Ամինատան ծնվել է 1993 թվականի հունվարի 9-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում` լատվիական և ռուսական ծագում ունեցող մոր և ծագումով Բուրկինա Ֆասոյից հոր ընտանիքում։ Երգչուհին իրեն ավելի շատ համարում է լատվիացի։ Ներկայումս նա Լատվիայի տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի է[3]։ Նա դեռևս 15 տարեկանից սկսել է մասնակցել զանազան հայտնի մրցույթների Լատվիայում[4]։ Նա հիմնականում մեծ ճանաչում է ձեռք բերել, երբ ներկայացել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի լատվիական նախընտրական փուլին "I Can Breathe" (Ես կարող եմ շնչել) երգով և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։ Այնուհետև Ամինատան հաղթել է լատվիական Jaunā talantu fabrika մրցույթում։ 2015 թվականին Սավադոգոն մասնակցել է Supernova 2015-ին՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի լատվիական նախընտրական փուլին իր "Love Injected" (Ներարկված սեր) երգով։ Երգչուհին քվեարկության շնորհիվ անցել է երկու նախընտրական փուլերը և փետրվարի 22-ին հայտարատվել հաղթող[5]։