Սոբիբոր
Սոբիբոր (լեհ.՝ Sobibór, գերմ.՝ SS-Sonderkommando Sobibor), մահվան ճամբար՝ կազմակերպված նացիստների կողմից Լեհաստանում։ Գործել է 1942 թվականի մայիսի 15-ից մինչև 1943 թվականի հոկտեմբերի 15-ը։ Ճամբարում սպանվել են շուրջ 250 հազար հրեաներ[1][2]։ 1943 թվականի հոկտեմբերի 14-ին Սոբիբորում է տեղի ունեցել նացիստական մահվան ճամբարներում կազմակերպված խոշոր ապստամբություններից միակը, որ ավարտվել է հաջողությամբ։ Այն ղեկավարել է խորհրդային սպա Ալեքսանդր Պեչերսկին։
Ճամբարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոբիբոր ճամբարը տեղակայված է եղել Լեհաստանի հարավ-արևելքում՝ Սոբիբոր գյուղի մոտ (ներկայում՝ Լյուբլինի վոեվոդություն)։ Այն ստեղծվել է «Ռեյնհարդ գործողության» շրջանակներում, որի նպատակն էր, այսպես կոչված, «գեներալ-նահանգապետության» (Լեհաստանի՝ Գերմանիայի կողմից գրավված տարածքները) հրեա բնակչության զանգվածային ոչնչացումը։ Հետագայում ճամբար են բերել հրեաներ օկուպացված մյուս երկրներից՝ Լիտվայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Չեխոսլովակիայից և ԽՍՀՄ-ից[3][4]։
1942 թվականի ապրիլից ճամբարի պարետը եղել է ՍՍ օբերշտուրմֆյուրեր Ֆրանց Շտանգլը, իսկ նրա շտաբը կազմված էր շուրջ 30 ՍՍ ենթասպաներից[5], որոնցից շատերն ունեին էվթանազիայի գործողությանը մասնակցելու փորձ։ Ճամբարի շուրջը պահակություն անելու համար հավաքվել են կոլաբորացիոնիստներ՝ նախկին ռազմագերիներ Կարմիր բանակից, որոնց մեծ մասը (90-120 մարդ) ուկրաինացիներ էին[6], այսպես կոչված «տրավնիկներ», քանի որ նրանց մեծ մասը ուսուցում էին անցել «Տրավնիկի» համակենտրոնացման ճամբարում[7]։ Շարքային պահակներ են հավաքվել նաև քաղաքացիական անձանցից։
Ճամբարը տեղակայված էր անտառում՝ Սոբիբոր կիսակայարանի մոտ։ Երկաթուղին մտնում էր փակուղի, ինչը պետք է նպաստեր գաղտնիքի պահպանմանը։ Ճամբարը շրջապատված էր չորս շարք փշալարերով, որոնց բարձրությունը կազմում էր երեք մետր։ Փշալարերի երրորդ և չորրորդ շարքերի միջև ընկած տարածությունն ականապատված էր։ Առաջինի ու երկրորդի միջև քայլում էին պարեկները։ Գիշերն ու ցերեկը դիտանոցների վրա, որտեղից երևում էր արգելափակոցների ողջ համակարգը, հերթապահում էին ժամապահները։
Ճամբարը բաժանվում էր երեք հիմնական մասերի՝ «ենթաճամբարների», որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հստակ սահմանված նշանակությունը։ Առաջինում տեղակայված էր աշխատանքային ճամբարը (արհեստանոցներ և բնակելի բարաքներ), երկրորդում՝ որպես վարսավիրանոց ծառայող բարաքն ու պահեստները, որտեղ պահվում և տեսակավորվում էին սպանվածների իրերը։ Երրորդում գտնվում էին գազի խցիկները, որտեղ սպանվում էին մարդիկ։ Այդ նպատակով գազի խցիկին կից կառույցում տեղադրված էին տանկերի հին շարժիչներ, որոնք աշխատելիս արտադրում էին շմոլ գազ, որը խողովակներով անցնում էր գազի խցիկ[8][4]։
Ճամբար բերված կալանավորների մեծ մասը գազի խցիկ էին ուղարկվում նույն օրը։ Միայն մի չնչին մասն էր կենդանի մնում և օգտագործվում ճամբարում զանազան աշխատանքներ կատարելու համար[8]։
Ճամբարի գոյության մեկուկես տարվա ընթացքում այնտեղ սպանվել է շուրջ 250 000 հրեա։
Կալանավորների ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենիամին Կավերինի և Պավել Անտոկոլսկու «Ապստամբություն Սոբիբորում» (ռուս.՝ «Восстание в Собибуре», «Знамя» ամսագիր, N 4, 1945)[9] ակնարկում ներկայացվում են նախկին կալանավոր Դով Ֆայնբերգի վկայությունները, որ նա տվել է 1944 թվականի օգոստոսի 10-ին[10]։ Ֆայնբերգի խոսքերով՝ կալանավորները սպանվում էին աղյուսե շենքում, որ կոչվում էր «բաղնիք» և տեղավորում էր շուրջ 800 մարդ[8]․
Երբ ութ հարյուր մարդուց բաղկացած հերթական խմբաքանակը մտնում էր «բաղնիք», դուռն ամուր փակվում էր։ Կցակառույցում աշխատում էր մեքենան, որ արտադրում էր խեղդող գազ։ Արտադրված գազը լցվում էր բալոնները, որոնցից խողովակներով անցնում էր շենք։ Սովորաբար տասնհինգ րոպե անց խցիկում բոլոր գտնվողները խեղդված էին լինում։ Շենքում պատուհաններ չկային։ Միայն վերևից կար ապակե պատուհան, և գերմանացին, որին ճամբարում կոչում էին «բաղնեպան», հետևում էր դրանով՝ ավարտված է արդյոք սպանման գործընթացը։ Նրա ազդանշանով գազի հաղորդումը դադարեցվում էր, հատակը մեխանիկորեն շարժվում էր, և դիակներն ընկնում էին ցած։ Նկուղում գտնվում էին վագոնիկներ, և դատապարտյալների խումբը դրանց վրա դասավորում էր դիակները։ Վագոնիկները նկուղից գնում էին անտառ։ Այնտեղ փորված էր հսկայական փոս, որի մեջ էին նետվում դիակները։ Մարդիկ, որ զբաղվում էին դիակների դասավորմամբ ու տեղափոխմամբ, պարբերաբար գնդակահարվում էին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Когда партия в восемьсот человек входила в «баню», дверь плотно закрывалась. В пристройке работала машина, вырабатывающая удушающий газ. Выработанный газ поступал в баллоны, из них по шлангам — в помещение. Обычно через пятнадцать минут все находившиеся в камере были задушены. Окон в здании не было. Только сверху было стеклянное окошечко, и немец, которого в лагере называли «банщиком», следил через него, закончен ли процесс умерщвления. По его сигналу прекращалась подача газа, пол механически раздвигался, и трупы падали вниз. В подвале находились вагонетки, и группа обречённых складывала на них трупы казнённых. Вагонетки вывозились из подвала в лес. Там был вырыт огромный ров, в который сбрасывались трупы. Люди, занимавшиеся складыванием и перевозкой трупов, периодически расстреливались.
Հետագայում այս ակնարկն ընդգրկվել է Կարմիր բանակի ռազմական թղթակիցներ Իլյա Էրենբուրգի և Վասիլի Գրոսմանի «Սև գրքում» (ռուս.՝ «Чёрная книга»)։
Դիմադրության դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի Ամանորից առաջ ոչնչացման գոտուց (№ 3 գոտի) փախել են հինգ կալանավոր հրեաներ։ Սակայն լեհ գյուղացիներից մեկը փախստականների մասին հայտնել է և «կապույտ ոստիկանությանը» հաջողվել է բռնել նրանց։ Որպես պատժի միջոց ճամբարում գնդակահարվել են մի քանի հարյուր կալանավորներ։
Մի կալանավորի հաջողվել է փախչել № 1 գոտուց։ Նա թաքնվել է բեռնատար վագոնում՝ սպանվածներին պատկանած հագուստների կույտի ներքո, որը Սոբիբորից ուղարկվում էր Գերմանիա։ Նա կարողացել է հասնել մինչև Խելմ, և ամենայն հավանականությամբ նրանից են Խելմում իմացել Սոբիբորում կատարվողի մասին։ Երբ 1943 թվականի փետրվարին այդ քաղաքից հրեաների վերջին խմբաքանակը ուղարկվել է Սոբիբոր, եղել են էշելոնից փախչելու մի քանի փորձեր։ Վլոդավայի հրեաները, 1943 թվականի ապրիլի 30-ին հասնելով Սոբիբոր, հրաժարվել են կամավոր դուրս գալ վագոնից։
Դիմադրության ևս մեկ դեպք կատարվել է 1943 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ մարդիկ հրաժարվել են մտնել գազի խցիկ և սկսել են փախչել։ Նրանցից մի քանիսը գնդակահարվել են ճամբարի ցանկապատի մոտ, մյուսները բռնվել են ու տանջանքների ենթարկվել։
1943 թվականի հուլիսի 5-ին Հայնրիխ Հիմլերը հրաման է տվել Սոբիբորը դարձնել համակենտրոնացման ճամբար, որը կալանավորները պիտի զբաղվեն խորհրդային ռազմաավարային զինամթերքի վերասարքավորմամբ։ Դրա հետ կապված ճամբարի հյուսիսային մասում (գոտի № 4) սկսվել են շինարարական աշխատանքներ։ 40 լկալանավորներից (կեսը՝ լեհեր, կեսը՝ հոլանդացի հրեաներ) կազմված բրիգադը, որ կոչվում էր «անտառային թիմ», սկսել է փայտանյութի նախապատրաստում, որ պահանջվում էր անտառում՝ Սոբիբորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա շինարարություն կատարելու համար։ Որպես պահակ նշանակվել են հինգ ուկրաինացիներ ու երկու էսէսականներ[11]։
Մի անգամ այդ բրիգադի երկու կալանավորներ (Շլոմո Պոդխլեբնիկը և Իոսեֆ Կուրցը, երկուսն էլ Լեհաստանի հրեաներ) ուկրաինացի պահակի հետ ուղարկվել են ջուր բերելու հարևան գյուղից։ Ճանապարհին այդ կալանավորները պսանել են ուղեկցող պահակին, վերցրել նրա զենքն ու փախել։ Դեպքի հայտնի դառնալուց անմիջապես հետո «անտառային թիմի» աշխատանքը դադարեցվել է, և կալանավորներն ուղևորվել են ճամբար։ Սակայն ճանապարհին պայմանական ազդանշանով «անտառային թիմի» կազմում եղած Լեհաստանի հրեաները սկսել են փախչել։ Հոլանդացի հրեաները որոշել են չմասնակցել փախչելու փորձին, քանի որ չգիտեին լեհերեն և ծանոթ չէին տեղանքին, ինչի պատճառով նրանց համար դժվար կլիներ ապաստան գտնելը[11]։
Փախած կալանավորներից տասը բռնվել են, իսկ մի քանիսը գնդակահարվել են։ Սակայն ութին հաջողվել է թաքնվել։ Բռնված կալանավորները վերադարձվել են ճամբար և գնդակահարվել բոլոր կալանավորների աչքի առաջ։
Ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամբարում գործել է ընդհատակ, որ պլանավորել է կալանավորների փախուստը ճամբարից։
1943 թվականի հուլիսին և օգոստոսին ճամբարում կազմակերպվել է ընդհատակյա խումբ լեհաստանցի ռաբբի Լեոն Ֆելդխենդլերի որդու գլխավորությամբ, որ նախկինում եղել է գլխավոր յուդենրատ Զոլկիևում։ Այդ խմբի ծրագիրն էր կազմակերպել ապստամբություն և զանգվածային փախուստ Սոբիբորից։ 1943 թվականի սեպտեմբերի վերջին Մինսկից Սոբիբորի ճամբար են բերվել խորհրդային ռազմագերի հրեաներ։ Նորեկների շարքում էր լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկին, ով դարձել է ընդհատակյա խմբի անդամ և գլխավորել այն, իսկ Լեոն Ֆելդխենդլերը դարձել է նրա տեղակալը[6]։
1943 թվականի հոկտեմբերին մահվան ճամբարի կալանավորները Պեչերսկու և Ֆելդխենդլերի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացրել։ Պեչերսկու պլանի համաձայն՝ կալանավորները պետք է մեկ-մեկ գաղտնի լիկվիդացնեին ճամբարի էսէսական անձնակազմին, ապա վերցնելով ճամբարի պահեստում եղած զենքերը, սպանեին պահակներին։ Պլանը հաջողվել է կատարել մասամբ. ապստամբները կարողացել են սպանել 11 (այլ տվյալներով՝ 12) էսէսականի ճամբարի պահակներից և մի քանի ուկրաինացու[6], սակայն զենքի պահեստի տիրանալ նրանց չի հաջողվել։ Պահակները կրակ են բացել կալանավորների վրա, և վերջիններս ստիպված են եղել ճամբարից փախչել ականապատված դաշտի միջով։ Ապստամբներին հաջողվել է փախչել անտառ։
Աշխատանքային ճամբարի գրեթե 550 կալանավորներից 130-ը չեն մասնակցել ապստամբությանը (մնացել են ճամբարում), շուրջ 80-ը զոհվել են փախուստի ժամանակ։ Մյուսներին հաջողվել է փախչել։ Ճամբարումն մնացած բոլոր կալանավորները հաջորդ օրը սպանվել են գերմանացիների կողմից։
Փախուստին հաջորդած երկու շաբաթների ընթացքում գերմանացիներն իսկական որս են կազմկերպես փախստականների նկատմամբ, որին մասնակցել են գերմանական ռազմական ոստիկանությունն ու ճամբարի պահակախումբը։ Որոնումների արդյունքում գտնվել են 170 փախստականներ, որոնք անմիջապես գնդակահարվել են։ 1943 թվականի նոյեմբերի սկզբին գերմանացիները դադարեցրել են ակտիվ որոնումները։
1943 թվականի նոյեմբերից մինչև Լեհաստանի ազատագրումը շուրջ 90 նախկին կալանավորներ, որոնց չէր հաջողվել բռնել գերմանացիներին, նրանց են հանձնվել տեղիբնակիչների կողմից կամ սպանվել են կոլլաբորացիոնիստների կողմից։ Մինչև պատերազմի ավարտը կենդանի են մնացել ապստամբության 53 մասնակիցներ (այլ տվյալներով՝ 47)[12]):
Սոբիբորում կատարված ապստամբությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած միայն ճամբարային ապստամբությունն է, որ ավարտվել է հաջողությամբ։ Կալանավորների փախչելուց անմիջապես հետո ճամբարը փակվել է և մաքրվել երկրի երեսից։ Նրա տեղում գերմանացիները հողը վարել են և ցանել կաղամբ ու կարտոֆիլ[8]։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամբարի տեղում Լեհաստանի կառավարությունը բացել է հուշարձան։ Ապստամբության 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան ներկաներին հղել է հետևյալ ուղերձը[13]․
Լեհական հողի վրա կան վայրեր, որոնք խորհրդանիշ են տառապանքի ու ստորության, հերսության ու դաժանության։ Դրանք մահվան ճամբարներն են։ Հիտլերյան ինժեներների կողմից կառուցված, նացիստական «պրոֆեսիոնալների» կողմից ղեկավարվող ճամբարները ծառայել են մեկ նպատակի՝ հրեական ժողովրդի լիակատար ոչնչացում։ Այդպիսի ճամբարներից մեկն է եղել Սոբիբորը։ Դժոխք՝ ստեղծված մարդկային ձեռքերով․․․ Կալանավորները գրեթե չեն ունեցել հաջողության շանս, սակայն նրանք չեն կորցրել հույսը։
Կյանքի փրկությունը չի եղել հերոսական ապստամբության նպատակը, պայքար է մղվել արժանապատիվ ահվան համար։ Պաշտպանելով 250 հազար զոհերի արժանապատվությունը, որոնց մեծ մասը եղել են Լեհաստանի քաղաքացիներ, հրեաները տարել են բարոյական հաղթանակ։ Նրանք փրկել են իրենց արժանապատվությունն ու պատիվը, նրանք պաշտպանել են մարդկության արժանապատվությունը։ Նրանց արածը չի կարելի մոռանալ, մանավանդ այսօր, երբ աշխարհի շատ հատվածներ նորից կլանված են ֆանատիզմով, ռասիզմով, անհանդուրժողականությամբ, երբ նորից իրականացվում է ցեղասպանություն։
Սոբիբորը մնում է հիշցում և նախազգուշացում։ Սակայն Սոբիբորի պատմությունը նաև մարդասիրության ու արժանապատվության պատգամ է, մարդկայնության հաղթանակ։
Հիշողության տուրք եմ մատուցում Լեհաստանի ու Եվրոպայի մյուս երկրների հրեաներին, որոնք տանջվել ու սպանվել են այստեղ՝ այս հողում։
1962-1965 թվականներին Կիևում ու Կրասնոդարում անցկացվել են դատական գործընթացներ ճամբարի նախկին պահակների նկատմամբ։ Նրանցից 13-ը դատապարտվել են մահապատժի[14]։
2011 թվականի մայիսի 12-ին Մյունխենի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Սոբիբորի նախկին պահակ Իվան Նիկոլաևիչ Դեմյանյուկին[15]։
2016 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ կենդանի էին Սոբիբորի ապստամբության չորս մասնակիցներ՝ ռուսներ Արկադի Վայսպապիրն ու Սեմյոն Ռոզենֆելդը, լեհ Մեյեր Զիսն ո հոլանդուհի Սելմա Էնգել Վեյնբերխը։ Ապստամբության մասնակիցներից մեկը՝ Ալեքսեյ Վայցենը, մահացել է 2015 թվականի հունվարի 14-ին[16]։
Սոբիբորը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Ռիչարդ Ռաշկեի գրքի հիման վրա նկարահանվել է «Փախուստ Սոբիբորից» ֆիլմը[17]։
2001 թվականին ֆրանսիացի ռեժիսոր-վավերագիր Կլոդ Լանցմանի կողմից նկարահանվել է «Սոբիբոր, 1943 թվականի հոկտեմբերի 14, 16 ժամ»»[18]։
2018 թվականին թողարկվել է «Սոբիբոր» ֆիլմը, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Կոնստանտին Խաբենսկին է[19][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лев Поляков. Собибор. История Антисемитизма в 2-х томах. Том II. Эпоха познаний.: Москва — Иерусалим, 1998, 446 с.
- ↑ Սոբիբորը Արխիվացված 2017-09-27 Wayback Machine Յադ Վաշեմի կայքում
- ↑ Սոբիբոր՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ 4,0 4,1 «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 49
- ↑ «Персональный состав СС-руководства лагеря». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Yadwashem. Энциклопедия холокоста Արխիվացված 2017-09-27 Wayback Machine *В последнее время доля этнических украинцев в составе охраны лагеря украинской стороной оспаривается
- ↑ Trawniki
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Антокольский П., Каверин В. Восстание в Собиборе (глава из «Чёрной книги», Иерусалим, 1980). Впервые опубликовано в журнале «Знамя», N 4, 1945
- ↑ Содержание журнала «Знамя» за 1945 год // Русский журнал
- ↑ Каверин Веньямин՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ 11,0 11,1 Д-р Ицхак Арад, директор мемориального института «Яд ва-Шем» (1985). «Восстание в Собиборе». Перевёл с иврита В. Кукуй. Журнал «Менора» №26, Иерусалим. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Der Tod war die bessere Option», Tageszeitung, 13.10.2008
- ↑ Валерий Каджая (2009 թ․ ապրիլի 11). «Собибор - конвейер смерти». Московский комсомолец. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Дмитрий Плоткин. «Алексей, сын Ангела»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Суд в Мюнхене приговорил к пяти годам тюрьмы бывшего охранника концлагеря «Собибор» Ивана Демьянюка
- ↑ Виктор Граков "В Рязани скончался Алексей Вайцен — последний узник лагеря смерти Собибор
- ↑ Escape from Sobibor(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Sobibór, 14 octobre 1943, 16 heures(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Константин Хабенский стал режиссером фильма "Собибор"». Rossiyskaya Gazeta.
- ↑ «Константин Хабенский дебютировал в роли режиссера». OK!.
Աղբյուրներ և գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г.К. Кисялёў (галоўны рэдактар), Р.Р. Рысюк, М.М. Куiш i iнш. (рэдкал.), А.П. Кондак (укладальнiк) «Памяць. Брэст (том II)». — Мн.: «БЕЛТА», 2001. — 688 с. — ISBN 985-6302-30-7
- Виленский С. С., Горбовицкий Г. Б., Терушкин Л. А. Собибор. — М.: Возвращение, 2010. — 3000 экз. — ISBN 978-5-7157-0229-6
- Рашке Р. Побег из Собибора = Escape from Sobibor / Пер. с англ. А. Свердлова. — М.: Полимед, 2010. — 288 с. — ISBN 588832-018-8
- Богданова С., Макарова Ю. Герои Собибора. Фотолетопись. — М.; Иерусалим: Мосты культуры; Гешарим, 2015. — 180 с. — ISBN 978-5-93273-406-3; 978-5-93273-406-4
- Իցհակ Արադ. «Բելզեց, Սոբիբոր, Տրեբլինկա» (եբրայերեն)
- Միխայիլ Լև «Երկար ստվերներ» (ռուսերեն, թարգմ. իդիշից)
- Томин В., Синельников А. Возвращение нежелательно. — М.: Молодая гвардия, 1964.
- Մ. Լև «Սոբիբոր» (վեպ) «Սոբիբոր։ Վեն Նիտ Դի Ֆրայնտ Մայնե» (իդիշով), Իսրոել-բուխ հրատարակչություն, Թել Ավիվ, 2002։
- Thomas Blatt. From the Ashes of Sobibór — A Story of Survival. Northwestern University Press, Evanston, Illinois, 1997. ISBN 0-8101-1302-3
Հոդվածներ և հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոբիբոր՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- П. Антокольский, В. Каверин: Восстание в Собиборе. — «Чёрная книга»
- «KZ Sobibor» Shoa.de կայքում Արխիվացված 2009-07-22 Wayback Machine (գերմ.) (+ Անգլերեն և գերմաներեն գրականության ցանկ)
- Собибор на сайте 'jewish virtual library' (անգլ.)
- «Սոբիբոր» հուշարձանը ARC կայքում
- Ճամբարի պատմությունը 'Holocaust Education & Archive Research Team' կայքում (+ ճամբարի քարտեզը)
- Սոբիբորը Արխիվացված 2018-05-06 Wayback Machine Յադ Վաշեմ ինստիտուտի կայքում
- Рецензия Ильи Смирнова на книгу о Собиборе
- Арад. Восстание в Собиборе(չաշխատող հղում)
- Ե. Մակարովսկի, Սոբիբոր
- «Survivors of the revolt - Sobibor Interviews» (անգլերեն). sobiborinterviews.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
- Семён Виленский, Григорий Горбовицкий, Леонид Терушкин Собибор. Восстание в лагере смерти // Фрагменты книги. — ©«Заметки по еврейской истории», март 2012 года. — Т. №3(150).
- «The Sobibor Revolt - Jew Retaliation During Holocaust» (անգլերեն). history1900s.about.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Елена Рыковцева — Интервью с Л. Млечиным (2013 թ․ հոկտեմբերի 14). ««Аронович» не годился на роль героя». Лицом к событию. Радио «Свобода». Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
Տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց ապստամբության մասնակից Սեմյոն Ռոզենֆելդի հետ, մաս 1 ՅուԹյուբում
- Հարցազրույց ապստամբության մասնակից Սեմյոն Ռոզենֆելդի հետ, մաս 2 ՅուԹյուբում
- Հարցազրույց ապստամբության մասնակից Արկադի Վայսպապիրի հետ ՅուԹյուբում
- В передаче «Теория заблуждений» ՅուԹյուբում
Ականատեսների վկայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապստամբության մասնակից Ալեքսեյ Վայցենի հուշերը — «New Times» № 35(81), 1.09.2008(ռուս.) Հոդվածի գերմաներեն տարբերակը «Tageszeitung» թերթում (գերմ.)
- Իցհակ Արադ, Ապստամբություն Սոբիբորում. — «Մենորա» ամսագիր № 26, 1985
- Stanislaw Smajzner: Extracts from the Tragedy of a Jewish Teenager (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոբիբոր» հոդվածին։ |
|