Jump to content

Իլզե Այխինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլզե Այխինգեր
գերմ.՝ Ilse Aichinger
Ծննդյան անունգերմ.՝ Ilse Aichinger
Ծնվել էնոյեմբերի 1, 1921(1921-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 11, 2016(2016-11-11)[5][1][2][…] (95 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[6]
Մասնագիտությունգրող, radio playwright, բանաստեղծուհի և վիպասան
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունGymnasium Sacre Coeur Wien?, Ursulinenkloster Wien? և Վիեննայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Greater Hope?
ԱնդամակցությունԽումբ 47, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա[7], Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Գերմանիայի ՊԵՆ-կենտրոն
ԱշխատավայրS. Fischer Verlag
Պարգևներ

Անտոն Վիլդգանսի մրցանակ

Ավստրիայի պետական մեծ մրցանակ գրականության բնագավառում

Մարի Լուիս Կաշնիտցի մրցանակ

Մելլի Զաքսի մրցանակ

Immermann-Preis?

Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակ

Weilheim Literature Prize?

Award of the Gruppe 47?

Մանես Շպերբերի մրցանակ

Günter-Eich-Preis?

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Ժոզեֆ Բրեյտբախի մրցանակ

Ավստրիական մրցանակ գեղարվեստական գրականության ոլորտում

Ֆրանց Նաբլի մրցանակ

Վիեննա քաղաքի մրցանակ գրականության ասպարեզում

[8]

Peter Rosegger award?

Բրեմեն քաղաքի գրականական մրցանակ

Ավստրիական մրցանակ գրականության բնագավառում

Roswitha Prize?

Ավստրիական գրահրատարակիչների պատվավոր մրցանակ՝ գործունեության և մտքերի հանդուրժողականության համար

և

Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգև

ԱմուսինGünter Eich?
ԶավակներClemens Eich? և Mirjam Eich?
Изображение автографа
 Ilse Aichinger Վիքիպահեստում

Իլզե Այխինգեր (գերմ.՝ Ilse Aichinger, նոյեմբերի 1, 1921(1921-11-01)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - նոյեմբերի 11, 2016(2016-11-11)[5][1][2][…], Վիեննա, Ավստրիա[6]), ավստրիացի բանաստեղծուհի։ Նրա ստեղծագործություններում արտացոլված են նացիստների կողմից հրեաների հետապնդումները. դրանք հիմնականում գրվել են ինքնակենսագրական տեղեկությունների հիման վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլզե Այխինգերը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 1-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կաթոլիկ ուսուցչի ընտանիքում։ Նրա հրեա մայրն աշխատում էր որպես բժշկուհի։ Քանի որ մոր ընտանիքն արդեն ասիմիլյացիայի էր ենթարկվել, ուստի զավակները դաստիարակվում են որպես կաթոլիկներ։ Շուտով ծնողները բաժանվում են և Իլզեն երկվորյակ քրոջ հետ մնում է մոր մոտ։

Իլզե Այխինգերի մանկությունն անցնում է Լինցում և Վիեննայում, որտեղ նրա ընտանիքը մշտապես հետապնդվում էր Նացիստական Գերմանիայի կողմից սկսած 1933 թվականից։ 1945 թվականին Իլզեն սկսում է բժշկություն ուսումնասիրել, միաժամանակ նաև զբաղվում գրական գործունեությամբ։ 1948 թվականին ավարտում է կրթությունը։ Նույն թվականին հրատարակում է իր անդրանիկ վեպը։ 1953 թվականին բանաստեղծուհին ամուսնանում է պոետ Գյունտեր Այխի հետ։

Իլզե Այխինգերն իր մահկանացուն կնքում է 2016 թվականի նոյեմբերի 11-ին Վիեննայում։

1955 թվականին Դյուսելդորֆի կայսերական մրցանակ է ստանում, ինչպես նաև Բրեմենի գրական մրցանակ։ 1956 թվականին Իլզեն Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ է դառնում։ 1963 թվականին տեղափոխվում է Զալցբուրգի արվարձան։ 1971 թվականին արժանանում է Նելլի Զաքսի, իսկ 1982 թվականին Պետրարկայի անվան մրցանակների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gisela Lindemann: Ilse Aichinger. Beck, München 1988, ISBN 3-406-32276-X.
  • Kurt Bartsch, Gerhard Melzer (Hrsg.): Ilse Aichinger. Droschl, Graz / Wien 1993, ISBN 3-85420-350-0.
  • Samuel Moser (Hrsg.): Ilse Aichinger. Leben und Werk. S. Fischer, Frankfurt am Main 1995, ISBN 3-596-12782-3.
  • Britta Herrmann, Barbara Thums (Hrsg.): «Was wir einsetzen können, ist Nüchternheit». Zum Werk Ilse Aichingers. Königshausen & Neumann, Würzburg 2001, ISBN 3-8260-2091-X.
  • Roland Berbig: Ilse Aichinger. In: Text + Kritik 175. edition text + kritik, München 2007, ISBN 978-3-88377-902-7.
  • Verena Auffermann: Ilse Aichinger — Geboren, um zu verschwinden. In: Verena Auffermann, Gunhild Kübler, Ursula März, Elke Schmitter (Hrsg.): Leidenschaften. 99 Autorinnen der Weltliteratur. C. Bertelsmann, München 2009, ISBN 978-3-570-01048-8, S. 17—20.
  • Berliner Hefte zur Geschichte des literarischen Lebens 9 (2010) (Themenheft Ilse Aichinger hrsg. v. Roland Berbig / Hannah Makus [196 S.]). ISSN 0949-5371
  • Beatrice Eichmann-Leutenegger: ‚Diese Sucht, einfach wegzubleiben‘. Zum 90. Geburtstag von Ilse Aichinger. In: Stimmen der Zeit, Heft 11, November 2011, S. 767—775. Verlag Herder, Freiburg.
  • Iris Radisch: Ilse Aichinger wird 75: Ein ZEIT-Gespräch mit der österreichischen Schriftstellerin. In: Die Zeit, Nr. 45/1996.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլզե Այխինգեր» հոդվածին։