Անա Բոտելյա
Անա Բոտելյա իսպ.՝ Ana Botella | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի դաշինք[1] և Ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[2] |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 23, 1953[3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Ana María Botella Serrano |
Ամուսին | Խոսե Մարիա Ասնար[4] |
Զավակներ | Ana Aznar? |
Ինքնագիր | |
Անա Մարիա Բոտելյա Սերանո (իսպ.՝ Ana María Botella Serrano, հուլիսի 23, 1953[3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ։
Կենսագրությւոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անա Մարիա Բոտելյա Սերանոն ծնվել է 1953 թվականի հուլիսի 23-ին Մադրիդում, Իսպանիա։ Անա Բոտելյան դիպլոմավորված իրավաբան է, ավարտել է Կոմպլուտենսե համալսարանը։ 2007 թվականից Անա Բոտելյան եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ և զբաղվել էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով։ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին քաղաքային խորհրդում Ժողովրդական կուսակցության խմբակցության ձայների մեծամասնությամբ ընտրվել է Իսպանիայի մայրաքաղաքի՝ Մադրիդի քաղաքապետ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։ Նա փոխարինել է Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալյարդոնին, որը նշանակվել է Մարիանո Ռախոյի կառավարությունում արդարադատության նախարար։ Անա Բոտելյան 1977 թվականից ամուսնացած է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Ասնարի հետ, նրանք ունեն երեք երեխա։ Անա Բոտելյան ամուսնու նման հարում է իր կուսակցության պահպանողական թևին։ Նա քննադատության է ենթարկել սոցիալիստների որոշումը միասեռ ամուսնությունների օրինականացման մասին, ինչով մամուլում վաստակել է «խնձորի և տանձի թագուհի» մականունը, քանի որ նրա կարծիքով «խնձորն ու տանձը չեն կարող լինել երկու խնձոր»[5]։
2013 թվականի սեպտեմբերի 7-ին Անա Բոտելյան հանդես է եկել ՄՕԿ-ի անդամների առջև՝ ներկայացնելով Մադրիդի հայտը 2020 թվականի Օլիմպիական խաղերին։ Ելույթի ժամանակ անգլերեն խոսել է ուժեղ շեշտադրմամբ՝ ժամանակ առ ժամանակ օգտագործելով իսպաներեն բառեր։ Ելույթն արագ դարձել է համացանցային մեմ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.elmundo.es/elmundo/2002/11/07/madrid/1036680063.html
- ↑ 2,0 2,1 https://elpais.com/diario/2008/01/31/madrid/1201782259_850215.html
- ↑ 3,0 3,1 Boletín oficial del Estado (իսպ.) — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1661. — ISSN 0212-033X
- ↑ https://www.elespanol.com/corazon/famosos/20171029/257974464_0.html
- ↑ Ana Botella, peras y manzanas
- ↑ E. Tapia. Ana Botella, un fenómeno de masas Արխիվացված 2017-11-25 Wayback Machine // ABC
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բոտելյա» հոդվածին։ |
|