Jump to content

Արդարության լեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդարության լեդի
Տեսականձնավորում և հռոմեական դիցարանի աստվածություն
ԴիցաբանությունՀռոմեական դիցաբանություն[1]
Սեռիգական
Երևի համընկնում էԹեմիս և Դիկե
Ասպարեզարդարություն[1] և արդարադատություն
 Iustitia Վիքիպահեստում

Արդարության լեդի կամ Յուստիցիա, դատական համակարգերում բարոյական ուժի այլաբանական անձնավորումն է։ Նրա աչքերը հիմնականում կապված են լինում, ձեռքերում նա հիմնականում բռնած է ունենում կշեռք և սուր։ Հաճախ հանդես է գալիս Պրուդենսիայի հետ միասին։ Արդարության լեդին ծագում է անտիկ հռոմեական արվեստի մեջ արդարության մարմնավորում Յուստիցիայից (նաև՝ Ջուստիտիա, Իվստիտիա կամ Իուստիտիա, լատին․՝ Iustitia, անգլ.՝ Justice), որը հունական դիցարանում Յուստիցիա աստվածուհին։

Արդարության լեդին ծագում է Յուստիցիայից, որը հռոմեական դիցաբանության մեջ արդարության աստվածուհին էր։ Յուստիցիան ներկայացվել է Օգոստոս կայսեր կողմից, և հետևաբար հռոմեական դիցարանում շատ հին աստվածություն չէ։ Յուստիցիան դարձել էր արդադատության առաքինության սիմվոլ, իսկ Տիբերիոս կայսեր կողմից կառուցվեց Յուստիցիայի տաճարը Հռոմում[2]։ Այս ամենի արդյունքում ցանկացած կայսր ցանկանում էր իր իշխանությունը ասոցացնել նրա աստվածության հետ․ Վեսպասիանոս կայսրը հատել է դրամներ, որոնց վրա պատկերված էր գահի վրա նստած աստվածուհին, իսկ դրամի վրա գրված էր «Iustitia Augusta»։ Նրանից հետո շատ այլ կայսրեր նույնպես օգտագործեցին այս պատկերը՝ իրենց արդարության պահապաններ ներկայացնելու համար։ Չնայած նրան, որ այն պաշտոնապես համարվում էր աստվածուհի և ուներ իր սեփական տաճարը և պաշտամունքի սրբավայրը Հռոմում, թվում է, որ ի սկզբանե այն ավելի շատ եղել է գեղարվեստական խորհրդանշական մարմնավորում, քան կրոնական իրական աստվածություն։

Կշեռքի միջոցով արդարություն հաստատելը որպես արդարության մարմնավորում թվագրվում է դեռևս Մաաթ աստվածուհու ժամանակներով, իսկ ավելի ուշ՝ հին Եգիպտոսից Իսիդայի ժամանակներով։ Հելլենիստական աստվածությունները Ֆեմիդան և Դիկեն հետագայում դարձել են արդարության աստվածուհի։ Ֆեմիդան աստվածային կարգի, օրենքի, սովորույթի և օրենքի աստվածային արդարության մարմնացումն էր։

Արդարության լեդին հաճախ պատկերված է մի շարք կշեռքներով, որոնք նա բռնել է մի ձեռքով և որոնց վրա նա չափում է գործի թեր և դեմ կողմերը։ Հունական Դիկե աստվածուհի հաճախ պատկերվում է իր ձեռքում խահած մի քանի կշեռք։ Կշեռքները ներկայացնում են ապացույցների «կշռումը»։ Կշեռքները նաև չունեն հիմք, ինչը ցույց է տալիս, որ ապացույցները պիտի արդար «կշռվեն»։

Կապված աչքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 16-րդ դարից Արդարության լեդին հաճախ պատկերված է եղել կապած աչքերով։ Աչքի կապածությունը խորհրդանշում է անկողմնակալությունը, իդեալը, որի համաձայն արդարադատությունը պետք է կիրառվի անկախ հարստությունից, իշխանությունից կամ այլ կարգավիճակից։ Ամենավաղ հռոմեական մետաղադրամների վրա Յուստիցիան պատկերված էր մի ձեռքին սուր, իսկ մյուսին՝ կշեռք, բայց բաց աչքերով։ Յուստիցիան միայն 16-րդ դարի կեսերից սկսած է սովորաբար ներկայացվում էր որպես կույր։ Կույր Յուստիցիայի առաջին հայտնի պատկերումը Հանս Գիենգի կողմից 1543 թվականին ստեղծված Հերեխթիգքեյթսբրունենի (Արդարության շատրվան) արձանն է, որը գտնվում է Բեռնում։

Յանուսի մոտեցումն օգտագործելու փոխարեն շատ քանդակագործներ ուղղակի աչքերը թողել են չկապված։ Օրինակ Արդարության լեդիի՝ Օլդ Բեյլիում գտնվող արձանի աչքերը բաց են․ դատարանի շենքի բրոշյուրներում բացատրվում է, որ դա կապված է այն բանի հետ, որ Արդարության լեդին ի սկզբանե կապկպված չի եղել, ինչպես նաև այն բանի հետ, որ նրա «նազելի ձևը» պետք է երաշխավորի նրա անաչառությունը, ինչը ավելորդ է դարձնում աչքերի կապվածությունը։ Արդարության լեդիի մեկ այլ պատկերման ձև է նաև, երբ նրան ներկայացնում են իբրև կենդանի կշեռք։ Այս տարբերակում աստվածուհու յուրաքանչյուր ձեռք պահում է կշեռքի մի նժար։ Սրա օրինակը կարելի է տեսնել Թենեսիում՝ Մեմֆիսի Շելբի շրջանի դատարանի շենքում։

Սուրը մարմնավորում էր իշխանությունը հին ժամանակներում և փոխանցում էր այն գաղափարը, որ արդարադատությունը կարող է լինել արագ և վերջնական։

Հունահռոմեական հագուստը խորհրդանշում է արդարությունը մարմնավորող փիլիսոփայական կեցվածքի կարգավիճակը[3]։

Համակարգչային համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Unicode 4.1.0-ի տարբերակը սահմանել է U+2696 կոդային խորհրդանիշը, որը կարող է օգտագործվել արդարադատության կշեռքը ներկայացնելու համար (արդյունք՝ ⚖)[4]:

Արդարության լեդին և նրա այլ սիմվոլներ օգտագործվում են զինանշանների վրա, հատկապես՝ իրավական պետական հաստատությունների զինանշանների վրա։

Դրամագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Юстиция (ռուս.) // Большая советская энциклопедия / под ред. О. Ю. Шмидт — 1 — М.: Акционерное общество «Советская энциклопедия», 1920.
  2. «IUSTITIA». treccani.it.
  3. Brent T. Edwards. «Symbolism of Lady Justice». Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Unicode Data-4.1.0». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Statues of Lady Justice in Hungary: Representation of Justitia in town halls, courthouses, and other public spaces»։ Széchenyi István University։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդարության լեդի» հոդվածին։