Jump to content

Միասնական Ռուսաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միասնական Ռուսաստան
ռուս.՝ Единая Россия
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ռուսաստան
ԱռաջնորդԴմիտրի Մեդվեդև
ՀիմնադիրUnity?, Հայրենիք՝ համայն Ռուսաստան, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Շոյգու, Յուրի Լուժկով, Մինտիմեր Շայմիև և Բորիս Գրիզլով
Հիմնադրվածդեկտեմբերի 1, 2001
ԳաղափարախոսությունՌուսական ազգայնականություն, Սոցիալական պահպանողականություն, statism? և Պուտինիզմներ
Քաղաքական հայացքՄեծ վրան
Շտաբ129110 Մոսկվա, Բաննի պերեուլոկ, շ. 3а
Միջազգային պատկանելությունAll-Russia People's Front?
Կայքer.ru
 United Russia Վիքիպահեստում

Միասնական Ռուսաստան (ռուս.՝ Единая Россия), ռուսաստանյան աջ քաղաքական կուսակցությունը, երկրի խոշորագույն կուսակցությունը։ 2003 թ-ի ընտրությունների արդյունքներով «Միասնական Ռուսաստանը» Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն է կազմել, իսկ 2007-ին՝ սահմանադրական մեծամասնություն։ Կուսակցության ղեկավարը, ով գլխավորում էր կուսակցության ընտրական ցուցակը 2007 թվականի Դումայի ընտրություններում, Ռուսաստանի Կառավարության այժմյան նախագահ Վլադիմիր Պուտինն է։

2011 թ. փետրվարի դրությամբ կառավարությունում կուսակցության անդամներից կային հինգ նախարար՝ Վյաչեսլավ Վոլոդինը, Ալեքսանդր Ժուկովը, Ելենա Սկրիննիկը, Յուրի Տրուտնևը և Սերգեյ Շոյգուն։ 2010 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ «Միասնական Ռուսաստանի» մեջ են մտնում դաշնության սուբյեկտների 83 ղեկավարներից 75-ը։

2011 թվականի Պետական Դումայի ընտրություններում Ռուսաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ընտրական ցուցակի կազմավորումը տեղի է ունեցել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ անցկացրած նախնական ընտրությունների արդյունքների հիման վրա։

Համաձայն 2011 թվականի սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստանի» 12-րդ համագումարին ընդունված որոշումների, 2011-ի Դումայի ընտրություններին կուսակցության նախնական ցուցակը գլխավորել է Դմիտրի Մեդվեդևը[1], իսկ 2012 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին «Միասնական Ռուսաստանից» թեկնածուն կլինի Վլադիմիր Պուտինը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միասնական Ռուսաստան» հոդվածին։