Ամյեն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ամյեն | |||
ֆր.՝ Amiens[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Amiens? և Սոմ | ||
Մակերես | 49,46 կմ² | ||
ԲԾՄ | 14±1 մետր, 106±1 մետր, 36 մետր | ||
Բնակչություն | ▼133 625 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Խտություն | 2 696 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | ամյենցի | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 80000[3], 80080[3] և 80090[3] | ||
Պաշտոնական կայք | amiens.fr(ֆր.) | ||
| |||
Ամյենը (ֆր.՝ Amiens), քաղաք Ֆրանսիայի հյուսիսում, Սոմ գետի ափին։ Պիկարդիա մարզի գլխավոր քաղաքն է, Սոմ գավառի վարչական կենտրոնն է։ 1968 թվականին ուներ 137 հազար բնակչություն։ Երկաթուղային հանգույց է։ Տեքստիլ արդյունաբերության հնագույն կենտրոն, արտադրում է գլխավորապես թավիշ, բրդյա ու բամբուկյա գործվածքեղեն։
Կան նաև մեքենաշինական ու քիմիական գործարաններ։ Ամիեն հռչակված է գոթական ոճի Աստվածամոր տաճարով (1220-1288, ճարտարապետ Ռոբեր դը Լյուգարշ), որը հսկա չափերի (երկարությունը՝ 145 մ, միջին նավի բարձրությունը՝ 42 մ), եռանավ կառույց է, ներսի տարածության լուծմամբ ֆրանսիական գոթական տաճարներից ամենակատարյալը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1918 թվականի օգոստոսին, Ամիենի մերձակայքում տեղի է ունեցել Ամիենի ռազմական օպերացիան։ 1940-1944 թվականին քաղաքը օկուպացրել են գերմանա-ֆաշիստա֊կան զորքերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամյեն քաղաքի շրջակայքը բնակեցված է եղել դեռ պալեոլիթի շրջանում։ Նախքան հռոմեացիների գալուստն այդ շրջանում բնակվել են ամբիան ցեղի գալլերը։ 4-րդ դարում Ֆիրմին Ամյենցին Պիկարդիայում տարածել է քրիստոնեությունը։
Միջին դարերում Ամյենը Վերմանդուա և Ամյենուա կոմսությունների կազմում էր։ 859 թվականին նորմանները կողոպտել են քաղաքը, իսկ 882 թվականին արշավանքը կրկնվել է, որի հետևանքով հրկիզվել է քաղաքի տաճարը։ Ամյենը 1435-77 թվականներին Բուրգունդյան Նիդերլանդների կազմում է գտնվել։
1597 թվականին քաղաքը գրավել են իսպանացիները Պեդրո Էնրիկես դե Ասևեդոյի հրամանատարությամբ։ Վեցամսյա պաշարումից հետո Հենրիխ Մեծը քաղաքը վերադարձրել է Ֆրանսիային։ 1870 թվականին Ամյենի մոտ ճակատամարտ է տեղի ունեցել գերմանացիների ու ֆրանսիացիների միջև, որն ավարտվել է գերմանացիների հաղթանակով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամյենում 10 000 տուն է ավերվել։ Քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նոր ավերածությունների է ենթարկվել։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դորտմունդ, Գերմանիա (1960)
- Գյորլից, Գերմանիա (1971)
- Դարլինգթոն, Մեծ Բրիտանիա (1973)
- Տալսա, ԱՄՆ (2005)
- Մինաս, Ուրուգվայ (2010)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամյենի քաղաքապետարան
-
Ժյուլ Վեռնի տունը
-
Բեֆրուա
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամյենի տաճարը XIX դարի դասական գոթական աճի ամենամեծ տաճարն է աշխարհում։ Հրդեհվելուց հետո 1220 թվականին սկսվել է տաճարի վերակառուցումը, որն ավարտվել է 1247 թվականին։
Քաղաքային կրկես, որը կոչվել է Ժյուլ Վեռնի անունով։
Մադլեն գերեզմանատուն, որտեղ բազմաթիվ հուշարձաններ կան, այդ թվում, Ժյուլ Վեռնի քանդակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամյեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 317)։ |