Jump to content

Ալեքսանդր Կարելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ալեքսանդրի Կարելին
Սան Սանիչ
Ալեքսանդր Կարելին, Սանկտ-Պետերբուրգ 23.10.2013
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ130 կգ[1]
Իրական հասակ191 սմ
Հայտարարվող քաշմինչև 130 կգ քաշային
Հայտարարվող հասակ191 սմ
Ծննդյան թվականսեպտեմբերի 19, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Նովոսիբիրսկ,
Ռուսաստան
ՄարզիչՎիկտոր Կուզնեցով
Կարիերայի ավարտ2000 թվական

Ալեքսանդր Ալեքսանդրի Կարելին (սեպտեմբերի 19, 1967(1967-09-19)[2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հունա-հռոմեական ոճի ռուս ըմբշամարտիկ, պետական և քաղաքական գործիչ, Պետական դումայի VI նստաշրջանի «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության պատգամավոր, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988 թվականից), Ռուսաստանի Դաշնության հերոս (1997 թվականից)։

Օլիմպիական խաղերի եռակի հաղթող (1988, 1992, 1996,մինչև 130 կգ քաշային կարգում), աշխարհի առաջնության իննակի հաղթող (1989-1991, 1993-1995, 1997-1999), Եվրոպայի ըմբշամարտի առաջնության տասերկուակի հաղթող (1987-1991, 1993-1996, 1998-2000), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2000), պատանիների աշխարհի առաջնության հաղթող (1988), ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի և Ռուսաստանի տասերեքակի հաղթող (1988-2000), «Աշխարհի բացարձակ չեմպիոն» գավաթի հաղթող (1989), 4 անգամ պարգևատրվել է «Ոսկե Գոտիով», որպես մոլորակի լավագույն ըմբիշ(1989, 1990, 1992, 1994Իվան Պոդուբնովի անվան մրցումների հնգակի հաղթող։ 2 անգամ ճանաչվել է Ռուսաստանի լավագույն մարզիկ կոչմանը։ Ամբողջ մարզական ուղու ընթացքում հաղթել է 887 մարտ և պարտվել 2 անգամ[3], եղել են դեպքեր երբ մրցակիցները հրաժարվել են գոտեմարտից[4]։

1987-2000 թվականների խոշոր մրցումների արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիներ Օլիմպիական Խաղեր Աշխարհի առաջնություն Եվրոպայի առաջնություն ԽՍՀՄ/Ռուսաստանի առաջնություն
1987 1 2
1988 1 1 1
1989 1 1 1
1990 1 1 1
1991 1 1 1
1992 1 1
1993 1 1 1
1994 1 1
1995 1 1
1996 1 1
1997 1 1
1998 1 1
1999 1 1
2000 2 1 1

Մաեդայի դեմ մենամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեկսանդր Կարելին

1999 թվականին Ալեքսանդր Կարելինին առաջարկվեց խառը մարտարվեստներում մարտ անցկացնել Ճապոնացի անպարտելի Ակիռա Մաեդայի հետ։ Մրցանակային ֆոնդը կազմում էր 1000000 ամերիկյան դոլար։ Մարտը կայացավ 1999 թվականի փետրվարի 22-ին Տոկիոյում։ Ըստ օլիմպիական կոմիտեի, Կարելինը իրավունք չուներ մասնակցելու կոմերցիոն մարտերին, այդ իսկ պատճառով էլ մարտը անցկացվեց առանց պարգևատրման։ Կարելինը հաղթեց այդ մարտը, օգտագործելով իր հանրաճանաչ «հետադարձ գոտի»(«обратный пояс») հնարքը, քանի որ ըստ մարտի կանոնների Կարելինը պետք է օգտագործեր միայն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հնարքները։ Մարտից հետո Մաեդային օգնություն էր պետք, քանի որ նա չէր կարողանում ինքնուրույն քայլեր, ամբողջ մարտի ընթացքում Կարելինը ոչ-մի հարված չի հասցրել Մաեդային[5][6]։

Կարելինը իր բոլոր հաղթանակները նվիրել է իր կնոջը՝ Օլգային[7], նա ունի 3 զավակ՝ տղաները՝ Դենիսը և Իվանը, աղջիկը՝ Վասիլիսան։ Իվանը ընտրել է հոր ճանապարհը և զբաղվում է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտով, Վասիլիսան զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ։ Ալեկսանդր Կարելինի ծնողները եկար տարիներ ապրել են Սեդևոյ Զաիմկայում։

Սեփականության և շահույթների մասին տեղեկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն օֆիցիալ տվյալների, Կարելինի ունեցվածքը կազմում էր 3,1 միլիոն ռուբլի։ Կարելինի և իր կնոջ ունեցվածքին են պատկանում երկու հողակտոր, ընդհանուր 15000 քառակուսի մետր տարածքով, բնակարան՝ ավելի քան 1000 քառակուսի մետր տարածքով, 7 մարդատար ավտոմեքենա, 3 մոտոցիկլետ[8]։

Գիտական աստիճանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանկավարժական գիտությունների դոկտոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ալեքսանդր Ալեքսանդրի Կարելինը Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) հղումը՝ 9/3/2008
  2. Encyclopædia Britannica
  3. "The World's Five Greatest Athletes No One Knows"/"Alexander Karelin"
  4. «Ալեքսանդր Կարելին. Ես մեծ ու ծանր եմ (Սպորտ-Էքսպրես, 28.09.1999)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Alexander Karelin: The Meanest Man in the World
  6. Առանց գոնե մի հարվածի հաղթված մարտ
  7. «Ես թույլ եմ տալիս քեզ շքեղություն, մնալ ինքդ քեզ պես». Նոր լուրեր։ Վլաադիմիր Մաշատին հղումը՝ 9/3/2008
  8. «Карелин Александр Александрович». Государственная дума Российской Федерации. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կարելին» հոդվածին։