Դատողություն
Դատողություն, մտքի ձև, որը պարունակում է պնդում որևէ առարկայի բնույթի վերաբերյալ, կամ արտացոլում է առարկաների միջև եղած կապերն ու հարաբերությունները՝ հաստատման կամ ժխտման միջոցով։
Տարբերում են իմաստավորված և անիմաստ, ճշմարիտ և սխալ, պարզ և բարդ դատողություններ։
Դատողությունները բաղկացած են սուբյեկտից (տրամաբանական ենթակա) և պրեդիկատից (տրամաբանական ստորոգյալ)։ Դատողության սուբյեկտը (S) մեր մտքի առարկայի մասին եղած հասկացությունն է։ Պրեդիկատը (P) հասկացություն է այն հատկության (հարաբերության) մասին, որը վերագրվում է դատողության առարկային (առարկաներին) կամ ժխտվում նրա նկատմամբ։
Եթե մտքի իրողությունը լեզուն է, ապա դատողությանը նախադասությունն է։ Չկա դատողություն առանց նախադասության, բայց կան նախադասություններ, որոնք դատողություններ չեն։ Որտեղ չկա հաստատում կամ ժխտում, այնտեղ չկա դատողություն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Ա. Կյուրեղյան, Փիլիսոփայություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2004։
|