Ամոնիֆիկացում
Արտաքին տեսք
Ամոնիֆիկացում (լատին․՝ facere - անել), ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման պրոցես՝ ամոնիակի անջատմամբ։ Հողում ազոտական նյութերի հիմնական զանգվածը գտնվում է բույսերի համար անմատչելի միացությունների ձևով։ Ազատման շնորհիվ նրանք դառնում են մատչելի։
Միկրոօրգանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամոնիֆիկացում կատարվում է նեխման բակտերիաների, ճառագայթասնկերի և բորբոսասնկերի որոշ տեսակների, իսկ կենդանի օրգանիզմներից անջատված միզանյութի Բ.՝ ուրոբակտերիաների միջոցով։
Գոմաղբի միզանյութի արագ քայքայման ժամանակ ազոտի մի մասը կորչում է, որպես ցնդող ամոնիակ։ Այդ կանխելու համար գոմաղբին պետք է խառնել թթու տորֆ կամ գիպս, որոնք կլանում և կապում են անջատված ամոնիակը, արգելակում միզանյութի քայքայումը։ Ամոնիակ է առաջանում նաև միզաթթվի, հիպուրաթթվի և հողի հումուսի քայքայումից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Putrefaction: Dr. Dinesh Rao's Forensic Pathology
- The Rate of Decay in a Corpse
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիֆիկացում» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 326)։ |