Աթենքի համալսարանի պատմության թանգարան
Աթենքի համալսարանի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | համալսարանական թանգարան և բնակելի տուն |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ |
Վայր | Աթենք և Պլակա |
Հասցե | Θόλου 510556 |
Հիմնադրվել է | 1987 |
Կայք | historymuseum.uoa.gr(անգլ.) |
Աթենքի համալսարանի պատմության թանգարան (հուն․՝ Οικία Κλεάνθη - Σάουμπερτ), Հունաստանի մայրաքաղաքի նորացված թանգարաններից մեկը, որի ցուցադրությունում ցուցադրվում են Աթենքի համալսարանի ձևավորման պատմության առարկաները։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Աթենքի կենտրոնական մասում Պլակա շրջանում, Tholou փողոց (Θόλου), 5[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը, որտեղ գտնվում է թանգարանը, գոյություն ուներ դեռևս Օսմանյան ժամանակաշրջանում, սակայն այն զգալիորեն վերակառուցվել է 1831-1833 թվականներին Ստամաթիս Կլանտիսի և Էդվարդ Սկաբերտի կողմից։
1837 թվականից 1841 թվականը թանգարանը տեղակայվեց նորաստեղծ Աթենքի համալսարանում։ 1861 թվականին Ստամաթիս Կլանտիսը շենքը որպես մասնավոր սեփականություն վաճառել է և մինչև 1862 թվականը շենքը տարբեր կազմակերպություններին է պատկանել։
1945 թվականին առանձնատունը ճանաչվել է որպես ճարտարապետական հուշարձան, իսկ 1959 թվականից համալսարանի ղեկավարությունը սկսեց շենքին վերադարձնել իր իրավասությանը։
1987 թվականի մայիսին Մահալիս Ստաֆոպուլոսի ղեկավարությամբ, Աթենքի բարձրագույն ուսումնական հաստատության 150-ամյակի կապակցությամբ հիմնադրվեց համալսարանի պատմության թանգարանը[2]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուում կան մի շարք հազվագյուտ բուհական հրատարակություններ, ձեռագրեր, փաստաթղթեր, ռեկտորների և պրոֆեսորների դիմանկարներ, դիպլոմների նմուշներ, գիտական գործիքներ, լուսանկարներ և մեդալներ։
Ցուցահանդեսը գտնվում է շենքի առաջին և երկրորդ հարկերում և ներկայացնում է առաջին բուհական ֆակուլտետների զարգացման թեմատիկ լուսաբանումը․ բժշկության, իրավունքի, փիլիսոփայության և աստվածաբանության դպրոցները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-07-21 Wayback Machine (անգլերեն) (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի համալսարանի պատմության թանգարան» հոդվածին։ |
|