Ռուդոլֆ Մյոսբաուեր
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմ.՝ Rudolf Ludwig Mößbauer, հունվարի 31, 1929[1][2][3][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[1] - սեպտեմբերի 14, 2011[4][2][3][…], Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-1957 թվականներին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960 թվականներին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961 թվականից՝ պրոֆեսոր), 1964-1972 թվականներին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972 թվականից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։
Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958 թվականին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мёссбауэр Рудольф Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Münchner Physik-Nobelpreisträger Mößbauer ist tot (գերմ.) // Bild — B: Axel Springer SE, 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ 6,0 6,1 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ https://www.pas.va/en/academicians/deceased/moessbauer.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Mössbauer_Rudolf
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #121192334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1961 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Մյոսբաուեր» հոդվածին։ |
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 2011 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով