Իսիդա (Իսիս, եգիպտերեն՝ js.t, հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis), հնագույն ժամանակների մեծագույն աստվածուհիներից մեկը, ով դարձել է կանացիության և մայրության եգիպտական ընկալման կատարելատիպ։ Նա հանդիսանում էր Օսիրիսի քույրը և կինը, Հորի, համապատասխանաբար նաև եգիպտական փարավոնների մայրը, ովքեր համարվում էին բազեագլուխ աստծո երկրային մարմնավորումը։ Իսիդան հանդիսանում էր ստրուկների, մեղսագործների, արհեստավորների, ճնշվածների հովանավորը, կարող էր անսալ նաև հարուստների, կանանց, ազնվականների և իշխանավորների աղոթքներին[1]։ Նա հայտնի է նաև որպես մեռյալների և երեխաների հովանավոր Աստվածուհի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։