Jump to content

Ադոլֆ Աբրահամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Աբրահամովիչ
Ծնվել էնոյեմբերի 7, 1849(1849-11-07)
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 16, 1899(1899-08-16) (49 տարեկան)
Վախճանի վայրՏորգովիցա, Կոլոմյա
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
 Adolf Abrahamowicz Վիքիպահեստում

Ադոլֆ Աբրահամովիչ (նոյեմբերի 7, 1849(1849-11-07), Լվով, Ավստրիական կայսրություն - օգոստոսի 16, 1899(1899-08-16), Տորգովիցա, Կոլոմյա), լեհ դրամատուրգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լվովում, լեհ հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Մայրը հայուհի էր՝ Լվովի Անտոնևիչների հայտնի ընտանիքից։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գրական գործունեությունը սկսել է 1880 թ., «Երկու զոքանչ» պիեսով։ Այնուհետև գրել է «Լրագրային հայտարարություն», «Օգնություն, նա գժվել է» (բեմ. 1881) գործերը, որոնք տպագրվել են նույն թվականին՝ «Դրամատիկական երկեր» խորագրով։

1882 թ. լույս է տեսել ևս երեք պիես՝ «Vis a vis» («Դեմ հանդիման»), «Նրա սկզբունքները», «Փոթորկից հետո»։ Ուշ շրջանի գործերից են «Նախընտրական հասարակություն», «Բաշիբոզուկ», «Բանկը սնանկացավ», «Հին նորաձևամոլները», «Չուրկևիչ կամ Ջուրկևիչ» պիեսները։ Աբրահամովիչի երկերն աչքի են ընկնում նուրբ հումորով և սուր իրավիճակներով։ Մահացել է Ստանիսլավյան վոյեվոդության Տարգովիցե Պոլնեյ կալվածքում (1986 թվականի դրությամբ՝ Ուկրաինա ԽՍՀ Իվանո-Ֆրանկովսկի մարզ)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Polski Słownik Biograficzny. T. 1. Polska Akademia Umiejętności – Skład Główny w Księgarniach Gebethnera i Wolffa, 1935. p.9 (Լեհերեն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Пепловский Ср., Польский театр во Львове, Львов, 1891, с. 61, 110, 145

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 44
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Աբրահամովիչ» հոդվածին։