Անդրեաս Բրեմե
Անդրեաս Բրեմե գերմ.՝ Andreas Brehme | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1960[1][2] | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | |||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 20, 2024[3][4] (63 տարեկան) | |||||||||||||||||||||||
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրեաս Բրեմե (գերմ.՝ Andreas Brehme, նոյեմբերի 9, 1960[1][2], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - փետրվարի 20, 2024[3][4], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, կիսապաշտպան։ 1990 թվականի առաջնության եզրափակչի հաղթական գոլի հեղինակ։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։
Խաղացողի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեմեն ծնվել է Համբուրգում և իր կարիերան սկսել է տեղական «Բարմբեկ Ուլենհորստ» ֆուտբոլային ակումբում։
1981 թվականի մինչև 1986 թվականը նա խաղացել է «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբում, այդ ակումբի կազմում էլ Բրեմենը 1998 թվականի ավարտել է իր կարիերան։ 1986-ից 1988 թվականներին նա խաղացել է «Բավարիա» ակումբում,1987 թվականի խաղացել է Բունդեսլիգայում և հասել է Եվրոպայի չեմպիոնների Գավաթի եզրափակիչ։ Դրանից հետո նա միացել է «Ինտերնացիոնալ» ֆուտբոլային ակումբին, այդտեղ խաղացել է 1988-ից 1922 թվականներին, իսկ 1989 թվականին խաղացել է Սերիա Ա-ում, իսկ 1991 թվականին խաղացել է ՈւԵՖԱ-ի Գավաթում։ Գերմանիա վերադառնալուց առաջ Բրեմենը «Ռեալ Սարագոսի» կազմում խաղացել է 1992/93 Լա Լիգայում։ Վերադառնալով «Կայզերսլաուտերն», 1996 թվականի նա խաղացել է Գերմանիայի գավաթում, սակայն թիմը անցել է ավելի ցածր դիվիզիոն։ Բրեմեն մնացել է ակումբում և զգալի ներդրում ունեցել թիմի էլիտա վերադառնալու և հաջորդ տարի Բունդեսլիգայում հաղթելու գործում։
Գերմանիայի հավաքականի կազմում Բրեմեն մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Կիսաեզրափակչում Բրեմենը տուգանայինից գոլ է խփել Ֆրանսիայի դարպասի վրա։ Նրա միակ թիմը խաղացել է Արգենտինայի եզրափակչում։ 1990 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ Բրեմենը նորից տուգանայինից գոլ է խփել Անգլիայի դարպասը։ Գերմանիայի եզրափակչում ռևանշ է վերցրել Արգենտինայից, Բրեմենը խփել է միակ գոլը 11 մետրանոցի ժամանակ։ Հավաքականի միակ 11 մետրանոցը, իրականացրել է Բրեմենը 1985 թվականի հունիսի 12-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում։ Պիտեր Շիլտոնը հետ է մղել նրա հարվածը[5]։ Դրանից հետո Բրեմենը 11 մետրանոցների շարքում իրականացրել է իր 11 մետրանոցը, 1990 թվականի աշխարհի առաջնության Անգլիայի դեմ խաղում։ Հաջորդ 86 խաղերը[6] հավաքականի կազմում Բրեմենը խաղացել է 1994 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ Գերմանիան հասել է քառորդեզրափակիչ։
Մարզչական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կայզերսլաուտերնի» 1998 թվականի առաջնության հաղթանակից հետոу, Բրեմենը ավարտել է իր ֆուտբոլիստի կարիերան, Բունդեսլիգայում խաղալով 301 խաղ[7], և որոշել է դառնալ մարզիչ։ Նա գլխավորել է «Կայզերսլաուտերն» ակումբը 2000 թվականից մինչև 2002 թվականը, նրան ազատել են աշխատանքից, որովհետև թիմը իջել է ստորին դիվիզիոն։ Դրանից հետո նա գլխավորել է Երկրորդ Բունդեսլիգայի «Ունտերխախինգ» ֆուտբոլային ակումբը, ազատվել է աշխատանքից 2005 թվականի ապրիլին, ստորի դիվիզիոն տեղափոխվելու վտանգի պատճառով։ Դրանից հետո դարձել է «Շտուտգարտ» ակումբի մարզիչ՝ Ջովանի Տրապատոնի օգնական, սակայն երկուսն էլ հեռացվել են աշխատանքից ակումբում մի քանի ամիս անցկացնելուց հետո։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի չեմպիոն - 1997/98
- Գերմանիայի Գավաթի դափնեկիր - 1995/96
- Գերմանիայի չեմպիոն - 1986/87
- ՈւԵՖԱ լիգայի առաջնության եզրափակչի մասնակից - 1986/87
- Գերմանիայի Սուպերգավաթ - 1987
- Իտալիայի չեմպիոն - 1988/89
- Իտալիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1989
- ՈՒԵՖԱ Գավաթի դափնեկիր - 1990/91
- Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից - 1992/93
- Աշխարհի առաջնություն - 1986 (եզրափակչի մասնակից), 1990
- Եվրոպայի առաջնություն - 1998 (3-րդ հորիզոնական), 1992 (եզրափակչի մասնակից)
Անձնական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- France football վարկածով «Բրոնզե գնդակի» դափնեկիր - 1990
- Guerin Sportivo վարկածով Իտալիայի տարվա ֆուտբոլիստ - 1989
- ՈՒԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է խորհրդանշանակի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում (2) - 1984, 1992
- Ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում աշախարհի առաջնությունում - 1990
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 2,0 2,1 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 Meghalt Andreas Brehme, a németek világbajnok labdarúgója — Index.
- ↑ 4,0 4,1 4,2 Held von Rom: Andi Brehme mit 63 Jahren gestorben — Westdeutscher Rundfunk.
- ↑ «1985 (June 12) England 3-West Germany 0 (Azteca 2000)». youtube.com. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Arnhold, Matthias (2015 թ․ հուլիսի 16). «Andreas Brehme - Goals in International Matches». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Arnhold, Matthias (2015 թ․ հուլիսի 16). «Andreas Brehme - Matches and Goals in Bundesliga». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Բրեմե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 2024 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի ակումբների ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Ինտերնասիոնալի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ