Jump to content

Անատոլ Աստրեյկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլ Աստրեյկո
բելառուս․՝ Анатоль Астрэйка
Ծնվել էհուլիսի 11 (24), 1911
ԾննդավայրPiasočnaje, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 23, 1978(1978-08-23) (67 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, մանկագիր, լրագրող և բանաստեղծ
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՄինսկի բելառուսական մանկավարժական տեխնիկում (1930), Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան (1934), Q6482122? և Վոժիկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Բելառուսական պրոլետար գրողների ասոցիացիա և Բելառուսիայի գրողների միություն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Պատվո շքանշան (Բելառուս)
 Anatoĺ Astrejka Վիքիպահեստում

Անատոլ Աստրեյկո (բելառուս․՝ Акім Пятровіч Астрэйка, կեղծանունը` Անատոլ Աստրեյկո, հուլիսի 11 (24), 1911, Piasočnaje, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 23, 1978(1978-08-23), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսցի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939)։ Հայտնի է դարձել որպես բանաստեղծ-երգահան, երգիծաբան, մանկական գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում, Պեսոչնայա գյուղում (այժմ` Բելառուս, Մինսկի մարզ, Կոպիլսկի շրջան)։ Ավարտել է Մինսկի մանկավարժական տեխնիկումը երկամյա ուսուցչական դասընթացը (1930), սովորել է Մինսկի մանկավարժական համալսարանի գրական ֆակուլտետում (1932-1934)։

1930 թվականից աշխատել է Պոլոցկի, Օրշի, Գորոկ, Մինսկի թերթերում («Калгаснік Беларусі», «Напагатове» ամսագրեր, «Літаратура і мастацтва» թերթ), դասավանդել է բելառուսերեն և գրականություն` աշխատանքային ֆակուլտետում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է «Раздавім фашысцкую гадзіну» երգիծական թերթ-պաստառի պատասխանատու քարտուղարը։ 1942-1943 թվականներին Բելառուսական պարտիզանական շարժման շտաբի հանձնարարությամբ շարժվել է դեպի Բելառուսի գրավյալ տարածքներ։

1946-1948 թվականներին եղել է Բելառուսի ԽՍՀ Գրողների միության Գրոդնենյան մասնաճյուղի նախագահ, 1948-1953 թվականներին` «Վոզիկ» ամսագրի պատասխանատու քարտուղար[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտը նշել է 1929 թվականին՝ բանաստեղծություններ հրատարակելով։ Բանաստեղծական առաջին` «Փառք կյանքին» (բել. «Слава жыццю») ժողովածուն լույս է տեսել 1940 թվականին։ 1943 թվականին «Народны мсівец» ընդհատակյա թերթի տպագրությունը հրատարակել է «Սլուցկու գոտի» (բելառուսերեն. «Слуцкі пояс») բանաստեղծությունների ժողովածուն (արտատպվել է 1964 թվականին)։ Ա. Աստրեյկոյի գործերի համար բնութագրական է կապը ժողովրդական ավանդույթի, մեղեդայնության հետ։

Ա. Աստրեյկոն բելառուսերեն է թարգմանել ԽՍՀՄ տարբեր գրողների գործեր (Ալեքսանդր Պուշկին, Լև Տոլստոյ, Վլադիմիր Մայակովսկի, Ա. Պրոկոֆև, Ա. Տվարդովսկի)։ Հեղինակ է բազմաթիվ հայտնի բելառուսական երգերի տեքստերի («Ой бацька мой, Нёман», «Песня пра Заслонова», «Шоўкавыя травы»):

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Слава жыццю» («Փառք կյանքին») (1940)
  • «Слуцкі пояс» («Սլուցկու գոտի») (1943)
  • «Крамлёўскія зоры» («Կրեմլի աստղեր») (1945)
  • «Добры дзень» («Բարի օր») (1948)
  • «Зямля мая» («Իմ հող») (1952)
  • «Песня дружбы» («Ընկերության երգ») (1956)
  • «Бацька мой Нёман» («Հայր իմ Նյոման») (1961)
  • «Сэрца насцеж» («Լայն բացած սիրտը») (1965)
  • «Цвіціце, верасы» («Ծաղիկներ») (1975)
  • «Зямная Случчына» (1977)
  • «Ураджай цяпла» («Ջերմության բերք») (1978)
  • «Памяць дарог» («Ճանապարհների հիշողություն») (1980)
  • «Выбраныя творы» ў 2 тамах («Ընտրված ստեղծագործություններ», 2 հատորով) (1970, 1981)

Ստեղծագործություններ երեխաների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Елка» (Բանաստեղծություն և բանաստեղծական հեքիաթ «Եղևնի») (1-ին հր. 1949)
  • «Прыгоды дзеда Міхеда» («Միհեդ պապիկի արկածները» բանաստեղծություն) (1-ին հր. 1956, 6-րդ հր., 2011)
  • Կարմիր աստղ շքանշան
  • Պատվի նշան շքանշան
  • Մեդալներ
  • Ա. Աստրեյկոյի անունն է կրում Կոպիլի կենտրոնական շրջանային գրադարանը։
  • Կոպիլում բանաստեղծի անունով փողոց է անվանակոչվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Анатоль Астрэйка // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі ; нав. рэд. А. Л. Верабей. — Минск : Мастацкая літаратура, 1994. — С. 31—32.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Прыходзька, П. На хвалях часу : кніга сардэчнай памяці / П. Прыходзька; рэд. В. М. Стральцова. — Мінск : Беларуская навука, 2005. — 181 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլ Աստրեյկո» հոդվածին։