Jump to content

Ամպլիֆիկացիա (գրականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպլիֆիկացիա (այլ կիրառումներ)

Ընդարձակաբանություն, Ամպլիֆիկացիա (լատին․՝ amplificatio - «ընդարձակում, ծավալում, ընդլայնում»), ոճաբանական ֆիգուր, որն իրենից ներկայացնում է կրկնվող խոսքային կառույցներ կամ առանձին բառեր։ Արձակում և չափածոյում օգտագործվում է խոսքի արտահայտչականությունը ուժեղացնելու համար՝ խոսքի պատկերավորման, տրոպի տարբեր միջոցների ու տեսակների զուգորդմամբ (հիպերբոլներ, աստիճանավորումներ, անալոգիաներ և կոնտրաստներ, դատողություններ և եզրահանգումներ)[1]։

Ամպլիֆիկացիաներով հարուստ է Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը, Պ. Սևակի գործերը։ Ամպլիֆիկացիայի հիման վրա կարող են ստեղծված լինել ամբողջական բանաստեղծություններ, օրինակ՝ Ա. Ս. Պուշկինի «Երեք բանալիներ»[2] կամ Իոսիֆ Բրոդսկու «Մեծ էլեգիա Ջոն Դոննին»[3]։

Ընդարձակաբանություն փոխաբերական իմաստով նշանակում է շատախոսություն, նշված պատկերավորման միջոցների շռայլում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 58.
  2. [1] ФЭБ: Пушкин. Три ключа. — 1977 (текст)(ռուս.)
  3. poetry Արխիվացված 2007-12-28 Wayback Machine(ռուս.)