնին իր հայտնի բնութագրում[43]։

Ո՞վ է հայտնագործել E=mc² բանաձևը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածի և էներգիայի փոխադարձ կապն արտահայտող օրենքը՝ E=mc², Այնշտայնի ամենահայտնի բանաձևն է։ Որոշ աղբյուրներ այս հարցում Այնշտայնին նախապատվություն տալը կասկածելի են համարում[107]՝ հղում անելով այն փաստին, որ համանման և նույնիսկ միևնույն բանաձևը գիտության պատմաբանների կողմից հայտնաբերվել են Նիկոլայ Ումովի ավելի վաղ (1873 թ.) աշխատանքներում[108], ինչպես նաև Ջոզեֆ Ջոն Թոմսոնի (1881 թ.), Օլիվեր Հևիսայդի (1890 թ.), Անրի Պուանկարեի (1900 թ.) և Ֆ. Հասենորլի (1904 թ.) աշխատություններում։ Բոլոր այս հետազոտությունները վերաբերվում էին մասնավոր դեպքերի՝ եթերի կամ լիցքավորված մասնիկների ենթադրվող հատկություններին։ Օրինակ՝ Ումովը հետազոտում էր եթերի խտության հնարավոր կախվածությունը էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի խտությունից, իսկ ավստրիացի ֆիզիկոս Ֆ. Հասենորլը 1904-1905 թթ. կատարած աշխատանքներում[109] ենթադրեց, որ ճառագայթման էներգիան համարժեք է լրացուցիչ «էլեկտրամագնիսական զանգվածի»-ն և նրա հետ առնչվում է հետևյալ բանաձևով՝ [110]։

Այնշտայնն առաջինը ներկայացրեց այդ առնչությունը որպես դինամիկայի համընդհանուր օրենք, որը վերաբերվում է նյութի բոլոր տեսակներին և չի սահմանափակվում էլեկտրամագնիսականությամբ։ Բացի այդ, վերը թվարկված գիտնականներից շատերը այդ օրենքը կապում էին հատուկ «էլեկտրամագնիսական զանգված»-ի գոյության հետ, որը կախված է էներգիայից[110]։ Այնշտայնը համախմբեց զանգվածների բոլոր տեսակները և նշեց հակադարձ կախվածությունը՝ ցանկացած ֆիզիկական առարկայի խտությունն աճում է էներգիային համընթաց։

Հիլբերտ և գրավիտացիոն դաշտի հավասարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերականության ընդհանուր տեսության (ՀԸՏ) գրավիտացիոն դաշտի վերջնական հավասարումները դուրս են բերվել գործնականորեն միաժամանակ (տարբեր մեթոդներով) Այնշտայնի և Հիլբերտի կողմից 1915 թվականի նոյեմբերին։ Մինչև վերջերս համարվում էր, որ Հիլբերտը ստացել է դրանք 5  Օր ավելի շուտ, սակայն ավելի ուշ է հրապարակել։ Այնշտայնը Բեռլինյան ակադեմիա է ներկայացրել հավասարումների ճիշտ ձևը պարունակող իր աշխատությունը նոյեմբերի 25-ին, իսկ Հիլբերտի հոդվածը, որը կոչվում էր «Ֆիզիկայի հիմունքներ», հայտարարվել էր 5  Օր դրանից առաջ՝ 1915 թվականի նոյեմբերի 20-ին Գյոթինգենի մաթեմատիկական միությունում զեկույցի ժամանակ, իսկ հետո փոխանցվել էր Գյոթինգենում Թագավորական մաթեմատիկական միությանը։ Հիլբերտի հոդվածը հրատարակվեց 1916 թվականի մարտի 31-ին։ Երկու գիտնականներն իրենց ձեռագրերի պատրաստման ժամանակ իրար հետ ունեցել են աշխույժ նամակագրություն, որի մի մասը պահպանվել է։ Այս նամակներից պարզ է դառնում, որ երկու հետազոտողներն էլ ունեցել են միմյանց վրա բեղմնավոր ազդեցություն։ Գրականության մեջ դաշտի հավասարումները անվանվում են «Այնշտայնի հավասարումներ»։

1997 թվականին հայտնաբերվեցին նոր փաստաթղթեր, մասնավորապես Հիլբերտի հոդվածի սրբագրությունը, որը թվագրված է դեկտեմբերի 6։ Այս փաստաթուղթը հայտնաբերողներ Լ. Կորին և համահեղինակները հետևություն արեցին, որ Հիլբերտը դուրս է բերել դաշտի «ճիշտ» հավասարումները ոչ թե 5 օրով շուտ, այլ 4 ամիս ավելի ուշ, քան Այնշտայնը[111]։ Պարզվեց, որ Հիլբերտի աշխատությունը, որը պատրաստվել էր հրապարակման Այնշտայնինից առաջ, երկու առումներով զգալիորեն տարբերվում է իր վերջնական տարբերակից[111].

  1. Դրա մեջ չկան դաշտի հավասարումներն իրենց դասական տեսքով, ինչպես դրանք հրապարակվել են Այնշտայնի հոդվածում (չի բացված բացարձակ ածանցյալով արտահայտությունը)։ Ավելի ուշ, սակայն, հայտնաբերվեց, որ սրբագրման 8-րդ թերթի վերին երրորդ մասը ինչ-որ պատճառով կտրված է, սակայն ենթատեքստը հիմք չի տալիս ենթադրելու, որ հենց այդ մասն էր պարունակում դաշտի հավասարումները։
  2. Բացի դաշտի հավասարումներից, Հիլբերտը ներմուծել է հավելյալ 4 ոչ ընդհանուր համատարբերակ պայմաններ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են հավասարումների լուծման միանշանակությունը ապահովելու համար։

Սա նշանակում է, որ Հիլբերտի տարբերակը սկզբում դեռևս ավարտված չէր և ընդհանուր դեպքում համատարբերակ չէր․ աշխատությունը բերվել է վերջնական տեսքի միայն հրապարակումից առաջ, երբ Այնշտայնի աշխատությունն արդեն հրատարակված էր։ Վերջնական ճշգրտումների ընթացքում, Հիլբերտը իր հոդվածի մեջ հղումներ է մտցրել Այնշտայնի զուգահեռ դեկտեմբերյան աշխատության վրա, և ավելացրել է դիտարկում այն մասին, որ դաշտի հավասարումները կարելի է պատկերացնել և այլ տեսքով (հետո նա գրել է Այնշտայնի դասական հավասարումը, սակայն առանց ապացույցի), և վերացրել է բոլոր դատողությունները հավելյալ պայմանների մասին։ Պատմաբանները համարում են, որ այդ ուղղումը հիմնականում արվել է Այնշտայնի հոդվածի ազդեցության տակ[111]։ Լ. Կորիի հետևությունը հաստատվել է նաև Տ. Զաուերի հոդվածում[112]։

Հետագա քննարկմանը, մասնակցեց նաև Ֆ. Վինթերբերգը՝ քննադատելով Կորիին (մասնավորապես, սրբագրության մեջ բացարկի գոյության մասին չհիշատակելու համար)[113]։

Հարկ է նշել, որ ըստ էության Այնշտայնի առաջնությունը հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծման մեջ երբեք չի վիճարկվել, այդ թվում նաև Հիլբերտի կողմից։ Այնշտայնի հետ կապված առասպելներից մեկը նշում է, որ Հիլբերտը ինքն առանց Այնշտայնի կողմից որևէ ազդեցության, դուրս է բերել ԸՀՏ հիմնական հավասարումները։ Ինքը՝ Հիլբերտը, այդպես չէր համարում և երբեք չէր հավակնում ԸՀՏ-ի որևիցե մի մասի առումով[114]։

Հիլբերտը պատրաստակամորեն ընդունում էր, որ մեծ գաղափարը պատկանում էր Այնշտայնին, և հաճախ այդ մասին խոսում էր իր դասախոսությունների ժամանակ։ «Ցանկացած տղա Գյոթինգենի փողոցներում ավելին է հասկանում քառաչափ երկրաչափության մեջ, քան Այնշտայնը, մի անգամ ասել է նա, սակայն հենց Այնշտայնն է կատարել այդ աշխատանքը, այլ ոչ թե մաթեմատիկոսները»։

Ընդունու՞մ էր արդյոք Այնշտայնը եթերի առկայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պնդում են, որ Այնշտայնը, որն սկզբում հերքում էր եթերը իր՝ 1905 թվականի «Շարժվող մարմինների էլեկտրոդինամիկայի մասին» աշխատությունում, որտեղ նա ասում էր, որ «լուսակիր եթերի» ներմուծումը ավելորդ է, ավելի ուշ ընդունել է դրա գոյությունը և նույնիսկ գրել է «Եթերը և հարաբերականության տեսությունը» (1920 թ.) անունով աշխատություն[115]։

Այստեղ եզրաբանական շփոթություն է։ Լորենց-Պուանկարեի լուսակիր եթերը Այնշտայնը երբեք չի ընդունել։ Վերոհիշյալ հոդվածում նա առաջարկում է վերադարձնել «եթեր» եզրին նրա սկզբնական (անտիկ ժամանակների) իմաստը՝ դատարկության նյութական լցնող էություն։ Այնշտայնն այդ մասին այդպես էլ գրում է «Եթերն իր նոր իմաստով, հարաբերականության ընդհանուր տեսության ֆիզիկական տարածությունն է[115]՝

Կարելի է բերել մի կարևոր փաստարկ եթերի վարկածի օգտին։ Բացառել եթերը, դա ի վերջո նշանակում է ընդունել, որ դատարկ տարածությունը չունի ոչ մի ֆիզիկական հատկություններ։ Այս մտքի հետ չեն համապատասխանում մեխանիկայի հիմնական փաստերը…

Ամփոփելով, կարելի է ասել, որ հարաբերականության ընդհանուր տեսությունը տալիս է տարածությանը ֆիզիկական հատկություններ, այսպիսով, այս իմաստով եթերը գոյություն ունի։ Համաձայն հարաբերականության ընդհանուր տեսության՝ տարածությունը չի կարելի պատկերացնել առանց եթերի, իրականում, այսպիսի տարածությունում ոչ միայն հնարավոր չէր լինի լույսի տարածումը, այլ նաև չէին կարող գոյություն ունենալ մասշտաբներ և ժամեր, և չէին լինի նաև տարածքա-ժամանակային հեռավորություններ բառի ֆիզիկական իմաստով։ Սակայն այդ եթերը չի կարելի պատկերացնել կազմված ժամանակի ընթացքում հետազոտելի մասերից, այսպիսի հատկություններ ունի միայն իրական նյութը, նույն կերպ և չի կարելի կիրառել նրա համար շարժման հասկացությունը։

Այսպիսի հին եզրի նոր իմաստը աջակցություն չունեցավ գիտական աշխարհում, և Այնշտայնն այլևս չշարունակեց պնդել իր առաջարկը։

Այլ առասպելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1962 թվականին առաջին անգամ հրապարակվել է տրամաբանական գլուխկոտրուկ, որն առավել հայտնի է «Այնշտայնի հանելուկ» անունով։ Հանելուկին այսպիսի անվանում տրվել է, հավանաբար, գովազդի նպատակով, քանի որ դրա մասին ոչ մի տեղ որևէ վկայություն չի գտնվել, Այնշտայնի կենսագրական գրքերից և ոչ մեկում այն չի հիշատակվում։
  • Այնշտայնի հայտնի կենսագրության մեջ հեղինակը պնդում է, որ նա 1915 թվականին իբր թե մասնակցել է ռազմական ինքնաթիռի նոր մոդելի նախագծի աշխատանքներին։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ[116] որ Այնշտայնն ուղղակի մի միտք է քննարկել փոքր ավիաընկերության հետ՝ «կատվի մեջք» տիպի թևով ինքնաթիռների պատրաստման շուրջ։ Ինչպես հետագայում Այնշտայնն է նշում, միտքն այնքան էլ հաջող չէր։
  • Այնշտայնին հաճախ նշում են հայտնի բուսակերների շարքում։ Այնշտայնը մի քանի տարվա ընթացքում աջակցել է բուսակերության գաղափարը, սակայն խիստ բուսակեր է դարձել միայն 1954 թվականին՝ իր մահից մոտ մեկ տարի առաջ[117]։
  • Գոյություն ունի չապացուցված մի ենթադրություն[118], որ Այնշտայնն իր մահից առաջ այրել է իր վերջին գիտական աշխատությունները, որոնք կարող էին մարդկությանը վնաս հասցնել։ Հաճախ այս թեման կապում են «Ֆիադելֆիական փորձի» հետ։ Այս պատմությունը հաճախ հիշատակվում է ԶԼՄ-ներում։ Դրա հիման վրա նույնիսկ «Վերջին հավասարումը» անվանումով ֆիլմ է նկարահանվել (անգլ.՝ The Last Equation)[119]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեկ այլ հարցը, որ նրան հաճախ էին տալիս, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց ստեղծել հարաբերականության տեսությունը, կեսկատակ կեսլուրջ, նա պատասխանում էր[120]՝
Ինչո՞ւ հենց ես եմ ստեղծել հարաբերականության տեսությունը։ Երբ ես ինձ տալիս եմ այդ հարցը, ապա ինձ թվում է, որ պատճառը հետևյալն է։ Նորմալ հասուն մարդն ընդհանրապես չի մտածում տարածության և ժամանակի խնդրի մասին։ Իր կարծիքով, նա այդ մասին արդեն մտածել է մանկությունում։ Իսկ ես էլ զարգացել եմ բանականորեն այնքան դանդաղ, որ տարածությունն ու ժամանակը սկսեցին զբաղեցնել իմ մտքերը, երբ ես արդեն մեծահասակ էի։ Բնականաբար, ես կարող էի ավելի խորը մտածել խնդրի մասին, քան նորմալ հակումներով երեխան։
  • Մի անգամ Գերմանիայում Այնշտայնը մասնակցեց բարեգործական համերգի։ Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հարցրեց իր հարևանուհուն՝ «Այս ո՞վ է նվագում» և ստացավ պատասխան՝ «Ինչպե՞ս, դուք չճանաչեցի՞ք։ Սա ախր ինքը Այնշտայնն է։» - «Ահ, այո, իհարկե»։ Հաջորդ օրը թերթում հայտնվեց փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար, Ալբերտ Այնշտայնի ելույթի մասին։ «Մեծ երաժիշտը» շատ ուրախացավ, կտրեց հոդվածը և հպարտորեն ցույց էր տալիս իր ծանոթներին՝ «Դուք կարծում եք, ես գիտնակա՞ն եմ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»[121]։
  • 1932 թվականին ամերիկյան «Կանանց հայրենասիրական ընկերությունը» պահանջեց թույլ չտալ Այնշտայնին մուտք գործել ԱՄՆ, քանի որ ըստ նրանց նա հայտնի խառնակիչ և կոմունիստ է։ Վիզա ի վերջո տվեցին, իսկ Այնշտայնը ցավով գրեց թերթում՝ «Ես երբեք չէի ստացել գեղեցիկ սեռից այսպիսի եռանդուն մերժում, իսկ եթե նույնիսկ ստացել էի, ապա ոչ այսքանից միանգամից»[122]։
  • Հայտնի լուսանկարը, որտեղ Այնշտայնը լեզու է ցույց տալիս, կատարվել է լրագրողների և լուսանկարչի պնդերեսության շնորհիվ, երբ նրանցից մեկը խնդրել է Այնշտայնին «ժպտալ խցիկին»[123]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալբերտ Այնշտայնի գիտական հրապարակումների ցանկ
  • «Այնշտայնի առցանց արխիվներ». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին. (անգլ.)
  • «Այնշտայնի աշխատությունները ETH գրադարանում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին. (անգլ.)
  • Այնշտայնի գիտական աշխատությունների ամբողջական ցանկ (անգլ.)
  • Հարաբերականության սկզբունքը (Հատուկ հարաբերականության տեսության վերաբերյալ աշխատությունների ժողովածու։ Կազմող Ա.Ա. Տյապկին ed.). Մոսկվա: Ատոմիզդատ. 1973. (ռուս.)
  • Ա. Այնշտայն (2008). Հարաբերականության տեսության վերաբերյալ աշխատություններ. Մոսկվա: Ամֆորա. ISBN 9785367008425.
  • Ա. Այնշտայն (1955). Հարաբերականության տեսության էությունը. Մոսկվա: ԻԼ. (ռուս.)
  • Ա. Այնշտայն (2000). Հարաբերականության տեսություն ընտրյալ աշխատություններ. Իժևսկ: Ռեգուլյարնայա ի խաոտիչնայա դինամիկա. էջ 224. ISBN 5-93972-002-1.(չաշխատող հղում) (ռուս.)
  • Ա. Այնշտայն (1965). Ֆիզիկան և իրականությունը. Մոսկվա: Նաուկա. (ռուս.)
  • Ա. Այնշտայն, Լ. Ինֆելդ (1965). Ֆիզիկայի էվոլյուցիան. Մոսկվա: Նաուկա. (ռուս.)
  • Այնշտայնը կրոնի մասին. Մոսկվա: Ալպինա նոն-ֆիկշն. 2010. էջ 144. ISBN 978-5-91671-056-4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.ige.ch/de/ueber-uns/einstein.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Эйнштейн Альберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 578—579.
  5. 5,0 5,1 5,2 Winter FD Jr. Einstein: His Life and Universe by Walter Isaacson. // Baylor University Medical Center ProceedingsTaylor & Francis, 2007. — Vol. 20, Iss. 4. — P. 431—432. — ISSN 0899-8280; 1525-3252doi:10.1080/08998280.2007.11928340
  6. 6,0 6,1 6,2 http://www.einstein-bern.ch
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  8. https://www.history.com/news/9-things-you-may-not-know-about-albert-einstein
  9. Brian, Dennis (1996), Einstein: A Life, New York: John Wiley & Sons, p. 127, ISBN 0-471-11459-6
  10. http://www.dichistoriasaude.coc.fiocruz.br/iah/pt/verbetes/acadbrci.htm
  11. http://www.abc.org.br/membro/albert-einstein/
  12. https://www.library.ethz.ch/en/Resources/Digital-library/Einstein-Online/Einstein-s-Studies-at-the-Polytechnic-Institute-in-Zurich-1896-1900
  13. Einstein A., Kleiner A. A New Determination of Molecular Dimensions — 1905. — doi:10.3929/ETHZ-A-000565688
  14. CONOR.Sl
  15. 15,0 15,1 Eine neue Bestimmung der MoleküldimensionenMathematics Subject Classification: 70—Mechanics of particles and systems — 1997.
  16. «Mohammad Raziuddin Siddiqui». Ias.ac.in. 1998 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  17. The Nobel Prize in Physics 1921Nobel Foundation.
  18. The Nobel Prize amounts
  19. Award winners : Copley MedalRoyal Society.
  20. The Hebrew University awards honorary degrees
  21. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 110.
  22. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
  23. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  24. Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
  25. Zahar, Élie (2001), Poincaré's Philosophy. From Conventionalism to Phenomenology, Carus Publishing Company, Chapter 2, p.41, ISBN 0-8126-9435-X.
  26. Վայթեկեր, Ե. (1955). «Ալբերտ Այնշտայն։ 1879-1955». Թագավորական Միության կրթաթոշակառուների կենսագրական հիշողությունները. 1: 37–67. doi:10.1098/rsbm.1955.0005. ISSN 0080-4606. JSTOR 769242.
  27. David Bodanis, E = mc2։ A Biography of the World's Most Famous Equation (New York: Walker, 2000).
  28. «The Nobel Prize in Physics 1921». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.

    Նոբելյան հանձնաժողովի «for his services to Theoretical Physics, and especially for his discovery of the law of the photoelectric effect» ձևակերպումը հաճախ է շփոթեցնում է ընթերցողին՝ ֆոտոէֆեկտի օրենքները վերագրելով Այնշտայնին։ Իրականում նա, Մաքս Պլանկի կողմից 1900 թ. առաջադրված լույսի քվանտային բնույթի թեզի հիման վրա, առաջինն է տեսականորեն բացահայտել Ալեքսանդր Ստոլետովի ֆոտոէֆեկտի օրենքների քվանտային բնույթը։

  29. Այնշտայն. Գիտություն և կրոն Արխիվացված 2011-07-22 Wayback Machine(անգլ.)
  30. title=Einstein: Science and Religion. Դառնալով ազատամիտ և գիտնական
  31. Վ. Լվով «Ալբերտ Այնշտայնի կյանքը»
  32. «Այնշտայնի և Մարիչի կյանքի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  33. «Դիրկ Սոլտաու «Ալբերտ Այնշտայն»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  34. «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան»
  35. Անրի Պուանկարե «Գիտության մասին», 1983 թ, էջ 524
  36. Բ. Սպասսկի «Ֆիզիկայի պատմություն», ք. Մոսկվա, 1977 թ., 2-րդ հատոր, էջ 183-187
  37. «Նեյլ Էշբի «Հարաբերականությունը գլոբալ տեղորոշման համակարգում»». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  38. Մաքս Բորն «Այնշտայնը և լույսի քվանտները», 1956 թ.
  39. Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմություն. քվանտային տեսության զարգացումն Այնշտայնի կողմից
  40. Բ. Սպասսկի «Ֆիզիկայի պատմություն», 1977 թ, հատոր 2, էջ 74
  41. Մ. Բոռն «Ֆիզիկան իմ սերնդի կյանքում» Հոդվածների ժողովածու, 1963 թ., էջ 361
  42. 42,0 42,1 Ա. Սուխանով «Կարդալով Այնշտայն՝ վիճակագրական թերմոդինամիկայի աղբյուրները», 2009 թ., փետրվարի 10
  43. 43,0 43,1 Ա. Տյապկին «Պուանկարե», 1982 թ, էջ 408
  44. Լ․ Լանդաու, Ե․ Լիֆշից «Դաշտի տեսություն»
  45. Մ. Քլիֆորդ «Այնշտայնի հարաբերականությունը և առօրյա կյանքը»
  46. «Այնշտայնի քաղաքացիությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  47. Ա. Այնշտայն «Գիտական աշխատությունների ժողովածու», 2-րդ հատոր, էջ 120-129
  48. Բ. Լվով «Ալբերտ Այնշտայնի կյանքը», էջ 205
  49. «Վ. Ֆրենկել, Բ. Յավելով «Այնշտայն՝ հայտանգործություններ և փորձ»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  50. Միլո Վոլֆ «Շրյոդինգերի տիեզերքը և բնական օրենքների սկզբնաղբյուրը», էջ 82
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 Է. Դյուկաս, Բ. Հոֆման. Ալբերտ Այնշտեյնը որպես մարդ.
  52. Փոլ Դիրակ «Հիշողություններ արտասովոր դարաշրջանի վերաբերյալ», 1990 թ
  53. «Վ. Սմիլգա «10 պատմություն մաթեմատիկոսների և ֆիզիկոսների մասին»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  54. Փ. Ֆրանկ «Այնշտայնը, նրա կյանքը և ժամանակաշրջանը», ք. Նյու Յորք, 1947 թ, էջ 232
  55. Խաղաղության և պատերազմի ժամանակաշրջան
  56. Նոր ժամանակ «Պրոֆեսոր Ա. Այնշտայնի մի քանի սխալների մասին. խորհրդային գիտնականների բաց նամակը», 1947 թ, էջ 14-17
  57. Նոր ժամանակ «Քաղաքականության մեջ անհոգության և սխալների մեջ համառության մասին», 1948 թ, էջ 12-15
  58. Բ. Փարկեր «Տիեզերքի միասնական տեսությունը փնտրելով», 2001 թ
  59. Seelig С «Albert Einslein. Leben und Work eines Genies unserer Zeit», 1960 թ.
  60. Ֆ. Գերնեկ «Ալբերտ Այնշտայն. Կյանքը հանուն ճշմարտության, մարդասիրության և խաղաղության»
  61. Օ'Քոնոր, Ե. Ռոբերթսոն «Մաթեմատիկայի ՄակԹութորյան պատմությունը», 1997 թ.
  62. Նյու Յորք Թայմս «Պարոն Ալբերտ Այնշտայնը մահացավ 76 տարեկանում։ Աշխարհը սգում է մեծ գիտնականի մահը։», 1955 թ.
  63. Կուզնեցով Բ. Գ. (1980). Ալբերտ Այնշտայն. Կյանքը, մահը և անմահությունը. էջեր 206, 228.
  64. Այնշտայնը 1920 թ. ապրիլին Պաուլ Էրենֆեստին գրել է. «Ես մեծ հիացմունքով եմ կարդում «Կարամազով եղբայրներ»։ Դա ամենազարմանալի գիրքն է, որ երբևէ ընկել է իմ ձեռքը։»
  65. Չ. Պ. Սնոու Այնշտայն
  66. Կուզնեցով Բ. Գ. (1980). Ալբերտ Այնշտայն. Կյանքը, մահը և անմահությունը. էջ 262.
  67. Կուզնեցով Բ. Գ. (1980). Ալբերտ Այնշտայն. Կյանքը, մահը և անմահությունը. էջ 186.
  68. Ա. Այնշտայն (1949). Ինչո՞ւ սոցիալիզմ. Monthly Review.
  69. Писатели и деятели искусства мира о В. И. Ленине. М., 1976. С. 206.
  70. Այնշտայնի նամակը խորհրդային գիտնականներին. Эйнштейновский сборник. 1986-1990. 1990. էջ 10-16.
  71. Ալբերտ Այնշտայնի նամակը Ստալինին և խորհրդային դիվանագետներին «Звезда» Ամսագիր, 1994, № 12, էջ 187-193
  72. Frank P. (1947). Einstein, his life and times. New York. էջ 154.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  73. Դոկտոր Այնշտայնը փակում է համալսարանի նախագիծը (The New York Times ed.). 22 Հունիս 1947.
  74. «Ալբերտ Այնշտայնը գործը ԿՀՎ-ում». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
  75. Гернек Ф. Альберт Эйнштейн. Жизнь во имя истины, гуманизма и мира. Указ. соч. էջ 161-162.
  76. «Այնշտայնը և Սիոնիզմի ընդհանուր վերլուծումը» Jewish Daily Forward, 24 Հուլիսի 2009
  77. «Ով է Այնշտայնի իրավունքների ժառանգորդը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  78. Ա․ Այնշտայն, Լ․ Ինֆելդ «Ֆիզիկայի էվոլյուցիա», 1965 թ, 241 էջ
  79. Ջ․ Բեռնշտեյն «Ernst Mach amd the Quarks», 2010 թ, 12 էջ
  80. Heisenberg "Encounters with Einstein, and other Essays on Peoples, Places and Particles", 1983, էջ 114 }}
  81. նամակներ Մ․ Սոլովինին, 1952 թ. մարտի 30
  82. Ալբերտ Այնշտայն «Գիտական աշխատությունների ժողովածու», հատոր 4, էջ 259
  83. Այնշտայնի զրույցները Թագորի հետ
  84. Դենիս Բրայան «Այնշտայնի կյանքը», Նյու Յորք, 1996 թ.
  85. Վ․ Լվով «Ալբերտ Այնշտայնի կյանքը», էջ 233
  86. Ալբերտ Այնշտայն «Գիտություն և կրոն», Նեյչր շաբաթագիր, 146 հատոր, էջ 605-607, 1940 թ.
  87. Albert Einstein «Science, Philosophy and Religion: a Symposium», 1941, տես նաև Լ․ Յարոսլավսկու թարգմանությունը
  88. Ալբերտ Այնշտայնի՝ Մ․ Բերկովիցին գրած նամակը, հոկտեմբերի 25, 1950 թ.; Einstein Archive 59-215; from Alice Calaprice, ed., The Expanded Quotable Einstein, Princeton, New Jersey: Princeton University Press, 2000, p. 216
  89. «Ալբերտ Այնշտայն (1879-1955)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  90. What he wrote // The Guardian, 13 May 2008 русский перевод
  91. Մաքս Ջեմմեր «Այնշտայնը և կրոնը», 1999 թ.
  92. Մ․ Սկիբիցկի «Աստված և «հավատող» գիտնականները», Մոսկվա, էջ 17, 1976 թ.
  93. Ռ. Ի. Օպենհեյմեր (1979). Այնշտայն, հարյուրամյակը. Բոստոն: Հարվարդի համալսարանի հրատարակչություն. էջ 44.
  94. Տես պարգևների ցանկը, Այնշտայնի պարգևները և մրցանակները Արխիվացված 2017-07-02 Wayback Machine կայքում(անգլ.)
  95. Ալբերտ Այնշտայնի անվան ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոսկե մեդալ, որն ստեղծվել է 1979 թվականին՝ Ա. Այնշտայնի ծննդյան հարյուրամյակի առթիվ
  96. Հարյուրամյակի մարդը. Ալբերտ Այնշտայն Արխիվացված 2006-02-21 Wayback Machine Ֆրեդրիկ Գոլդեն, 3 ապրիլ 2000 (անգլ.)
  97. 97,0 97,1 Ալբերտ Այնշտայնը խաղերում
  98. I.Q. (Բանականության գործակից)
  99. «John Stachel. Anti-Einstein sentiment surfaces again». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  100. 100,0 100,1 Weinstein G. (2012). «Did Mileva Marić assist Einstein in writing his 1905 path breaking papers?» (անգլերեն). Cornell University. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
  101. Holton G., Einstein, History, and Other Passions, «Harvard University Press»։
  102. Ալեքսեյ Տյապկին, Ա. Շիբանով «Հրաշալի մարդկանց կյանքը», 1982 թ, էջ 304-305
  103. Ս. Սուվորով «Այնշտայն՝ հարաբերականության տեսության ստեղծումը և մի քանի իմացաբանական դասեր», 1979 թ, 128 հատոր
  104. Իգոր Կոբզարյով «Պուանկարեի զեկույցը և տեսական ֆիզիկան հարաբերականության տեսության ստեղծման նախօրյակին», 1974 թ, հատոր՝ 113, էջ 692
  105. Վ. Գինզբուրգ «Ո՞վ և ի՞նչպես է ստեղծել հարաբերականության տեսությունը», 1974 թ., էջ 125-140(չաշխատող հղում)
  106. «Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», 1974 թ., էջ 46». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  107. Մեծ և անկատար
  108. Ն. Ումով «Պարզ միջավայրերի տեսությունը և էլեկտրաստատիկ և էլեկտրադինամիկ փոխազդեցությունների հիմնական օրենքների հետևանքներում դրա կիրառումը», Օդեսա, 1873 թ.
  109. Ֆ. Հասենորլ. Zur -Theorie der Strahlung in bewegten Korpern. Ann. Phys., Band 15, Seite 344-370, (1904); 16, 589 (1905).
  110. 110,0 110,1 «Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», հատոր՝ 3, 1974 թ.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  111. 111,0 111,1 111,2 Վ. Պ. Վիզգին Այնշտայնի և Հիլբերտի կողմից գրավիտացիոն դաշտի հավասարումների հայտնաբերման մասին (նոր նյութեր)։ ՈւՖՆ № 171 (2001), էջ. 1347.
    Տես նաև Հիլբերտ, որտեղ ցիտվում է Լ. Կորի, Ջ. Ռենն, Ջ. Ստաչել. (1997). «Հիլբերտ-Այնշտայնի առաջնորդության վեճի ուշացած լուծումը» (278 (14 Նոյեմբեր)). Սայենս. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link):
  112. Տիլման Զաուեր (1999). «Հայտնաբերման հարաբերականությունը. Հիլբերտի առաջին հոդվածը ֆիզիկայի հիմունքների մասին» (PDF). Ճշգրիտ գիտությունների պատմության արխիվ (53): 529–575.
  113. «Ֆ. Վինթերբերգ. «Լ. Կորիի, Ջ. Ռեննի և Ջ. Ստաչելի «Հիլբերտ-Այնշտայնի առաջնորդության վեճի ուշացած լուծումը» հոդվածի մասին»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  114. Հիլբերտ. Կոնստանտին Ռիդ, Մոսկվա. Նաուկա, 1977 թ.
  115. 115,0 115,1 Ա. Այնշտայն. Գիտական աշխատությունների հավաքածու. Vol. 1. էջեր 682–689.
  116. Ֆրենկել Վ.Յ., Յավլև Բ. Ե., Այնշտայն. գյուտերն ու փորձերը։
  117. «History of Vegetarianism - Albert Einstein». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
  118. «Тайна Альберта Эйнштейна». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
  119. «THE LAST EQUATION (2010)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
  120. Ա. Այնշտայն (1956). Նամակներ Մաուրիս Սոլովինին. Փարիզ. էջ 21.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  121. Ֆրիման (1958). Ալբերտ Այնշտայնի պատմությունը. Նյու Յորք. էջ 124.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  122. Ա. Այնշտայն (1934). Ինչպես եմ տեսնում աշխարհը. Փարիզ. էջ 57.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  123. Հանս-ժոզեֆ Կուպեր (2000). «Լուսանկարը տարածվում է աշխարհով մեկ - Այնշտայնի լեզուն» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարլ Զելիգ, Ալբերտ Էյնշտեյն, Ե., Դարակ, 2020, 288 էջ։ ISBN 978-9939-9225-1-5
  • Brian, Denis (1996). Einstein: A Life. New York։ John Wiley.
  • Clark, Ronald (1971). Einstein: The Life and Times. New York։ Avon Books.
  • Fölsing, Albrecht (1997)։ Albert Einstein: A Biography. New York։ Penguin Viking. (Translated and abridged from the German by Ewald Osers.) ISBN 978-0-670-85545-2
  • Highfield, Roger; Carter, Paul (1993). The Private Lives of Albert Einstein. London: Faber and Faber. ISBN 978-0-571-16744-9.
  • Hoffmann, Banesh, with the collaboration of Helen Dukas (1972)։ Albert Einstein: Creator and Rebel. London։ Hart-Davis, MacGibbon Ltd. ISBN 978-0-670-11181-7
  • Isaacson, Walter (2007)։ Einstein: His Life and Universe. Simon & Schuster Paperbacks, New York. ISBN 978-0-7432-6473-0
  • Moring, Gary (2004)։ The complete idiot's guide to understanding Einstein ( 1st ed. 2000). Indianapolis IN։ Alpha books (Macmillan USA). ISBN 0-02-863180-3
  • Pais, Abraham (1982)։ Subtle is the Lord: The science and the life of Albert Einstein. Oxford University Press. ISBN 978-0-19-853907-0. The definitive biography to date.
  • Pais, Abraham (1994)։ Einstein Lived Here. Oxford University Press. ISBN 0-19-280672-6
  • Parker, Barry (2000)։ Einstein's Brainchild: Relativity Made Relatively Easy!. Prometheus Books. Illustrated by Lori Scoffield-Beer. A review of Einstein's career and accomplishments, written for the lay public. ISBN 978-1-59102-522-1
  • Schweber, Sylvan S. (2008)։ Einstein and Oppenheimer: The Meaning of Genius. Harvard University Press. ISBN 978-0-674-02828-9.
  • J. Robert Oppenheimer, J.R. (1971)։ "On Albert Einstein," p. 8–12 in Science and synthesis: an international colloquium organized by Unesco on the tenth anniversary of the death of Albert Einstein and Teilhard de Chardin, Springer-Verlag, 1971, 208 pp. (Lecture delivered at the UNESCO House in Paris on 13 December 1965.) Also published in The New York Review of Books, 17 March 1966, On Albert Einstein by Robert Oppenheimer

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Այնշտայն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Այնշտայն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 50