Jump to content

Ў

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյուրեղագրի կարճ ու տառ
Տեսակկյուրեղագրի տառ և բաղաձայն տառ
Մասն էբելառուսերենի կյուրեղագիր այբուբեն և կյուրեղագիր
Այբուբեն(ներ)Բելառուսերեն
Տեղը այբուբենում22-րդ
Կազմված էУ? և բրև

Ў, ў (կարճ У), կյուրեղագրի տառ։ Օգտագործվում է բելառուսերենի այբուբենում, ինչպես նաև որոշ ժամանակակից և նախկին ոչ սլավոնական այբուբեններում։ Գծանկարով իրենից ներկայացնում է սովորական У տառը, որին ավելացված է այնպիսի բրև, ինչպիսին կա Й տառի վրա։

Ծագում է «կարճ իժիցա» նշանից (օրինակ՝ Іереѵ̆ская власть, пучина Егеѵ̆ская և այլն), որը կիրառվել է 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի սկզբի որոշ արևմաեվրոպական հրատարակություններում, իսկ ավելի անմիջական եղանակով՝ ուշ առաջացած «գամմայաձև կարճ ուկ» նշանից, որը կիրառվել է ռումինական կյուրեղագիր հրատարակություններում, որտեղից 1837 թվականին փոխառվել է (արդեն գրեթե այժմյան տեսքով) ուկրաինական քնարերգության «Դնեստրի ջրահարս» ժողովածուի կազմողների կողմից, որի մասին առաջաբանում գրված է հետևյալը. «приймилисмо сербскоє џ (виџу wydzu) и волоскоє ў (аў, αυ Erazm. Rotterd., au, еў, ευ: спѣваў, spiwαυ; душеў, dušευ)…» ([1]), այսինքն՝ «մենք օգտագործել ենք սերբական Џ և վալաշական (ռումինական) Ў»։ Այդ ժողովածուի մեջ տառն առավելապես գրվել է ստուգաբանորեն [л]-ի տեղում, որն անցնում է վանկ չկազմող [у]-ին (ինչն այսօր ուղղագրության մեջ արտահայտվում է В տառով)։

Բելառուսերեն այս տառը կոչվում է «у нескладо́вае», այսինքն՝ «վանկ չկազմող ու»։ Ռուսերենում հաճախ կիրառվում է «կարճ ու» կամ «անվանկարար ու» անուններով։

Բելառուսերենում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ў տառը բելառուսական այբուբենի 22-րդ տառն է։ Արտահայտում է [w] հնչյունը (ձայնեղ շրթնաքմային ձայնորդ բաղաձայն)։

Բելառուսերենի համար Ў տառն առաջին անգամ առաջարկել է Պ. Բեսսովին 1870 թվականին[2]։ 1874 թվականին ազգագրագետ Պավել Շեյնը հրատարակել է «Բելառուսական ժողովրդական երգեր» ժողովածուն։ Այդտեղ հեղինակային տեքստը գրված էր ռուսերեն, իսկ բելառուսական երգերի տեքստերի բնագիր գրառումները՝ բելառուսերեն։ Այստեղ [w] հնչյունին համապատասխանող բոլոր դեպքերում գրված է Ў, օրինակ՝ не даў, слаўны, жоўтымъ зярномъ, а ўзяў вутку, заўтра раненька, нясуць намъ бутэлькі поўненькі[3]։

Բելառուսական մատենագրության մեջ տառն սկսել է կիրառվել է 1890-ական թվականներից։

Օգտագործվում է ձայնավորներից հետո, համապատասխանում է մյուս սլավոնական լեզուների У, В և Л տառերին (և հնչյուններին) և հաճախ հերթագայվում է նրանցով, օրինակ՝ ён у карчме́ — яны́ ў карчме́, галава́ — гало́ўка, быў — была́։

2003 թվականի սեպտեմբերին «Բելառուսական գրականության օրերի» տասներորդ տոնակատարության ժամանակ Պոլոցկում տեղադրվել է «Ў» տառի հուշարձանը։ Հուշարձանի նախնական գաղափարը պատկանել է բելառուս գեղագիր, պրոֆեսոր Պավել Սեմչենկոյին, որը երկար տարիներ գեղարվեստական ձեռագրատառեր է ուսանել։

Կիրիլյան այլ այբուբեններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կիրառվել է դունգանական այբուբենում, որն ստեղծվել է 1953 թվականին, որտեղ արտահայտել է փակ [u] ձայնավորը՝ ի տարբերություն բաց «у»-ի, որն արտահայտել է ավելի բաց [ʊ]։
  • Կիրառվել է ասիական էսկիմոսների այբուբենում՝ արտահայտելով [β] հնչյունը։
  • Կիրառվել է նիվխերենի կյուրեղագիր այբուբենում, որն ստեղծվել է 1970-ական թվականների վերջերին։
  • Մինչև 1923 թվականի լատինականացումը կիրառվել է օսերեն տեքստեր գրառելիս (այսպես կոչված «շյոգրենյան այբուբեն»), մասնավորապես օսերեն առաջին «Իրոն գազեթ» թերթում (1906)։ Արտահայտել է [w] հնչյունը։
  • 1961—1964 թվականներին (Կարաչայ-Չերքեզիայում մինչև 1970-ական թվականներ) օգտագործվել է կարաչայ-բալկարերենի կյուրեղագիր այբուբենում։
  • 1989 թվականին նախատեսվել է թաթարերենի այբուբենում ներառել Ў տառը։
  • Մասամբ կիրառվել է կարակալպակերենի կյուրեղագիր այբուբենում, որտեղ նշանակել է [w] հնչյունը։
  • Մասամբ կիրառվել է ուզբեկերեն այբուբենում, որտեղ նշանակել է [o] հնչյունը[4], ժամանակակից լատինատառ ուզբեկերենում դրան համապատասխանում է o‘ տառը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1] Արխիվացված 2007-10-06 Wayback Machine с. V
  2. Булыка (Bulyka). У нескладовае // Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі. Т. 4. — С. 377.
  3. Белорусские народные песни. — СПб., 1874.
  4. Ходжиев А. П. Узбекский язык // Языки мира: Тюркские языки. — М.: Институт языкознания РАН, 1996. — С. 427. — (Языки Евразии).